Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պաշտոնական Իրանն արձագանքում է Լաչինի միջանցքի պաշարմանը

23/12/2022
- 23 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թեեւ Թեհրանն Արցախի  շնչուղին փակելու հակամարդկային արարքի մասին կարող էր ավելի վաղ հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ, սակայն գերադասեց դրան անդրադառնալ Արցախի բլոկադայի 9-րդ օրը՝ ՀՀ դիմումի հիման վրա ՄԱԿ Անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի քննարկումից ժամեր առաջ: Պաշտոնական Թեհրանը, Ադրբեջանին ուղղված սուր քննադատությունների փոխարեն բավարարվեց անհասցե ձեւակերպումով՝ ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանիի շուրթերով, հույս հայտնել, որ   Լաչինի միջանցքի շրջափակման վերացման հարցը կլուծվի Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ երկխոսության եւ խաղաղ ճանապարհով, մատնանշելով, որ Իրանը մշտապես շեշտը դրել է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության դրույթների ամբողջական կատարման անհրաժեշտության վրա:

Մինչ պաշտոնական հայտարարության շրջանառումը, Իրանը  նպատակահարմար էր համարում  իր տեսակետներն ու մտահոգություններն արտահայտել այլ խողովակներով՝ Իրանի ազգային շահերի նկատմամբ զգայուն վերաբերմունք ունեցող իրանցի վերլուծաբանների  միջոցով, որոնք այս օրերին հաճախ են անդրադառնում Լաչինի թեմային ու դրա հումանիտար հետեւանքներին:

Այս առիթով ուշագրավ հոդված է հրապարակել Արցախն Իրանի տարածքային ամբողջականության տեսակետից «կարմիր գիծ» համարող  իրանցի երիտասարդ վերլուծաբան Մոհամմադ Հոսեին Մասումզադեն: Ըստ հեղինակի, ժամանակին  Թեհրանը Արցախի հարցում  մեծ ներդրումներ է  կատարել եւ, ինչպես վերլուծաբանն է արձանագրում, որոշակի դեր խաղացել Հայաստանի արտաքին քաղաքականության «ղարաբաղիզացման» հարցում: Մասումզադեն, որն իր նյութի հրապարակման համար ընտրել է  «IRANIAN DIPLOMACY»  էլեկտրոնային կայքի հարթակը, ղարաբաղյան «կարմիր գծերը» չխախտելու միակ  ելքը տեսնում  է տարածաշրջանային հարցերում Իրանի որդեգրած պաշտպանական կեցվածքից հարձակողական գործելաոճին անցնելու մեջ:

Կովկասյան անցուդարձերին ուշի-ուշով  հետեւող իրանցի հայտնի  վերլուծաբան Բեհեշթիփուրը, որի հայացքները հաճախ համընկնում են Իրանի պաշտոնական տեսակետներին, «khabaronline» էլեկտրոնային կայքին տված հարցազրույցում,  Լաչինի միջանցքը փակելու Ադրբեջանի որոշումը  համարել է ի վնաս Բաքվի, որն ավելի է խորացնելու  Ադրբեջանի միջազգային մեկուսացումը:  Վերլուծաբանը մոլորություն է համարում  Ալիեւի այն  հաշվարկը, թե  Լաչինը փակելով  կարող է ստիպել  Հայաստանին՝  իր տարածքում միջանցք տրամադրել Ադրբեջանին:

Հայտնի են նաեւ Լաչինի միջանցքը փակելու առիթով  այլ վերլուծաբանների, այդ թվում՝  Էհսան Մովահեդիանի արտահայտած  տեսակետն առ այն, որ  ներկա իրավիճակից ելնելով, Թեհրանը պետք է դիտարկի դիվանագիտական ու ռազմական քայլեր ձեռնարկելու հնարավորությունները:

Էհսան Մովահեդիանը «IRANIAN DIPLOMACY» կայքի հարթակից անդրադարձել է «բնապահպանների» կեղծ քողածածկույթով հանդես եկող Ադրբեջանի անվտանգության ծառայության ներկայացուցիչների կողմից  Արցախի բլոկադային,  ու զուգահեռներ անցկացրել այդ հակամարդկային ակցիայի, ու   բլոկադայի օրերին Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի Երեւան այցելության միջեւ: Վերլուծելով Արցախի ու  Հայաստանի շուրջ ընթացող իրադարձությունները, Մովահեդիանը հանգել է որոշ եզրակացությունների: Մասնավորապես, հեղինակի կողմից տեսակետ է ներկայացվում,  որ   արցախյան ճգնաժամի երկարաձգման հետեւանքով, ինչը   անհնարին է դարձրել   լիարժեքորեն իրագործել ավելի քան 60 մլրդ. դոլար արժողությամբ ոսկու, պղնձի եւ մոլիբդենի հանքերով հարուստ տարածքներ ներթափանցելու Ադրբեջանի, Թուրքիայի ու Իսրայելի համատեղ ծրագրերը, որոշում է  կայացվել այս անգամ խաղալ   բաց  խաղաքարտերով,  եւ Երեւան գործուղել Մեծ Բրիտանյայի ներկայացուցչին:

Պաշտոնական Թեհրանը Լաչինի միջանցքը փակելու Բաքվի անհեթեթ որոշման մասին անշուշտ  ավելի վճռական ու սուր ասելիքներ էլ կունենար, սակայն ներկա պահին դրանց բարձրաձայնումը  օգտակար  չի համարում  առանց այդ էլ Իրան-Ադրբեջան լարված հարաբերությունների պայմաններում:

Տվյալ ժամանակահատվածում Իրանը գերադասում է  Լաչինի շրջափակման վերաբերյալ սեփական  մտահոգությունները  բարձրաձայնելու նպատակով երկրի առավելապես պաշտոնական տեսակետներն արտահայտող մամուլի էջերում հարթակ տրամադրել նաեւ  օտարազգի վերլուծաբաններին:     

Այսպիսով, Լաչինի միջանցքը փակելու դրդապատճառների մասին Ադրբեջանի նախագահի ընտանիքին վերագրվող  վարկածի շրջանառման  դերակատարությունը  վերապահվել է Թեհրանի  Ալլամե Թաբաթաբայի համալսարանի «ԱԹՆԱ» վերլուծական կենտրոնին  (atna.atu.ac.ir), որը հրապարակել է ադրբեջանցի քաղաքագետ Օրխան Մամեդովի հոդվածը, որը,  անդրադառնալով «բնապահպանական» կեղծ շարժման անվան տակ Ադրբեջանի Հանրապետության կլանային իշխանության կողմից Լաչինի շուրջ ընթացող իրադարձություններին՝ նշում է, որ տվյալ ակցիան “AzerGold” ընկերությանը պատկանող կամակատարների միջոցառումն է՝  «Կըզըլ բուլախ» կոչվող  ոսկու հանքավայրի օգտին իրականացվող քարոզչական ակցիան:  Սակայն, Օրխանի համոզմամբ, այդ ակցիայի   հիմնական ուղղվածությունն ու նպատակը “AzerGold” ընկերության կամակատարներին տարածաշրջան բերելու միջոցով  Արցախում ռուսական ուժերին արեւմտյան ուժերով ու ՆԱՏՕ-ով փոխարինելուն ուղղված աշխարհաքաղաքական խաղերի մի դրվագն  է:  

Օրխան Մամեդովի բնորոշմամբ, թե՛ Բաքվի կլանային իշխանության ղեկավար Իլհամ Ալիեւը, եւ թե՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը  ուղղորդվում են միեւնույն կենտրոնից, եւ արտաքուստ հանդես գալով հակամարտ դիրքերից՝ երկուսն էլ գործում են ի նպաստ Արեւմուտքի ու ՆԱՏՕ-ի ծրագրերի,  եւ երկուսն էլ իրենց թվացյալ  մրցակցությամբ ու թշնամանքով ծառայում են  Արեւմուտքի ու ՆԱՏՕ-ի շահերին:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նիդեռլանդների վարչապետը ներում հայցեց, խորհրդարանը հաստատեց՝ ստրկությունը ոճիր է

Հաջորդ գրառումը

www.armtmm.com ` համահայկական մշակութային հարթակ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

www.armtmm.com ` համահայկական մշակութային հարթակ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական