Շաբաթ, Սեպտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սարյանի «Գալինայի դիմանկարի» պատմությունը

23/09/2023
- 23 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սեպտեմբերի 9-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Մեկ նկարի պատմություն» միջոցառումը: Լուսանկարիչ Գուրգեն Միսակյանի որդին՝ Հակոբ Միսակյանը, թանգարանում ժամանակավոր ցուցադրության էր բերել իրենց ընտանիքում պահվող իր մոր յուղաներկ դիմանկարը, որ Սարյանը վրձնել էր 1957 թվականին:

Տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը եւ Հակոբ Միսակյանը ներկայացրին «Գալինայի դիմանկարը» կտավի ստեղծման պատմությունը: 1950-ականներին Սերգեյ Փարաջանովը Կիեւի մի կոմիսիոն խանութում տեսել է Սարյանի՝ 1912 թվականին մի նատյուրմորտը, գնել այն եւ իր մտերիմ ընկեր Գուրգեն Միսակյանի միջոցով ուղարկել Սարյանին՝ նվեր: Վերջինս անակնկալի է եկել, քանի որ անդարձ կորած է համարել այդ աշխատանքը եւ ցանկացել է ինչ-որ կերպ փոխհատուցել իրեն արված լավությունը:

Գուրգեն Միսակյանն առաջարկել է Վարպետին վրձնել իր կնոջ դիմանկարը: Լեհ-լիտվական ծագումով Գալինա Միսակյանը (ծնյալ Յանկովսկայա) ժամանակին Երեւանի ամենագեղեցիկ եւ կոլորիտային կանանցից էր: Ծնվել է Կաունասում, ուսանել գիմնազիայում: 1947-ին դրվագային դերով նկարահանվել է «Մարիտե Մելնիկայտե» ֆիլմում, որից հետո ուսանել է Կինեմատոգրաֆիայի համախորհրդային պետական ինստիտուտի դերասանության բաժնում: Մոսկվայում էլ հանդիպել է Գուրգեն Միսակյանին, ամուսնացել եւ տեղափոխվել է Երեւան, որտեղ դաստիարակել է երեք որդիներին: 1971-ին Երեւան այցելած Ռուբեն Մամուլյանը նրան անվանել է «հայկական Վիվիեն Լի», իսկ Սերգեյ Փարաջանովը կյանքի վերջին տարիներին Երեւանում հանգրվանած լինելով Միսակյանների տանը՝ Գալինայի մասին ասել է. «Թող Աստված օրհնի ձեզ, ես քույր ունեցա…»: Գալինա Միսակյանը մասնակցել է Երեւանի «Էկրան» հանդեսի հիմնադրմանը՝ նրա էջերում հանդես գալով լեհական կինոմամուլից թարգմանած նյութերով եւ կինոգործիչների հետ հարցազրույցներով: Նրա դիմանկարը ստեղծել են նաեւ Հարություն Կալենցը եւ Ռուդոլֆ Խաչատրյանը: Կյանքի վերջին տարիներին Գալինա Միսակյանը դրվագային դերերով նկարահանվել է Վիգեն Չալդրանյանի «Տեր, ողորմյա» եւ «Լռության սիմֆոնիա» շարժանկարներում:

Ավելացնենք, որ «Գալինայի դիմանկարը» վերջերս վերականգնել է Տաթեւ Ամիրխանյանը, որը ներկաներին պատկերներով ցույց տվեց եւ պատմեց վերականգնողական աշխատանքի մասին:

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մոսկովյան պատմություններ մեր հայրենակիցների մասին

Հաջորդ գրառումը

«Անապատի օդապարուկների» հայաստանյան առեղծվածները

Համանման Հոդվածներ

Մշակութային

Գրողի տարած ալգորիթմ, որ ես եմ. Աննա Մնացականյան

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Ադրբեջանի տնտեսությունը կոլապսի մեջ

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Դուրս գալ տեխնոլոգիաների զոհի կարգավիճակից

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Բաքվի հպարտանքը, Հայաստանի խաղաղությունը եւ ՌԴ-ի դերը

19/09/2025
Հաջորդ գրառումը

«Անապատի օդապարուկների» հայաստանյան առեղծվածները

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սեպտեմբերի 21-22-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

20/09/2025

Երևանում սեպտեմբերի 20-ի ցերեկը, 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 21-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև...

ԿարդալDetails

Մեր հայրենիքի փլատակների վրա կառուցելու է ամորֆ մի կազմավորում, որի վրա կանգնելու է ճաճանչափայլ միահեծան առաջնորդը. Արթուր Խաչատրյան

20/09/2025

Սամվել Կարապետյանը արդեն մոտ երեք ամիս է կալանավորված է ՝ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար. New York Post

20/09/2025

Թշնամին արդեն Երևանում է ձևավորում իր օրակարգը, թելադրում օրենսդրական նախաձեռնություններ և կառավարական որոշումներ՝ ուղղված Հայաստանի դեմ. Արմեն Այվազյան

20/09/2025

Հիմա ես հայրենասեր եմ Հայաստանը սնուցող մայրերի հանձնարարած մոդելով. Փաշինյան

20/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական