Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վանքեր, ամրոցներ, խաչքարեր

21/04/2023
- 21 Ապրիլի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լուսանկարչական ցուցահանդես Թեքեյան կենտրոնում

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ Թեքեյան կենտրոնում բացվել է լրագրող, խմբագիր, լուսանկարիչ, արցախյան ազատամարտիկ Զոհրաբ Ըռքոյանի լուսանկարների ցուցահանդեսը՝ «Հնադարյան Արցախ» խորագրով: Ներկայացված է հեղինակի տարբեր տարիների շուրջ 80 աշխատանք, որոնցում պատկերված է գրեթե ողջ Արցախի հուշարձանային ժառանգությունը՝ վանքեր, ամրոցներ, խաչքարեր…

 Ցուցահանդեսի բացմանը ներկա էին մտավորականներ, հոգեւորկաններ, արվեստի ներկայացուցիչներ եւ բազմաթիվ այլ հյուրեր: Ողջույնի խոսքով հանդես եկավ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը, նշելով, որ ցուցահանդեսը ավելին է քան պարզապես մշակութային ձեռնարկ, քանզի թեման ինքնին ընդգծում է նրա պատմական, հայրենասիրական, հոգեւոր կարեւորությունը:

 «Այս ցուցադրության մեջ ուղերձ կա՝ սա մեր ժառանգությունն է, որ ստացել ենք մեր նախնիներից եւ պարտավոր ենք այն փոխանցել մեր ժառանգներին: Ղողանջը, որ հնչում է բոլոր լուսանկարներից, պարտավորեցնող է, ղողանջ է զգոնության եւ սթափության: Մենք պարտավոր ենք վերադառնալ եւ տեր կանգնել մեր ժառանգությանը»,- ասաց Ա. Ծուլիկյանը:

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տեր Զաքարիա ծ.վ. Բաղումյանն իր օրհնանքի խոսքն ուղղեց հայրենանվեր միջոցառմանը:

 Հեղինակը, ներկայացնելով իր աշխատանքները, նշեց, որ լուսանկարները պատմում են բազմադարյան Արցախի՝ հայոց պատմության ակունքներից եկող այն հիմնական հուշարձանների մասին (Ամարաս, Ծիծեռնավանք, Դադիվանք…), որոնց գրեթե 90% այսօր գտնվում է գերության մեջ:

 Միջոցառման ընթացքում հանդես եկավ երգահան, երգիչ Արսեն Համբարյանը՝ ռազմահայրենասիրական երգերով, ինչպես նաեւ «Բեկոր» համույթը՝ ազգագրական պարերով:

 Թեքեյան կենտրոնում «Հնադարյան Արցախ» ցուցահանդեսը կգործի մինչեւ ս.թ. մայիսի 5-ը:

Զոհրաբ Ըռքոյանը 2010թ-ից Քաշաթաղի շրջվարչակազմի «ՄԵՐԱՆ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիրն է: 1989-1994թթ. մասնակցել է ՀՀ եւ Արցախի սահմանների պաշտպանական-ազատագրական մարտերին, նաեւ հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: Պարգեւատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով, ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալով, «Վաչագան Բարեպաշտ» շքանշանով, ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալով եւ պատվոգրերով, ԼՂՀ կառավարության պատվոգրով, ՀՀ ԵԿՄ հուշամեդալով, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» մեդալով, «Հատուկ գնդի» պատվոգրով, ԱՀ վարչապետի «Հուշամեդալ»-ով: 2022թ.մայիսին ԱՀ լրագրողների օրվա առթիվ  ԱՀ նախագահի կողմից արժանացել է «Երախտագիտություն» մեդալի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Զենքով եւ գրչով՝ արցախյան ազատամարտիկն ու գիտնականը

Հաջորդ գրառումը

Նրանք ներշնչվել են Հայաստանով

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

Նրանք ներշնչվել են Հայաստանով

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական