Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սեր ուղարկիր Երկիր

10/11/2023
- 10 Նոյեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նոյեմբերի 12-ին Գեւորգ Արշակյանը կդառնա 27 տարեկան

Երեք տարի առաջ նոյեմբերի 9-ին քո հոգեհանգիստն էր Եռաբլուրին մերձակա եկեղեցում, ո՛չ մեր հոգին հանգստացավ, ո՛չ էլ քոնը, Գեւորգ ջան, որ նոյեմբերի 6-ից մնաց Շուշիի մատույցներում՝ քո հաղթական մարտից հետո՝ որպես ժամապահ մի վայրի, որի տերն ես դու…Ստեփանակերտի հիվանդանոցում նոյեմբերի 7-ի առավոտյան քո սիրտը հաշտվեց կանգնեցնել ժամանակավոր կյանքին կառչած լինելու իր զարկը՝ հարգելով Հերոսիդ ընտրությունը՝ «Մահս էլ ծառայի հայրենիքիս»: Նժդեհի խոսքը քո կյանքի բանաձեւն էր: Նժդեհն անմահ է, նրա գաղափարակիրն ինչպե՞ս կմեռնի, երբ մահվան որոշելիքից դուրս է Հավերժականի սահմանը:

Նոյեմբերի 10-ին՝ երեք տարի առաջ այս նույն օրը քո մարմինն ամփոփվեց Եռաբլուրում: Մարմինդ էլ չի մահացել՝ քո բոլոր բջիջները սիրո լիցքեր էին:

Լույս աշխարհ գալուց առաջ 9 ամիս քեզ միայն սեր էին շշնջացել, քեզ սիրո զմուռսով պատել էին Երեւանի այն հիվանդանոցում, ուր մութ աշխարհից հետո սկզբում լույսն ու արեւն էին գրկել: Այն տանը, որտեղ 23 տարի ապրեցիր, մի քնքշագին բարուր քեզ հետ հասակ առավ՝ Սերն էր… դու սիրո սովոր էիր, հենց դա էլ քեզ Արցախ տարավ՝ կամավոր Մատաղիսում ծառայելու: Քո բառերով խոսեմ՝ «Մատաղիսի քո թագավորության» մեջ ամենամեծ հարստությունը հայրենիքի հանդեպ քո սիրո կրկնապատկումն էր, կուսական այդ աշխարհը քո սիրո շնչով լցնելու հանձնառությունդ, որ անխախտ մնաց ծառայությունդ ավարտելուց հետո էլ:

Արցախի բարբառը, նրանով քեզ հետ հաղորդակցվողները սիրո քո զմուռսն այնպես էին ջնարակել, որ դժվար էիր դիմանում Երեւանի չոր քամիներին, որ սրճարանների քաղքենի զրույցից պոկում էր այլածին բառեր, որտեղ սերը սոսկ ժամանցի այցելու էր…
44 օրյա պատերազմի ժամանակ՝ սերը ռազմաճակատ էր մեկնել, իսկ առանց սիրո դու ինչպե՞ս կապրեիր:

Շուշիում դու միշտ կոշիկներդ հանում էիր՝ հարգում էիր հերոսների արյամբ ներծծված հողը, որի մեջ ներբաններդ, կրունկներդ մխրճելով՝ անցյալն ագուցել էիր քո ներկային: Հավատում եմ՝ քանի այնտեղ է հոգիդ, նաեւ՝ մեր ապագան ես սիրո քուրայի մեջ այնպես կռելու, որ Արցախը հավերժ հայաշխարհի ճամփա լինի: Դա մի դրոշմ է, կամավորիդ սիրո կնիք, որ հողը չի մոռանում, մեզ տանելու է այնտեղ սերն այդ վերաշխարհիկ…

Երեւանի գողտրիկ փողոցներում, Հայաստանի սահմանամերձ գյուղերում քո սերը միջավայր է ստեղծել, Արցախի լեռներում ողորկ ու ցից մակերեսները քո սերը զգացել են, տնկած ծառերիդ թավիշ սաղարթի մեջ, արմատներից դեպի բուն քո սերն է հոսում,  սիրո քո հայացքը մեզ գգվում է ամեն անկյունից, այն միշտ որսում ենք ընկերներիդ աչքերի մեջ:

Դու չես զոհվել, գաղափարակիրը չի զոհվում, ապրեցնում է:

Դու չես ննջում, լռության պահապան գերեզմանոց չէ Եռաբլուրը: Այս բլրի վրա մեկ անգամ եղողը չի կարող չզգալ այն հզոր էներգիան, որ նորոգվում է Արարատի եւ Արագածի աշխարհաստեղծ հայացքի ներքո, խնկատար աղոթքների, արշալույսի եւ մայրամուտի բորբ գգվանքներում… ունկն իմ որսում է մեր հնամյա լեռների ու երիտասարդ ձայների զրույցն այդ, եւ քո՛ ձայնը՝ ծիծաղ, հեգնանք եւ սեր ամբարած ելեւէջները, որ արթնություն են բերում պարտությունից ընդարմացած մեր հոգիներին:

Դու չես մահացել: Մահվան եւ կյանքի հետ խաղ եմ անում ես, որ գիշերը պառկում եմ իմ մահ-ճակալին, առավոտյան աչքերս բաց անում ու կարդում աշխարհն իրար խառնող լուրերը…Եւ աղոթում, որ երկիրս հեռու մնա պատերազմից:

Որ Սերը վերադառնա Երկիր: Դու հասել ես մի հանգրվանի, ուր համատարած սեր է:
Կիրակի օրը՝ նոյեմբերի 12-ին, քո կենսաբանական ծնունդն է՝ քո 27-ամյակը:

Դժվարն այն է, որ քեզ հասնելու համար, քեզ գրկելու համար մենք անդադար սեր պիտի խմորենք, դրանով նորոգենք մեր եռանկյունին՝ Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը, մի ամրակուռ  աստիճան, որով բարձրանալիս այս խավարում կվառենք Լուսավորչի մարմրացող կանթեղը:

Տե՛ր իմ եւ մեր Գեւորգ, սե՛ր իմ եւ մեր Գեւորգ, պահի՛ր եւ պահպանի՛ր Արարատի եւ Արագածի, Մռավի եւ Դիզափայտի շնչառությունը, մ՛ի լքիր սիրո քո վայրերը, քո ծննդյամբ նորոգիր մեր հույսը, որ վաղն անպայման գալու է, որ արարչաստեղծ, սրբազան մեր հայրենիքը հավերժելու է:

Մեծ հավատով, քո առջեւ միշտ խոնարհումով՝ մորաքույրդ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արժանի մեծարում եւ գնահատանք ճանաչված բարերար Հրաչյա Պողոսյանին

Հաջորդ գրառումը

Ադրբեջանի վերջին 20 տարին՝ թվերով

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանի վերջին 20 տարին՝ թվերով

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում կրկին հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը՝ ասելով.«Մենք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա...

ԿարդալDetails

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական