Շաբաթ, Հուլիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ուժեղ հարված համաշխարհային տնտեսությանը. ի՞նչ են ասում թվերը

Գեղամ Մկրտչյան
20/03/2026
- 20 Մարտի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի ռազմական գործողությունները, ինչպես նաեւ   Թեհրանի կողմից Պարսից ծոցի տարածաշրջանում ձեռնարկված պատասխան հարվածները ցնցել են համաշխարհային ֆինանսական եւ էներգետիկ շուկաները՝ առաջացնելով մտահոգություններ համաշխարհային տնտեսական ճգնաժամի ու հնարավոր ընդհանուր անկման վերաբերյալ: Այս մասին մարտի 18-ին ծավալուն վերլուծական հոդվածով է հանդես եկել Քաթարի «Ալ Ջազիրա» միջազգային հեռուստաալիքը: Պատերազմի համաշխարհային տնտեսական ազդեցության բերվող հիմնական ցուցանիշները բավական խոսուն են:

Փետրվարի 28-ին Միացյալ Նահանգները եւ Իսրայելը սկսեցին խոշոր ռազմական գործողություն Իրանի դեմ: Թեհրանը պատասխանեց բալիստիկ հրթիռային  հարվածների շարքով: Դրանք ուղղված էին Իսրայելին, ԱՄՆ-ի ռազմական բազաներին, նավթի պահեստներին եւ Պարսից ծոցի տարածաշրջանի այլ կարեւոր ենթակառուցվածքներին: Իրանի հարձակումները լրջորեն խաթարեցին Հորմուզի նեղուցով երթեւեկությունը, որով տեղափոխվում է աշխարհի նավթի ու գազի մատակարարումների ավելի քան 20%-ը: Անցյալ հինգշաբթի Թեհրանը Իրաքի տարածքային ջրերում հարձակվեց նավթատար նավերի վրա: Այս ամենը միասին, նշվում է հրապարակման մեջ, հանգեցրել է նավթի գների կտրուկ աճի: Մարտի 16-ի առավոտյան Brent տեսակի նավթի գինը հասել է մեկ բարելի համար 106 դոլարի, ինչն ավելի քան 40%-ով ավելի է, քան փետրվարի 27-ին գրանցված 72 դոլարի մակարդակը: «Քփլեր» ընկերության նավթի ավագ վերլուծաբան Մույու Սյույի խոսքով՝ պատերազմի սկսվելուց ի վեր հեղուկացված բնական գազի (LNG) գները ավելի կտրուկ են աճել՝ գրեթե 60%-ով: «Քաթար էներջի» ընկերությունը մարտի 2-ին դադարեցրել է գործունեությունը իրանական անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո՝ լարվածություն ստեղծելով համաշխարհային շուկայում: Քաթարը մատակարարում է աշխարհի LNG-ի մոտ 20%-ը:

Նավթամթերքների գները ՝ բենզինից եւ դիզելային վառելիքից մինչեւ ավիացիոն վառելիք ու մազութ, նույնպես զգալիորեն աճել են: Մույուն նշել է, որ այս միտումը հավանաբար, կշարունակվի, եթե Հորմուզի նեղուցով երթեւեկությունը սահմանափակվի:
Էներգիայի ներմուծման ծախսերի աճի հետ մեկտեղ, ասվում է հոդվածում,  էներգատար տնտեսությունների արտադրողականությունը սկսում է նվազել: «Գլոբալ փեթրոլ փրայսիզ» սակարանային հարթակի տվյալներով, փետրվարի 28-ից ի վեր առնվազն 85 երկրներում բենզինի գների աճ է գրանցվել: Ապրիլին գների աճ է սպասվում նաեւ աշխարհի այլ տարածաշրջաններում: Տնտեսագետների կարծիքով, սա ազդում է արտադրության եւ ծառայությունների ծավալի վրա՝ սրելով ճգնաժամը: Մույու Սյույը նշել է, որ նավատերերը նույնպես տատանվում են նոր պատվերներ ընդունելու հարցում, բունկերային վառելիքի ռեկորդային գների պատճառով:

«Բլումբերգ նյուզ»-ի տվյալներով, պատերազմի սկսվելուց ի վեր համաշխարհային ֆոնդային շուկաները 5.5%-ով անկում են ապրել, ընդսմին ամենաշատը տուժել է Ասիան: Խոշորագույններից փետրվարի 28-ի համեմատ ամենամեծ անկումը գրանցվել է Տոկիոյի՝ 11%, Սաուդյան՝ 9,6%, հնդկական՝ 7% բորսաներում: Գլոբալ հարցերի մերձավորարեւելյան խորհրդի փորձագետ Ֆրեդերիկ Շնայդերը պարզաբանել է, որ ասիական շուկաներն էներգետիկ ցնցման հարցում ավելի խոցելի են: Այդ նույն ժամանակ ռուսական բաժնետոմսերի գներն աճում են, քանի որ երկիրը կարող է օգտվել Պարսից ծոցում ածխաջրածնային պակասուրդից:

Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչ տնօրեն Քրիստալինա Գեորգիեւան զգուշացրել է, որ երկարատեւ հակամարտությունը կստեղծի գնաճային ռիսկեր: Շնայդերն իր հերթին նշել է, թե Չինաստանն ավելի լավ է պաշտպանված՝ էներգիայի բազմազանեցման (դիվերսիֆիկացում) եւ վերականգնվող էներգիայի ու միջուկային էներգիայի ոլորտում ներդրումների շնորհիվ: Եվրոպան ամենաշատն է զգում հետեւանքները, քանի որ կորցրել է ռուսական գազին հասանելիությունը «Հյուսիսային հոսք» խողովակաշարի դիվերսիայի պատճառով: ԱՄՆ-ում, չնայած էներգետիկ ինքնավարությանը, բենզինի գների աճը հարվածում է ֆերմերներին եւ բնակչության խոցելի խմբերին, ինչը հատկապես ուժեղանում է միջանկյալ ընտրությունների տարում:

«Քեփիթըլ Էքոնոմիքս»-ը, ըստ հրապարակման, կանխատեսում է, որ եթե հակամարտությունը շարունակվի, Եվրոգոտու ՀՆԱ-ի աճը կդանդաղի մինչև 0.5%, իսկ Չինաստանինը 3%-ից ցածր կլինի: ԱՄՆ տնտեսությունը, կանխատեսումների համաձայն, 2026 թվականին կգերազանցի մյուս երկրների տնտեսությանը՝ աճելով 2.25%-ով: Եվրոգոտում գնաճը կարող է գերազանցել 4%-ը, ինչը Եվրոբանկին եւ Ճապոնիայի բանկին կստիպի խստացնել դրամավարկային քաղաքականությունը:

Պատերազմը, հավելել է լրատվամիջոցը, հանգեցրել է եւ ավիատոմսերի գների կտրուկ աճի: Տարածաշրջանի օդային տարածքը փակ է կամ սահմանափակված: Qantas Airways-ը, SAS-ը, Air New Zealand-ը, IndiGo-ն և Air India-ն արդեն հայտարարել են տոմսերի գների թանկացման մասին: Ինքնաթիռային վառելիքի գները մեկ բարելի համար 85-90 դոլարից աճել են մինչեւ 150-200 դոլար: Որոշ ավիափոխադրողներ (Lufthansa, Ryanair) ապահովագրվում են՝ ամրակայելով գինը ապագայի համար, ինչը մասամբ մեղմում է հարվածը: Սակայն Պարսից ծոցը շրջանցելու անհրաժեշտությունը Ասիայից դեպի Եվրոպա թռիչքները դարձնում է ավելի երկար եւ թանկ:

Գ. Մ.

Նախորդ գրառումը

Վարչական ռեսուրսի չարաշահում, իսկ այս անգամ՝ ճնշում ազատ մամուլին

Հաջորդ գրառումը

Ալի Լարիջանին ահաբեկչության զոհ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Ալի Լարիջանին ահաբեկչության զոհ

Լրահոս

Վերաքննիչ դատարանում ավարտվել է մեղադրյալների վերաքննիչ բողոքների քննությունը՝ Հայաստանի քաղաքացիների բողոքների հիման վրա

18/07/2026

Հուլիսի 17-ին Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի,...

Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը

17/07/2026

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի նոր սեփականատերը ամերիկյան ընկերություն է, որի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը վերջերս Պետքարտուղարության կողմից նշանակվեց նաև Հայաստանով անցնող «Թրամփի...

Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատունը վանդալիզմի ենթարկած անձը ձերբակալվել է

17/07/2026

Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանը վանդալիզմի են ենթարկվել վեց գերեզման և մեկ շատրվան: Անվտանգության ուժերի կողմից...

Թուրքիայի մաքսային համակարգում օգտագործվում է Հայաստանի պաշտոնական կոդը

17/07/2026

Թուրքիայի առևտրի նախարարությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ներդրել է ուշագրավ տեխնիկական կանոնակարգ։ Այս կանոնակարգի համաձայն, Հայաստանի հետ երրորդ...

Նեթանյահուն վախենում է արտերկրի քաղաքացիների՝ իր դեմ քվեներից, ուստի կրճատում է չվերթները

17/07/2026

Վարակի՞չ է Հայաստանի օրինակը Իսրայելական տարբեր լրատվամիջոցներ արդեն երկրորդ օրն է գրում են, թե մտավախություն կա, որ կառավարությունը ցանկանում է...

Վարդան Ղուկասյանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց

17/07/2026

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում հանրային մեղադրողը միջնորդեց երկարաձգել Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը եւս 3 ամսով։ Նշենք, որ այսօր ավարտվեց...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական