Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ստալինի ու Պուտինի նմանակները Թեհրանում

29/07/2022
- 29 Հուլիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կանցնեն շատ տարիներ ու պատմության մութ անցքերով հետարքրքվող քննախույզ պատմաբանները կհաստատեն կամ էլ կհերքեն, որ 1943 թվականի նոյեմբերի 28-ին եւ 2022 թվականի հուլիսի 19-ին Թեհրանում անցկացված եռակողմ հանդիպումներին Մոսկվայից Իրանի մայրաքաղաք ժամանողները Ստալինի ու  Պուտինի նմանակներն էին:

Նման կասկածանքների համար կարող էին նաեւ հիմք ծառայել Ուկրաինայի ՊՆ  հետախուզության գլխավոր վարչության պետ գեներալ Կիրիլ Բուդանովի «բացահայտումները», որ թեհրանյան միջոցառման անցկացումից ժամեր անց համոզմունք էր հայտնել, թե հուլիսի 19-ին Իրանի մայրաքաղաքում կայացած  եռակողմ հանդիպմանը ՌԴ նախագահ Պուտինի փոխարեն մասնակցել է  նրա նմանակը: Նա ներկայացրել  է մի քանի ապացույց Պուտինի նմանակի ու առողջական խնդիրներ ունեցող  իրական Պուտինի շարժուձեւի ու վարքագծի տարբերությունների մասին:

Բուդանովի տպավորությամբ` Թեհրան այցելության ընթացքում Պուտինը սովորականից ավելի արագ էր շարժվում ու նախորդ այցելությունների համեմատ, ավելի սթափ կեցվածքով էր հանդիպումներին ներկայանում: 

Ի դեպ, բրիտանական «Metro» պարբերականն էլ է նույն կասկածամտությամբ  արտահայտվել եռակողմ միջոցառմանն իրական Պուտինի մասնակցության եւ հատկապես, Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ ոչ սովորական տեսքով  ներկայացած Պուտինի մասին:

Թեհրանում Ռուսաստանի դեսպանությունը, որի ղեկավարը փորձառու դիվանագետ հայազգի Լեւան Ճաղարյանն է, արձագանքելով ուկրաինացի գեներալի  հայտարարությանը, սրամտել է, թե ՌԴ նախագահ Պուտինի նմանակի մասին տեսակետ արտահայտողը  կարող է  ոչ թե Բուդանովն էր, այլ՝ վերջինիս նմանակը:  

Ավելի վաղ, նմանակների «ծառայությունից» օգտվելու մասին տեսակետ է արտահայտել ոչ միայն Թեհրանում Ռուսաստանի դեսպանությունը, այլեւ անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` պատասխանելով  իր նմանակի մասին հնչեցված  հարցին: Ռուսաստանի  ղեկավարն այս մասին խոսել է ՁԸհհ-ին տված հարցազրույցում՝ «20 հարց Վլադիմիր Պուտինին» նախագծի շրջանակում, որին ի պատասխան Պուտինը խոստովանել է, որ առաջացել է նման գաղափար, սակայն ինքը հրաժարվել է նմանակներից:    

Իսկ 79 տարի առաջ՝ 1943  թվականի նոյեմբերին, երբ Թեհրանը, ավելի շուտ՝ Թեհրանում Խորհրդային Միության դեսպանությունը պատրաստվում էր հյուրընկալել աշխարհի երեք գերտերությունների ղեկավարներին, նմանակների ծառայությունից շռայլորեն օգտվող Իոսիֆ Ստալինը կամ էլ իր նմանակը, հույժ գաղտնի պայմաններում  Բաքվի ուղղությամբ գնացքով  հեռացել էր Մոսկվայից ու  այնտեղից էլ  Մոլոտովի ու Վորոշիլովի ուղեկցությամբ ինքնաթիռով ուղեւորվել դեպի Թեհրան: Իսկ չարակամ մարդկանց ուշադրությունը շեղելու համար, Թեհրանի օդանավակայանում տարբեր ժամերի երկու ինքնաթիռներ  էին վայրէջք կատարել:

Հետագայում պիտի տեղեկանայինք, որ հայազգի լեգենդար հետախույզ Գեւորգ Վարդանյանի խմբին հաջողվելու էր խափանել Իոսիֆ Ստալինի, Ֆրանկլին Ռուզվելտի եւ Ուինսթոն Չերչիլի կամ էլ վերջիններիս նմանակների  դեմ գերմանական հետախուզական ծառայության նախապատրաստած մահափորձը: 

Հիմնավոր ենթադրություններ կան, որ 79 տարի առաջ Թեհրանի կոնֆերանսին Իոսիֆ Ստալինի փոխարեն մասնակցել է Ֆելիքս Դադաեւը, ում հուշագրություններից անգամ հնարավոր չի եղել  պարզել իսկությունը:

Արդյո՞ք Վլադիմիր Պուտինի նմանակի հուշագրություններից հնարավոր կլինի պարզել իսկությունը: Դրա մասին կիմանանք շատ տարիներ անց՝ պատմության մութ անցքերով հետարքրքվող քննախույզ պատմաբանների ուսումնասիրությունների շնորհիվ:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բյուրականի գիտաճամբար` Արցախի շնորհալի դպրոցականների համար

Հաջորդ գրառումը

Թուրքիայի հետ «առանց նախապայմանների» բանակցելու որոգայթները

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ողջ պետական մեխանիզմը և ուժային մեխանիզմը լծված է հոգեբանական տեռորի և մամլիչի գործարկմանը. Վլադիմիր Մարտիրոսյան

05/06/2026
05 Հունիսի, 2026

Թողեք Հայաստանն ի՛նքն անի ի՛ր ընտրությունը

05/06/2026
05 Հունիսի, 2026

«TRIPP նախագիծը իրանական քաղաքական դիսկուրսում. Պաշտոնական դիրքորոշումներ եվ պահպանողական շրջանակների գնահատականներ»

05/06/2026
05 Հունիսի, 2026

Գերմանական մամուլը՝ հայության եւ Հայաստանի մասին

05/06/2026
Հաջորդ գրառումը

Թուրքիայի հետ «առանց նախապայմանների» բանակցելու որոգայթները

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026

Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացրել է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական