Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Սախարովի արձանը՝ դպրոցի բակում

2022 թվականի  մայիսի 21-ին, Ստեփանակերտի Անդրեյ Սախարովի անունը կրող  թիվ 8 ավագ դպրոցում տեղի է ունեցել ռուս ֆիզիկոս, իրավապաշտպան, քաղաքական գործիչ Անդրեյ Սախարովի արձանի բացման հանդիսավոր արարողությունը:

Արձանի տեղադրումը նվիրված էր Ա.Սախարովի 101-ամյակին: Հեղինակը Գրիգորի Պոտոցկին է, իսկ նախաձեռնության հովանավորը` «Տաշիր» բարեգոր-ծական հիմնադրամը: Գրիգորի Պոտոցկու քանդակները տեղադրված են աշխարհի շատ երկրներում:

Հարկ է նշել,որ դպրոցը Ա. Սախարովի անունը կրում է 1988-89 ուսումնական տարվանից  սկսած` մանկավարժական խորհրդի նախաձեռնությամբ:

Միջոցառմանը մասնակցել են  ԱՀ  պաշտոնատար անձինք և բազմաթիվ հյուրեր:

Ստեփան  ՊԱՊԻԿՅԱՆ