Ուսանողին ոչ թե քաղաքական գզվռտոցներն են հետաքրքրում, այլ գիտելիքը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանիՙ մեկը մյուսից անտրամաբանական ու իրար հակասող հայտարարությունները շատ վաղուց չեմ քննարկում, դրանցից չեմ զարմանում ու արդեն չեմ էլ զայրանում: Մարդու բնույթն է այդպիսին. վարչապետ Փաշինյանը խանդավառությամբ ու անասելի եռանդով պետք է հերքի ու հակասի ընդդիմադիր Փաշինյանին:
Օրերս տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը այդպիսի հերթական հակասությունն է հրապարակ բերելՙ ասելով, թե պաշտանության նախարար Սուրեն Պապիկյանին ու նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին միտումնավոր են բուհերի հոգաբարձուների նախագահներ կարգել, որ բուհերը վերջապես կարողանան ազատել կուսակցակապետությունից: Փաստորեն, իշխող “Քաղաքացիական պայմանագիր” կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանին մայր բուհիՙ Եր¨անի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ դարձնելը ոչ այլ ինչ է, եթե ոչՙ բուհը քաղաքական ամենատարբեր եր¨ույթներից մաքրելու մտահոգ քայլ: Եթե Հանրապետականի ներկայացուցիչները, բուհերի հոգաբարձուների խորհրդում ներգրավվելով, բուհերը քաղաքականացնում էին, ապա Փաշինյանի կուսակիցները դրանք աղ ու ավազով, ծծմբական թթվով կամ մեծ մուրճերով կազմաքանդում են: Տրամաբանությունը, համաձայնեք, ֆանտաստիկ է, որպես նորՙ տիեզերքից եկած անհասկանալի վերլուծություն, հոգեբանները կամ գիտնականները կարող են վերլուծել Փաշինյանի այս միտքը, ¨ վերջապես բոլորիս պարզ լինիՙ ո՞վ է բուհը կուսակցապետության վերածումՙ ՀՀԿ-ականնե՞րը, թե՞ ՔՊ-ականները:
Իրականում, բուհերը բռի մեջ պահելու, ուսանողներին էլ որպես պոտենցիալ էլեկտորատ ունենալու տեսլական միշտ ու բոլոր իշխանություններն են ունեցել: Անխոս, հանրապետականները սուրբ չէին, ինքս էլ հիշում եմ, որ Ուսանողական խորհուրդների ամենակատիվ ու “պահը հասկացող” երիտասարդներն ՈՒԽ-ից հետո ՀՀԿ-ի շարքերում էին հայտնվում, հետոՙ պատգամավորների օգնականների աթոռին կամ նախարարություններում, ու կարիերա սկսում: Նույն պատկերն էլ, վստահաբար, այժմ է, պարզապես ՀՀԿ-ն փոխարինվել է ՔՊ-ով: Իրապես սովորող ու համալսարան գիտելիքի, մասնագիտության հետ¨ից եկած ուսանողի համար բնավ էական չէ, թե տվյալ բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահն ով է: Նրան հաստատապես չի հուզում նա¨, թե Նիկոլ Փաշինյանը 2018-ի իշխանափոխության օրերին ի՞նչ էր ասում բուհերի քաղաքականացման մասին ու ի՞նչ է ասում այժմ: Նրան գիտելիք է պետք, ոչ թե քաղաքական գզվռտոցների անդուլ տեսարաններ:
