Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ոտքից-գլուխ խմբագրել աջակցության փաթեթը. արցախցիները Փաշինյանի կաբինետից դժգոհ են

Սևակ Վարդումյան
07/03/2024
- 7 Մարտի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
20
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախյան 32 կազմակերպություն ձեւավորվել է Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությամբ, որն առաջնահերթորեն զբաղվելու է Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման հարցերով, հաշվի առնելով ՀՀ կառավարությունում քննարկվող ծրագիրը:

 «Արցախի ժողովրդի շահերի եւ իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանի փոխանցմամբ, բռնի տեղահանվածների սոցիալական եւ բնակապահովման հարցերը Փաշինյանի կաբինետի ուշադրության կենտրոնում պահելու համար բաց նամակ են հրապարակել, պատրաստվում են նաեւ ստորագրահավաք սկսել:

«Ազգ»-ը տեղեկացավ, որ տեղահանված մեր հայրենակիցները բաց նամակով գործադրին առաջարկում են ոտքից-գլուխ խմագրել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության՝ դեռեւս չհրապարակված աջակցության նոր փաթեթը: Դիտարկումները վերաբերում են ամսական տրվող գումարներին եւ բնակապահովման տարբերակներին:
Փոխվարչապաետ Տիգրան Խաչատրյանը օրերս հայտարարել էր, թե տունուտեղ կորցրած արցախցիներին՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի 3 մլն դրամ կտրամադրվի:

«Նախ մենք ուզում ենք՝ ծրագրի իրականացման ժամկետը սահմանվի երկու տարի, բնակելի անշարժ գույք ձեռք բերելու նպատակով յուրաքանչյուր բռնի տեղահանված անձի էլ հատկացնել 5 միլիոն, որը համապատասխանում է մարզային բնակավայրերի երկրորդային շուկայի միջին գներին: Առաջարկում ենք, որ նշված գումարը հատկացվի բոլորին անվերադարձելիության սկզբունքով՝ հաշվի առնելով Արցախի ժողովրդի ծանր սոցիալական վիճակը եւ զբաղվածության հնարավորությունների՝ խիստ սահմանափակ բնույթը»,- ասում է մեր  զրուցակից, արցախցի Արմեն Ասրյանը:

Ասրյանը պահանջում է, որ կառավարությունը հրաժարվի ծրագրի շահառուների համար ներկայացվող ՀՀ քաղաքացիության պարտադիր պահանջից, որը, ըստ իրեն, հակասում է ՀՀ օրենսդրության ու միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գիտնականները ուսումնասիրում են ուռուցքային հիվանդությունները

Հաջորդ գրառումը

Փիթեր Դավիդյան. հնդկական երաժշտության ավստրալահայ վարպետը

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

Փիթեր Դավիդյան. հնդկական երաժշտության ավստրալահայ վարպետը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական