Շաբաթ, Հուլիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արժանի մեծարում եւ գնահատանք ճանաչված բարերար Հրաչյա Պողոսյանին

10/11/2023
- 10 Նոյեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ

Սանկտ Պետերբուրգում լույս է տեսել մեր նշանավոր հայրենակից, ճանաչված բարերար եւ հասարակական գործիչ, արվեստի հովանավոր Հրաչյա Պողոսյանի բարեգործական գործունեության մասին պատմող ծավալուն գիրք:

527 էջանոց գիրքը պատմում է երկու տասնյակից ավելի տարիների ընթացքում կյանքի կոչված հսկայածավալ ու բազմաբովանդակ այն նախագծերի մասին, որոնցում Հրաչյա Պողոսյանը ներդրել է ոչ միայն իր անձնական միջոցները, այլեւ իր հոգին ու միտքը:

 Իր գործունեության ընթացքում Հրաչյա Պողոսյանի բարեգործությունն ընդգրկել է միլիոնավոր մարդկանց կյանքեր եւ ճակատագրեր, շոշափել կյանքի բոլոր ոլորտները՝ ծովերից եւ օվկիանոսներից մինչեւ տիեզերք: Դրանք վերաբերում են ռազմական արդյունաբերությանն ու արվեստներին, իրավունքին եւ լրագրությանը, դիվանագիտությանն ու զինագործությանը, բեւեռախույզներին եւ… սրբերին, կայսրերին եւ նրանց ընտանիքների անդամներին:

Հիմնադրամի նախագծերը պատմում են մարդկանց ճակատագրերի մասին՝ քննիչից մինչեւ բանաստեղծ, բժիշկից մինչեւ հոգեւորական, գրողից մինչեւ արվեստագետ, գեներալիսիմուսից մինչեւ հասարակ զինվոր: Շնորհիվ Հրաչյա Պողոսյանի, այդ մարդկանց անունները դարերով հավերժանում են:

Երկար տարիների ընթացքում՝   Ռուսաստանում, Հայաստանում եւ արտերկրում մեծ հարգանքի եւ ճանաչման արժանացած Հրաչյա Պողոսյանի ու նրա բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ ստեղծվել եւ վերականգնվել են ավելի քան 400 հոգեւոր, մշակութային եւ պատմական նշանակություն ունեցող կոթողներ, իրականացվել եւ  կյանքի են կոչվել Հայրենական մեծ պատերազմի հերոսներին եւ իրադարձություններին նվիրված 200-ից ավելի հուշարձաններ եւ նախագծեր, իսկ մի մասն էլ իրականացման փուլում են:

Հրաչյա Պողոսյանի մտահղացմամբ ու աջակցությամբ հրապարակվել են տասնյակ գրքեր եւ ամսագրեր, նկարահանվել են մի շարք ուսուցողական-վավերագրական ֆիլմեր:

Վերը հիշատակած շուրջ 400 բարեգործական ծրագրերից ավելի քանի 100-ն առնչվում են հայկական մշակույթին, որոնք իրականացվել են Հայաստանում եւ արտերկրում: Դրանք հուշարձաններ են, գրքեր, ֆիլմեր եւ մեր պատմությանն ու մշակույթին վերաբերող բազմաթիվ այլ ուշագրավ գործեր:

Իր սխրանքներով ու բազում երեւելի գործերով հայտնի հերոս քաղաք Սանկտ Պետերբուրգը դարերից եկող գեղեցիկ ավանդույթներ ունի: Այդ ավանդույթներից մեկն էլ, որ մինչ օրս պահպանվում է, քաղաքի տարեգրության մեջ արժանի հետք թողած, երեւելի գործերով աչքի ընկած մարդկանց ըստ ամենայնի մեծարելն է: Եվ պատահական չէր, որ 2022 թ. ապրիլի 13-ին ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի Օրենսդիր ժողովում հանդիսավորապես հրապարակվեց մի աննախադեպ որոշում, որի համաձայն՝  պետերբուրգաբնակ մեր ճանաչված հայրենակից Հրաչյա Պողոսյանի անունը կրող բարեգործական հիմնադրամն արժանացավ Սանկտ Պետերբուրգի «պատվավոր բարերար» տիտղոսին: Ասում ենք աննախադեպ, քանի որ «Հրաչյա Պողոսյան» բարեգործական հիմնադրամը քաղաքի պատմության մեջ դարձավ առաջին իրավաբանական միավորումը, որին շնորհվեց նման պատվավոր կոչում:

Եվ ահա օրերս, հոկտեմբերի 31-ին, Ազգային միասնության տոնին ընդառաջ, Սանկտ Պետերբուրգի կենտրոնում՝ Տավրիչեսկայա 45 հասցեում հանդիսավորությամբ բացվել է պատմության նոր թանգարան՝ «Պահպանելով հիշողությունը» ցուցասրահը, որը ստեղծվել է «Հրաչյա Պողոսյան» բարեգործական հիմնադրամի կողմից՝ Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի աջակցությամբ:

Ցուցասրահում ներկայացված են Սանկտ Պետերբուրգի Հրաչյա Պողոսյանի շուրջ 25 տարիների բարեգործական գործունեության ընթացքում իրականացված ծրագրերը՝ հուշարձաններ, կիսանդրիներ, խորաքանդակների պատճեններ եւ կրկնօրինակներ, որոնք պատմում են տարբեր դարաշրջանների համաշխարհային պատմության իրադարձությունների եւ հերոսների մասին՝ մ.թ.ա. 4-րդ դարից մինչեւ մեր օրերի իրադարձությունները:

Ցուցանմուշների թվում են «Լենինգրադցիների արիության» հուշարձանը. խճանկարային վահանակ՝ նվիրված 1941 թվականի հոկտեմբերի 14-ին Տիխվինի երկաթուղային կայարանում զոհված Լենինգրադի երեխաներին: Թանգարանում ցուցադրվում են նաեւ իրական մասունքներ, ինչպիսիք են Խորհրդային Միության մարշալ Լեոնիդ Գովորովի աշխատանքային գրքույկը եւ զինվորական պայուսակը՝ պլանշետը, «Լենինգրադի պաշտպանության համար» բնօրինակ շքանշանը, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 60 ցուցանմուշ:

«Երբեք չէի կարող անգամ մտածել, որ օրերից մի օր թանգարան կունենամ,- ցուցահանդեսի հանդիսավոր բացմանն ասաց Հրաչյա Պողոսյանը:- Այնուամենայնիվ, իմ գործունեության մեջ ես հաճախ եմ առնչվում այնպիսի իրադարձությունների եւ պատմությունների հետ, որոնք իսկապես հուզում են ինձ, եւ այդ էր պատճառը, որ ես որոշեցի Սանկտ Պետերբուրգի բնակիչների եւ քաղաքի հյուրերի հետ կիսվել այդ պատմություններով: Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը պաշտպանեց թանգարան հիմնելու գաղափարը, ինչի համար ես շատ շնորհակալ եմ նրան:

Անսպառ եռանդ, հաջողություններ եւ նորանոր գեղեցիկ գործերի իրականացում ցանկանանք մեր արժանապատիվ հայրենակցին:

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ

ՌԴ-ում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Նախորդ գրառումը

Հայաստանի էներգետիկան 120 տարեկան է

Հաջորդ գրառումը

Սեր ուղարկիր Երկիր

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Սեր ուղարկիր Երկիր

Լրահոս

Գուտերեշը դատապարտել է Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ԱՄՆ-ի հարձակումները

18/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների վրա հարձակումներն «անընդունելի» են։ «Գլխավոր քարտուղարը նախկինի պես խորապես...

Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն, Իրանը կանցնի ամբողջական ոչնչացման փուլի. Ռեզայի

18/07/2026

Իրանը պաշտպանությունից կանցնի հարձակողական գործողությունների, եթե ԱՄՆ-ն շարունակի հարձակումներն Իսլամական Հանրապետության վրա 2-3 օրվա ընթացքում: Այս մասին Իրանի պետական հեռուստատեսության...

Վերաքննիչ դատարանում ավարտվել է մեղադրյալների վերաքննիչ բողոքների քննությունը՝ Հայաստանի քաղաքացիների բողոքների հիման վրա

18/07/2026

Հուլիսի 17-ին Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի,...

Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը

17/07/2026

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի նոր սեփականատերը ամերիկյան ընկերություն է, որի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը վերջերս Պետքարտուղարության կողմից նշանակվեց նաև Հայաստանով անցնող «Թրամփի...

Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատունը վանդալիզմի ենթարկած անձը ձերբակալվել է

17/07/2026

Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանը վանդալիզմի են ենթարկվել վեց գերեզման և մեկ շատրվան: Անվտանգության ուժերի կողմից...

Թուրքիայի մաքսային համակարգում օգտագործվում է Հայաստանի պաշտոնական կոդը

17/07/2026

Թուրքիայի առևտրի նախարարությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ներդրել է ուշագրավ տեխնիկական կանոնակարգ։ Այս կանոնակարգի համաձայն, Հայաստանի հետ երրորդ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական