Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վրացական համարներով մեքենաները՝ պետության թիրախում

01/09/2023
- 01 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պետությունը օդից փող է ուզում բռնել

Պետական եկամուտների կոմիտեեն e-draft էլեկտրոնային հարթակում շրջանառել է որոշման մի նախագիծ, ըստ որի՝ ԵՏԱՄ տարածքից դուրս հաշվառված, բայց ԵԱՏՄ տարածքում շահագործվող բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները պետք է մաքսատուրքի հարյուր տոկոսի չափով դեպոզիտ վճարեն: Խոսքը, մասնավորապես, Հայաստանում շահագործովող ավելի քան 10 հազար ավտոմեքենաների մասին է, որ, հիմնականում,  գրանցված են Վրաստանում: Վրացական պետհամարնիշերով ավտոմեքենաները մեր երկրում այս պահին շահագործվում են հետեւյալ կերպ. մեքենան շահագործող անձը մաքատուրքի 4 տոկոսի չափով ապահովագրավճար է մուծում ու մեքենան ՀՀ եւ ԵԱՏՄ տարածքում շահագործելու իրավունք ստանում: Պետական այրերի փոխանցմամբ՝ այդ գումրաը ոչ թե ՀՀ բյուջե, այլ Մաքսային ընդհանուր գոտի է մտնում: Կառավարությունից ավելացնում են նաեւ, որ ՀՀ քաղաքացին, ենթադրենք Գերմանիայից ձեռք բերված մեքենան, Վրաստանում է մաքսազերծում, հետեւաբար՝ դրա գումարը նույնպես մեր երկրի բյուջե չի մտնում: Բացի այդ, շարունակում են որոշման նախագծի ջատագովները, երեւույթը սոցիալական անարդարության զգացում է ստեղծում մեր մյուս հայրենակիցների մոտ, որ մեքենան թե՛ Հայաստանում են մաքսազերծում, թե՛ տարեկան գույքահարկ վճարում համայնքային բյուջե:

Վրացական համարներով մեքենա վարողների մեծ մասը դեմ չէ որոշմանը, բայց չի հաշտվում այն մտքին, որ պետությունը քնել-արթնացել է ու որոշել՝ իրենց հաշվին միանգամից հարստացնել պետական բյուջեն: «Իմ մեքենան ես ձեռք եմ բերել 24 հազար դոլարով, մաքսազերծման 100 տոկոսի չափով դեպոզիտ վճարելը կամ միանգամից մաքսազերծում անելը կարժենա մոտ 15 հազար դոլար: Ստացվում է՝ մոտ 40 հազար դոլարանոց մեքենա կարող էի գնել այդ գումարով: Մենք չենք ասում, թե հրաժարվում ենք հարկուտուրք վճարել, բայց որոշումը պետք է հետին ուժ չունենա, որովհետեւ մեքենան մենք գաղտագողի չենք Հայաստան բերել: Դե եթե էդքան մտածող էին սոցիալական անհավասարության մասին, ինչո՞ւ մեքենան ՀՀ սահմանն անցկացնելիս ու 4 տոկոսի ապահովագրության վճարը վճարելիս չէին ահազանգում էդ մասին»,- ասում է մեր զրուցակիցը:

Պետությունը, փաստոերն, մոտ 10 հազար ՀՀ քաղաքացուց միանգամից միջինը մոտ 10 հազար դոլար է ցանկանում գանձել, ինչը եթե հաշվարկենք, բավական ախորժաբեր գումար կկազմի: Անհասկանալի ու անմիտ է նաեւ ՊԵԿ-ի առաջարկած այն դրույթը, որ մաքսատուրքի 100 տոկսոսի չափով վճարված դեպոզիտը քաղաքացուն կվերդարձվի ճիշտ այն ժամանակ,երբ նա մեքենան ՀՀ տարածքից դուրս հանի:

Իրավաբան Արտակ Խաչատուրովը «Ազգ»-ի հետ զրույցում հարց է տալիս՝ ինչպե՞ս է օրինակ կարգավորվելու Ջավաքից Հայաստան եկող-գնացող կամ Ուկրաինայից Հայաստանում ապաստանած մեր հայրենակիցների հարցը:
«Նախագծով  ստացվում է, որ այս մարդիկ, իրենց անձնական մեքենաներով ՀՀ այցելելիս, ստիպված են լինելու նույն գրավը մուծել որպես երկքաղաքացիներ: Նախագիծը կազմողները գնահատել են, որ տարածաշրջանի եւ ՀՀ կապի տեսանկյունից այն ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ: Իսկ եթե մարդիկ Ջավախք-ՀՀ ինտենսիվ անձուդարձի մեջ են, գրավի ընդունման եւ հետվերադարձի նույնքան արագ մեխանիզմեր կարո՞ղ եք ապահովել»,- բարձրաձայնում է մեր զրուցակիցը:

Նշենք,որ նախագիծը դեռեւս քննարկման փուլում է: Այն հաստատողն ու մերժողը կառավարությունն է եւ ոչ թե խորհրդարանը, քանի որ սա ոչ թե օրենքի, այլ որոշման նախագիծ է:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լույս է տեսել

Հաջորդ գրառումը

Հնդկաստանի կովկասյան դիվանագիտությունը այսուհետ չի սահմանափակվելու միայն Ռուսաստանով եւ Թուրքիայով

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Հնդկաստանի կովկասյան դիվանագիտությունը այսուհետ չի սահմանափակվելու միայն Ռուսաստանով եւ Թուրքիայով

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025

Կոտայքի Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանած Թ.Հ.-ն տվել է խոստովանական ցուցմունք. տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: «Նրա նկատմամբ հարուցվել...

ԿարդալDetails

Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց. Արմեն Աշոտյան

14/10/2025

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես ուժեղ և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

14/10/2025

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025

Արարատ Միրզյանը հուսով է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական