Շաբաթ, Հունիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շալլենբերգի այցի ազդանշանը երկու սլաք ունի՝ Ռուսաստան եւ Թուրքիա 

04/02/2022
- 04 Փետրվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ

Անահիտ Հովսեփյան

Մեր վերնագիրը հաստատում է նաեւ ավստրիական «Դեր Շտանդարտը», որ հաղորդում է Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացների՝ Մոսկվայից հետո երկրորդ հանդիպման վայրը՝ Շալլենբերգի հրավերով՝ Վիեննայում, փետրվարի 24-ին

Ավստրիական մամուլն անդրադարձել է Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալլենբերգի փետրվարի 2-3-ը Հայաստան կատարած այցին: apa գործակալության ծավալուն հոդվածը հրապարակել են տեղի մի շարք կայքեր, իսկ «Վիիներ ցայթունգն» օրինակ, տեքստին երկու լուսանկար է կցել՝ Շալլենբերգի եւ Արարատ Միրզոյանի հանդիպումը ԶԼՄ-ների հետ ՀՀ արտգործնախարությունում եւ երկու նախարարների, նրանց ուղեկցող պատվիրակությունների այցը Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակների զետեղումը հուշարձանին: Ոչ շատախոս տեսանյութ էլ կա, որ սկսվում է Ծիծեռնակաբերդից, ցույց տալիս, որ ավստրիացի պաշտոնյաները ոչ միայն պսակ են զետեղում, այլ նաեւ կարմիր մեխակներ դնում անշեջ կրակի շուրջ, ասել է, թե շեշտված խոնարհվում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջեւ: Արտգործնախարար Միրզոյանը մոտենալով պատին Շալլենբերգին ցույց է տալիս Հայոց ցեղասպանության ողբերգության մասին աշխարհին իրազեկած երախտավորների անունները, որոնց հայ ժողովուրդը չի մոռանում: Այնուհետ տեսաշարը լրացվում է ԱԳՆ-ում հանդիպմամբ, որ նկատելի կարճառոտ է ներկայացվում: 2011-ից Հայաստանը Ավստրիայի հետ զարգացման համագործակցության սեւեռակետերից է, գրում է թերթը՝ մեջբերելով ՀՀ արտգործնախարար Միրզոյանի խոսքը, թե Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ աշխատել Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Ավստրիայի արտգործնախարն ընդգծել է Հարավկովկասյան տարածաշրջանի հանդեպ ԵՄ հետաքրքրությունների մասին:

© apa / Beima, Michael Gruber

Հրապարակման մեջ անդրադարձ կա արցախյան պատերազմին եւ առանձին ենթավերնագրով ներկայացված է Միրզոյանի՝ Ալիեւի հակահայկական հռետորաբանությունն ընդգծող շեշտադրումը: Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության հավանական պայմանագրի կարմիր գծերն, ըստ ՀՀ արտգործնախարար Միրզոյանի, ինքնորոշման իրավունքի պահպանումն ու ուժի կիրառումից հրաժարվելն են, գրում է «Վիիներ ցայթունգը» եւ շարունակում՝ Հայաստանն ու Ադրբեջանը շատ հեռու են խաղաղության պայմանագրից, ինչպես նաեւ ԼՂ տեւական կարգավիճակի մասին հստակեցումից: Անորոշ է մնում նաեւ ԼՂ-ում հայկական մշակութային եւ եկեղեցական ունեցվածքի պաշտպանության վերաբերյալ խնդիրը: Հիշեցնենք շաբաթներ առաջ «Ազգ» -ում հրապարակել էինք, թե ավստրիացի հայագետ Յասմին Դում- Թրագութը Մայր աթոռում զբաղվելու է Արցախի մշակութային հուշաձանների պահպանությամբ: «Վիիներ ցայթունգը» գրում է նաեւ, որ Ադրբեջանը պիտի ազատի հայ բոլոր ռազմագերիներին, իսկ դրա դիմաց Հայաստանը պետք է հանձնի հակամարտության գոտու ականապատման քարտեզները: Բայց Ադրբեջանը ոմանց ռազմագերի լինելու փաստը հրաժարվում է ընդունել եւ Հայաստանին մեղադրում, որ քարտեզները թերի են: Ենթադրվում է, որ շուրջ 50 հոգի դեռ ադրբեջանական գերության մեջ են, շեշտում է թերթը: Շալլենբերգն ընդգծել է Ավստրիայի եւ ԵՄ-ի ցանկությունը՝ Հարավային Կովկասը խաղաղ, կայուն եւ բարգավաճ տարածաշրջան տեսնել: «Մենք պատրաստ ենք օգնել», վստահեցրել է արտգործնախարարը: Ռուսաստանից Հայաստանի կախվածության մասին էլ գրում է «Վիիներ ցայթունգը»՝ դրան հաջորդող պարբերության մեջ հուշելով Շալլենբերգի այցի ազդանշանը՝ «ԵՄ-ն չի հրաժարվում Հայաստանից՝ այն ուրիշներին թողնելով»:

Լուսանկարների հեղինակ՝ © apa / Beima, Michael Gruber

Նախորդ գրառումը

Փաշինյանի ու Ալիեւի` Շուշիի մասին հայտարարություններն ասես համաձայնեցված են իրար հետ

Հաջորդ գրառումը

«Թուրքիա-Հայաստան կարգավորումը  Հարավային Կովկասում նորմալացման ուղղություններից մեկն է միայն. Դա պետք է ամրապնդվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ նախատեսվող հաշտության պայմանագրով»

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

«Թուրքիա-Հայաստան կարգավորումը  Հարավային Կովկասում նորմալացման ուղղություններից մեկն է միայն. Դա պետք է ամրապնդվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ նախատեսվող հաշտության պայմանագրով»

Լրահոս

Եթե Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում ձեզ համար նախապես նշանակություն չունի, ապա ինչո՞ւ ընդհանրապես դիմեցիք ՍԴ. Արփինե Հովհաննիսյան

27/06/2026

Քաղաքական ԱՆտրամաբանության տրամաբանությունը Այս թեման այսօր չէի պատրաստվում բացել։ Մտադիր էի սպասել Սահմանադրական դատարանի որոշմանը։ Բայց այսօրվա նիստից հետո այլևս...

Սահմանադրական դատարանում շարունակվում է ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը

27/06/2026

ՍԴ-ում շարունակում են քննել 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու...

Ինչո՞ւ ոչ մի իշխող կուսակցության ներկայացուցիչ չկա, որն անցնում է, օրինակ՝ ընտրակաշառքի գործով, գուցե չկա ընտրակաշառք բաժանող. Գալյան

27/06/2026

Հարցը, որ տալիս եք՝ ինչո՞ւ են միայն ընդդիմության հետ կապված քրեական գործեր հարուցվում, ինքնին հարց առաջացնող է: Պարզ չէ՞ պատասխանը,...

Մահացել է Ռաիսա Մկրտչյանը

27/06/2026

84 տարեկան հաասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյանը։...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փլուզվեց “սրանց” վերջին առասպելը՝ այն, թե ընտրությունները չեն վերահսկվելու իշխանության կողմից և չեն կեղծվելու ի օգուտ թավշիստների. Արման Աբովյան

27/06/2026

Երկրում ստեղծված իրավիճակը ընտրություններից հետո ոչ միայն չի հանդարտվում, այլև շարունակում է լարվել։ Եվ խնդիրը նույնիսկ այն չէ, որ «Բարգավաճ...

Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահին 

26/06/2026

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։ Հայտնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը ողջունել...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական