Ուրբաթ, Մայիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վաղվա օրվա խորհուրդը

07/07/2023
- 07 Հուլիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նախորդ շաբաթ մի հեռուստաքննարկում դիտելիս մասնակից  վերլուծաբաններից մեկը յուրօրինակ թե հետաքրքրական միտք հնչեցրեց, ասելով, որ ԱՄՆ-ի պես գերհզոր երկիրը բացի նախագահից, պետքարտուղարից ու կոնգրեսից նաեւ ղեկավարում են հինգ առաջատար կառույցներ, որոնք են` Հարվարդի համալսարանը, «Նյու Յորք թայմս» օրաթերթը, Կարնեգի հաստատությունը, Գելափ սոցիալական ասոցիացան եւ մի ուսումնական կառույց, թերեւս Բերկլիի համալսարանը: Թե ինչո՞ւ լրագրությամբ զբաղվող ՀՀ քաղաքացիս, որը հենց այսօր իր 79-ամյակն է բոլորում, հարկ համարեց, թող որ սիրողական մակարդակով, տնտեսական հարցերի լուսաբանման բազմաճյուղ խնդիրների շարքում առանձնացնել կառավարման հանգամանքը, փորձեմ ներկայացնել ստորեւ:

Երկիր մոլորակի գերտերություն համարվող պետություն ԱՄՆ-ում որոշակի կարծրատիպեր հիշեցնող իրողություններ կան: Դրանց թվում է ինչ-ինչ ընտրովի պաշտոններում ձայներ ակնկալող թեկնածուների կրթական նախասիրությունների հանգամանքը. ասենք՝ եթե Հարվարդի համալսարանն ես ավարտել, այն մասնակի թե բավարար վստահություն է պարունակում: Հենց միայն այն, որ վերջին շրջանի ԱՄՆ-ի նահանգներից մի քանիսն այս կրթական համալիրի շրջանավարտներ են, ասվածի մասամբ թե որոշակի հաստատումն է. կրտսեր Ջորջ Բուշ, Բարակ Օբամա, երկրորդ էշելոնի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Ուսումնական այս հաստատությունը հիմնվել է… 1636 թվականին, ըստ ԱՄՆ-ում լույս տեսնող «Համաշխարհային փաստեր. 2021» տեղեկատուի, ուսման տարեվարձը 52.000 դոլար է, որպիսի վճար սահմանել են հազիվ մի քանի բարձրագույն ուսումնական հաստատություններ: Մի այլ տպավորիչ վիճակագրություն. շրջանավարտների 97 տոկոսը, գրեթե բոլորը, աշխատաշուկայում պահանջված են: Պատկեր է ուրվագծվում, որ բուհն իր ուսումնական ծրագրերով ու գործերով ու գործնական միջոցառում-գիտաժողովներով ներբեռնված է կառավարման ոլորտներում, նրա եզրակացություններն ու առավելապես եզրահանգումներն անուղղակիորեն դիտարկվում ու հաշվի են առնվում:

Տվյալ պահին ու տվյալ հանգամանքում մեզ հետաքրքրող թե մտահոգող հարցը հետեւյալում է.  արդյո՞ք այսօրինակ հանգամանքներով է պայմանավորված ՀՀ վարչապետի այն ցանկություն-հայտարարությունը, ըստ որի որոշակի տարիներ անց Հայաստանի հանրապետության բուհական հաստատությունններից որեւէ մեկը պետք է ընդգրկված լինի աշխարհի առաջնակարգ 500 համալսարանների շարքում: Այսօրվա իրողությամբ՝ իրոք անհնարին խնդիր, որը թերեւս պայմանավորված է արտակարգ իրավիճակներում արտակարգ լուծումներ հանգամանքով: Թե որո՞նք կարող են հայտնվել 500-ի ցանկում, կարծես անվիճելի է: Տողերիս հեղինակն ու հարգարժան խմբագիրը մայր բուհ համարվող Երեւանի պետական համալսարանի շրջանավարտներ ենք, հիմա այստեղ են դասավանդում գիտական բարձրագույն կոչումներ ունեցող մեր երբեմնի համակուրսեցիներ, նաեւ նրանց պատրաստած տարբեր աստիճանների կոչումով գիտնականները, նրանք կան նաեւ կառավարչական օղակներում, տեղյակ են համալսարանի  գիտա-կրթական ու լաբորատոր հնարավորություններից: Հատկապես տնտեսագիտական ֆակուլտետում տեղի ունեցածի պարագայում, երբ կան կալանավորվածներ ու ձերբակալվածներ ուսումնապրոցեսի առումով, դժվար է պատկերացնել, որ այն առաջիկա տարիներին կմոռացվի, անգամ երրորդ-չորրորդ պլան կմղվի: Թեկածուների շարքում միանշանակ է Մխիթար Հերացու բժշկական համալսարանը, ուր այսօր էլ հարավ-ասիական երկրների հարյուրավոր ներկայացուցիչներ են ուսանում: Այ եթե նրանց միանան առավել վճարունակ որոշակի քանակների եվրոպացիներ ու հյուսիսամերիկացիներ, թերեւս պատկերն առավել տեսանելի ու շոշափելի կդառնա: Պարզից էլ պարզ է, որ համեմատաբար վճարունակությամբ է պայմանավորված ժամանակակից լաբորատորիաների ձեռքբերումը, անվանի մասնագետների հրավիրումը, գիտական կոնֆերանսների անցկացումը, տեխնիկական միջոցների ապահովումը… Այնպես որ` տրվենք լավատեսության:

Որոշ թերահավատությամբ հանդերձ 500-ի դուռը կարող է թակել նաեւ այսօր. անորոշ վիճակում հայտնված մեր ազգային ագրարային համալսարանը, եթե իր գիտական կարողունակությամբ ՀՀ իշխանությունների առջեւ բարձրացնի ընդամենը մի քանի պարենային անվտանգության հարցեր: Առաջինը թերեւս երկրի ցորենով ինքնաբավության ապահովումն է, 800-900 հազար տոննա բերքի երաշխավորված ստացումը: Առաջին անհրաժեշտության այլ պարենամթերքների  առկայության պարագայում ցորենի նշված քանակը կարող է ապահովել մինչեւ 6 մլն բնակչության պահանջարկը: Առանց ավելորդ ինքնավստահության այն կարող է լինել ագրարային գիտության ներդրումը տարածաշրջանային ու միջազգային զարգացումներում, որը ձեռք է բերվում գիտահենքային տնտեսության կայացման միջոցներով: Ագրարային համալսարանը որպես պարենապահովության ու պարենանվտագության ուղեղային կենտրոն հարկ է որ առավելագույնը նպաստի ՀՀ կառավարության ոլորտային ծրագրերի հստակեցմանն ու իրագործմանը, իր կարողունակության հաստատմանը:
Անիրագործելի ոչինչ չկա այն ամենում, որի շուրջ բարձրաձայնվում է, քանզի դրանք հաստատվում են Երկիր մոլորակի ամենատարբեր հատվածներում անգամ աննախադեպ իրագործումների շնորհիվ: Ընդամենը 2020 թվականին ՀՀ-ում լույս ընծայվեց «Ժամանակակից պետության տնտեսագիտություն» երկհատորյակը, որի հեղինակներն են տնտեսական գիտությունների դոկտոր Աշոտ Մարկոսյանը, տնտեսագիտության թեկնածուներ Վահագն Խաչատուրյանն ու Էլյանորա Մաթեւոսյանը: Ընթերցեք, թե ինչ են հայտարարում հեղինակները. «Նույն նպատակին տանող տարբեր ճանապարհներ կան: Այդ նպատակը` անհատի ազատության եւ իրավական պետության ու ազատ շուկայական տնտեսության սկզբունքների վրա հիմնված բաց եւ ազատական հասարակությունն է: Այդ հասարակության հիմքերի մասին խորհելը միշտ հրատապ խնդիր է»:

Պարտավորեցնող գնահատանք, որը ստիպված ենք իրականություն դարձնել: Այս նպատակին է թերեւս միտված համալսարանական քաղաքի գաղափարը, որը կոչված է նոր մակարդակի բարձրացնել ՀՀ-ում առաջնահերթ անհրաժեշտ գիտական մտքի կազմավորումը: Այն պետք է ուղղված լինի երկրի անվտանգային աստիճանի բարձրացմանը, վերականգնվող էլեկտրաէներգետիկ հզորությունների ստեղծմանը, պարենային ու սննդային խնդիրների լուծմանը:
Լավատեսության տրվենք:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նոր էներգաբլոկ Հրազդանում

Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Պետք է հաղթի առողջ բանականությունը. Արտակ Զաքարյան

08/05/2026
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեզ սպասվում են լուրջ ցնցումներ, շատ լուրջ. Արման Աբովյան

07/05/2026

Եկեք խոսենք բաց ու անկեղծ. մեզ սպասվում են լուրջ ցնցումներ։ Շատ լուրջ։ Դատեք ինքներդ։ Հայաստանի իշխանությունները գիտակցաբար (շատ կարևոր է...

ԿարդալDetails
Նորություններ

Շատ ուշադրություն չդարձնեք վարչապետի ասածներին. նա Չինաստանից հալյուցինացիա առաջացնող սունկ է բերել, ուտում է. Սամվել Կարապետյան

07/05/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը հալյուցինոգեն սնկեր է ուտում։ Անդրադառնալով իր հասցեին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական