Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Վաղվա մտահոգությամբ

Զբոսաշրջիկության զարգացումը կարեւոր նշանակություն ունի  ՀՀ տնտեսության  բոլոր ոլորտների զարգացման գործում:

Միջազգային զբոսաշրջիկների  թվաքանակը 2019թ. կազմել է 1.5 միլիարդ մարդ: Այդ թվականի համար զբոսաշրջության համախառն ներդրումը համաշխարհային համախառն ներքին արդյունքում կազմել է 9.2 տրիլիոն  ԱՄն դոլար կամ համախառն ներքին արդյունքի 10.4 տոկոսը, ապահովել է 334 միլիոն աշխատատեղ (յուրաքանչյուր աշխատողից մեկը), իսկ այցելուների ծախսերը կազմել են 1.7 տրիլիոն ԱՄՆ դոլար: 2020թ. միջազգային զբոսաշրջիկների թվաքանակ համավարակով պայմանավորված՝ աշխարհում կազմել է 381 միլիոն մարդ` 2019թ. համեմատ նվազելով 74 տոկոսով: Այն հանգեցրել է արտահանման եկամուտների 1.3 տրիլիոն  ԱՄՆ դոլարի կորստի:

 2020թ. ՀՀ-ում զբոսաշրջության համախառն ներդրումը ՀՆԱ-ում կազմել է 251.6 միլիարդ դրամ կամ 493.5 միլիոն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա համեմատ նվազելով 73 տոկոսով: Զբոսաշրջությունը ապահովել է ընդհանուր զբաղվածության 10.2 տոկոսը կամ 97 հազար աշխատատեղ` նախորդ տարվա համեմատ նվազելով 30 տոկոսով: 2021թ. ՀՀ ներգնա զբոսաշրջիկների թվաքանակը կազմել է 870308 մարդ` 2020թ. համեմատ աճելով  141 տոկոսով:

Անհրաժեշտ է ստեղծել համապատասխան օրենսդրական դաշտ: Տարբեր ոլորտների  զարգացման ծրագրերի բացակայությունը, ծառայությունների որակը, ենթակառուցվածների վիճակը բացասաբար են ազդում ոլորտի զարգացման համար:Անհրաժեշտ մշակել հստակ ռազմավարություն:

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ