Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

«Պարոն Ռոթ, փորձում եք ՀՀ վարչապետից ավելի հա՞յ լինել»

Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միշայել Ռոթը x-ի հարթակում այսպես է արձագանքել Ադրբեջանի՝ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության վերաբերյալ գագաթնաժողովը՝ COP29-ը հյուրընկալելու փաստին՝« Չեմ հասկանում՝ ինչո՞ւ է ռազմական ուժ կիրառող ավտորիտարը պարգեւատրվում:  Ադրբեջանը դեռ պետք է ապացուցի, որ պատրաստ է խաղաղ համագոյակցության, Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչման»: Ռոթի գրառմանը նույն հարթակում պատասխանել է «Ադրբեջանի գերմանացի բարեկամներ» անվանյալ օգտատերը, որ գործում է Բեռլինում՝ Բաքվի դեսպանի հրահանգով:  «Ձեր սիրելի պատերազմական հանցագործ Հայաստանը այդ հարցում լիովին աջակցել է Ադրբեջանին:  Խնդիր կա՞՝ փորձում եք Հայաստանի վարչապետից ավելի հայ լինել»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ