Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սլովեն նկարչի ցուցահանդեսը Թալինում

ԱԶԳ
12/09/2025
- 12 սեպտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
18
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սեպտեմբերի 8-ին Թալինում կայացավ միջազգային ճանաչմամբ սլովեն նկարիչ Մարկո Յակշեի «Առաջին անգամ այստեղ» ցուցահանդեսը: Այն ներկայացնում է նկարչի յուղաներկով աշխատանքները՝ ստեղծված նրա առաջին արվեստի կացարանում՝ Թալինում: Առաջին անգամ հայտնվելով հայկական բնաշխարհում ու գյուղական վայրում՝ Յակշեն իր տպավորություններն ու զգացողությունները փոխանցել է կտավին՝ համադրելով դիտողականությունը եւ մեղմ երեւակայական շեշտադրումը: Նրա աշխատանքներում բնության, բույսերի, լույսի եւ հողի տեքստուրաները վերածվում են մտահուզող ու խորհրդանշական պատկերների, որոնք դիտողին ներկայացնում են ծանոթ միջավայրը նոր հայացքով ու փոքր-ինչ ֆանտաստիկ շեշտադրումներով:

Մարկո Յակշեն (ծն. 1959, Լյուբլյանա, Սլովենիա) 1987 թ. ավարտել է Լյուբլյանայի Գեղարվեստի Ակադեմիան եւ 1993-ից ապրում եւ ստեղծագործում է որպես ազատ վարպետ Սլովենիայի գյուղական միջավայրում: Նա հայտնի է իր յուրահատուկ նկարչական լեզվով՝ համադրելով պատկերային պատումը, արտահայտիչ գույները եւ հորինվածքը, ուսումնասիրելով իրականության եւ երեւակայության հավասարակշռումը: Բնությունը, բույսերը, կենդանիները եւ մշակույթը հաճախ հանդիսանում են նրա աշխատանքների ներշնչման աղբյուր: Յակշեն մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների, այդ թվում՝ Վենետիկի 59-րդ Բիենալեին (2022) Սլովենիայի տաղավարում: Հայաստանում իր առաջին այցի ընթացքում նա սերտորեն աշխատել է տեղական համայնքի եւ բնության հետ՝ ստեղծելով կտավներ, որոնք միավորում են հիշողությունը, մարդուն եւ բնությունը՝ ինտիմ, երեւակայական եւ տեղայնորեն հիմնավորված տեսլականով:

Արվեստի կացարանը OASis ծրագրի մասն է, որը Եվրոպայում ստեղծագործական տարածքների ցանց է ու նպատակ ունի արվեստը հասանելի դարձնել լայն հասարակությանը: Այն միավորում է 13 արվեստավայր 10 երկրներում (Հայաստան, Բելգիա, Ֆրանսիա, Վրաստան, Հունգարիա, Իտալիա, Լեհաստան, Պորտուգալիա, Սլովակիա եւ Սլովենիա) եւ համաֆինանսավորվում է Եվրամիության Creative Europe ծրագրի կողմից:

ԼԻԼԻԹ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

70-ամյակ

Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

Մշակութային

Ադրբեջանցիներն Արցախում ոչնչացրել են Այգեկ գյուղի շիական մզկիթը. Հովիկ Ավանեսով

19/11/2025
Մշակութային

Երբ Նյութը սկսում է խոսել․ հարցազրույց քանդակագործ Հայկ Հովհաննիսյանի հետ

14/11/2025
Ազգային

Ուկրաինայի Տերնոպոլի մարզում հայտնաբերվել է 414 տարեկան բացառիկ հայկական հուշարձան

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական