Երեքշաբթի, Մայիսի 13, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սուրբ Շարպելի արձանին օծումը Հայաստանի մէջ

27/09/2024
- 27 Սեպտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սույն վերնագրի տակ ՌԱԿ Լիբանանի պաշտոնաթերթ «Զարթօնք»ի սեպտ. 23-ի համարում ընդարձակ տեղեկություն է տրված Եղվարդում Լիբանանի քրիստոնյա-մարոնիտ դավանանքի ամենահայտնի սրբի՝ Մար Շարբելի 10 մետրանոց արձանի օծման արարողությունից: Ստորեւ փոքր հատված հիշյալ տեղեկատվությունից:

Աշխարհահռչակ Սուրբ Շարպելի արձանի տեղադրումն ու օծումը կատարուեցաւ 22 սեպտեմբեր 2024-ին, Հայաստանի Կոտայքի մարզի Եղվարդի շրջանին մէջ: 10 մեթր հասակ ունեցող սոյն արձանը կը հանդիսանայ նշեալ սուրբին առաջին սրբավայրը Կովկասի մէջ:

Հայաստանի մէջ գիւղատնտեսական մեծ ներդրումներ ընող Լիբանանցի գործարար, «Կարտենիա Լեպընիզ Ֆարմս» ընկերութեան սեփականատէր՝ Նիքոլա Ապու Ֆայսալն է նախաձեռնութեան մտայղացողն ու ֆինասաւորողը՝ ի կատարումն տարիներ առաջ իր ըրած ուխտին:

Նախաձեռնութիւնը ատենին ողջունած էին Հայ Կաթողիկէ եկեղեցին եւ Լիբանանի Մարոնի համայնքի ղեկավարութիւնը, որոնց հովանաւորութեամբ ալ կատարուեցաւ արձանին օրհնութեան յատուկ պատարագը:

Գործարարը Սուրբ Շարպելի արձանը պատուիրած էր լիբանանցի  քանդակագործ Ժորժ Մախլուֆին: Վերջինիս Լիբանանի արհեստանոցին մէջ պատրաստուած արձանը ցամաքային ճամբով Հայաստան հասած էր օրեր առաջ:  Կը նախատեսուի, որ նոյն արհեստանոցը պիտի քանդակէ երկրորդ արձան մըն ալ տեղադրուելու համար Վրաստանի մէջ:

Եղվարդի մէջ Սուրբ Շարպելի արձանի օրհնութեան արարողութեան ներկայ էին հոգեւորականներ, բարձրաստիճան հիւրեր ինչպէս Լիբանանէն, նոյնպէս այլ երկիրներէ: Ներկայ էին Հայաստանի մէջ պաշտօնավարող Լիբանանի եւ Սուրիոյ դեսպանները, ինչպէս նաեւ մեծ թիւով հաւատացեալներ:

Պատարագը մատուցեցին Հայ Կաթողիկէ Պատրիարք Գերերջանիկ Տէր Ռաֆայէլ Մինասեանի ներկայացուցիչ Գերապայծառ Գէորգ Ասատուրեան Եպիսկոպոսն ու Լիբանանի Զահլէ (Նիքոլա Ապու Ֆայսալի ծննդավայր) գիւղաքաղաքի Մարոնի եկեղեցուոյ առաջնորդ` Ժոզեֆ Մուաուատ Եպիսկոպոսը: Արարողութիւնը հեռարձակուեցաւ Լիբանանի OTV հեռուստակայանէն:

Հոգեպարար սոյն արարողութեան աւարտին, յայտարարուեցաւ, որ այսուհետեւ, ամէն ամսուան 22-ին պատարագ պիտի մատուցուի Սուրբ Շարպելի Հայաստանի ուխտավայրին մէջ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անդրանիկ Զեքիյան. «Մենք ինքներս ենք մեր ճակատագրի տերը»

Հաջորդ գրառումը

ԳԴՀ ԱԳՆ գրառումը պարտակում է Ադրբեջանի գործողությունները

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԳԴՀ ԱԳՆ գրառումը պարտակում է Ադրբեջանի գործողությունները

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը» լուծարվեց և վայր դրեց զենքերը

12/05/2025

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը (ՔԲԿ-PKK) հրապարակել է մայիսի 5-ից 7-ը գումարված 12-րդ կոնգրեսի որոշումները, գրում է ermenihaber.am-ը: Ըստ այդմ, հայտարարվել է, որ...

ԿարդալDetails

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական