Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նրանք ներշնչվել են Հայաստանով

21/04/2023
- 21 Ապրիլի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայր եւ որդի Բալտրուշայտիսներ

Լիտվացի բանաստեղծ Յուրգիս Բալտրուշայտիսը (1873-1944) ծնվել է Լիտվայի Յուրբարկասի շրջանի Պանտվարջյայ գյուղում: Կաունասի գիմնազիան ավարտելուց հետո սովորել է Մոսկվայի համալսարանում: Այդ տարիներին նույն համալսարանում ուսանում էր մեր հայրենակից, հետագայում ճանաչված թարգմանիչ Նիկիտա Կարա-Մուրզան: Հիշելով Յուրգիս Բալտրուշայտիսին՝ նա գրել է. «Ես սովորում էի Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, երբ ուսանողների շրջանում եւ ոչ միայն ուսանողների, այլեւ պրոֆեսորների, լուր տարածվեց, որ համալսարանում հայտնվել է հանճարեղ լեզվաբան, ուսանող, որը աներեւակայելի, անսովոր ընդունակություններ ունի դեպի լեզուները, եւ ինչն է հատկապես զարմանալի, որ նա, ինչպես կարելի էր ենթադրել, ոչ թե բանասիրական ֆակուլտետի ուսանող էր, այլ մաթեմատիկականի: Շուտով ես իմացա նրա ազգանունը, որը հարյուրավոր իվանովների եւ պետրովների մեջ ինձ համար հնչում էր անչափ տարօրինակ՝ Բալտրուշայտիս»:

1916 թ. Մոսկվայում հրատարակված բրյուսովյան «Հայ պոեզիայի անթոլոգիա»-ի աշխատանքներին Վալերի Բրյուսովի, Ալեքսանդր Բլոկի եւ ռուս այլ թարգմանիչների հետ միասին մասնակցել է նաեւ Յուրգիս Բալտրուշայտիսը, որը ստեղծագործում էր թե՛ մայրենի լիտվերենով եւ թե՛ ռուսերենով: Անթոլոգիայի համար նա թարգմանել է Ալեքսանդր Ծատուրյանի եւ Վահան Թեքեյանի բանաստեղծությունները (Պողոս Մակինցյանի տողացիների հիման վրա): Բրյուսովյան անթոլոգիայից բացի՝ Պետրոգրադում նմանատիպ մի հրատարակություն էլ կազմակերպվել էր Մաքսիմ Գորկու կողմից: Այս գրքի համար էլ Յուրգիս Բալտրուշայտիսը թարգմանել էր Վահան Տերյանի բանաստեղծությունները: Յուրգիս Բալտրուշայտիսի թարգմանությունները հայ պոեզիային նվիրված այս երկու ժողովածուներում նրա կենսագրություններում նշանակալի երեւույթ են: «Հայ քնարերգությունը» պատերազմի արյունոտ տարիներին ծնված երկու ժողովուրդների մշակութային կապերի գեղեցիկ էջերից են»,- նշում է «Յուրգիս Բալտրուշայտիս» մենագրության հեղինակ, պրոֆեսոր Վիկտորյա Դայոտիտե-Պակյարենեն: Հեղինակը վախեցել է օգտագործել «Եղեռն» եզրույթը, սակայն, հուսով ենք, որ երկրորդ հրատարակության մեջ կհամարձակվի օգտագործել, որովհետեւ տակավին 2005 թ. դեկտեմբերի 15-ին Լիտվայի Հանրապետության Սեյմը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Յուրգիս Բալտրուշայտիսը նաեւ բանաստեղծություն է նվիրել իր հայ գրչեղբայր Ալեքսանդր Ծատուրյանի հիշատակին.

Ապրում էր մեզ հետ՝ ջերմ իր սրտում պահած

Սուրբ բոցը երգի, որի թախծի մեջ

Հյուսվածքի պես ձույլ հյուսվել էին իրար

Քույրերն այդ երկրային՝ ցավը եւ հույսը,

Ղողանջն իրիկվա եւ արշալույսը…

Նա, դառնության զավակ, գնաց ջինջ սրտով,

Նախազգաց, մեղմեց ցավն իր ճամփեքի,

Եվ հոգին, փռվող ճշմարտության համար,

Պահում էր վախով հավատն իր՝ կյանքին:

Ահա թե ինչու գերեզմանին անհայտ,

Սերմնացան որպես, իր երկրի դաշտից

Հող բերեց նա ողջ մարդկության սեղանին

Որպես պարգեւ խաչբառն իր ծանրաքիստ:

Դաժան բախտը դրեց շվիի մեջ նրա

Թախիծը հայոց դարավոր ցավի,

Եվ ոգին նրա կելնի ծաղկի պես

Այնժամ՝ երբ նորեն ելնի իր մոխրից

Հայաստանը՝ զոհարան, որի սեւ ծխում

Նա զոհ բերեց իր սիրավառ հոգին

Եվ իր մեղեդու ղողանջը տխուր[1]:

 Եվ բացարձակապես զարմանալի չէ, որ ճանաչված բանաստեղծ եւ թարգմանիչ, հայտնի դիվանագետ, հայ ժողովրդի բարեկամ Յուրգիս Բալտրուշայտիսի ընտանիքում է ծնվել հայ ճարտարապետության քաջ գիտակ Յուրգիս Յուրգիսի Բալտրուշայտիսը:

Հենց իր հոր դիվանագիտական կապերի շնորհիվ նա կարողացավ մեկտեղել հարուստ լուսանկարներ եւ գեղանկարներ, որոնցում ընդգծեց հայկական ճարտարապետական հուշարձանների, քանդակների, գերեզմանատների, զարդանախշերի եւ գեղանկարների թեմատիկան: Նա ոչ միայն առաջիններից մեկն էր, որ Արեւմուտքը քրիստոնեական Ասիայի մշակույթին ներկայացրեց, այլ նաեւ համեմատական ուսումնասիրություններ սկսեց: Նա նաեւ բացահայտեց Հայաստանում պարսկական արվեստի արտացոլումը, Անդրկովկասի միջով Արեւմուտքի վրա թողած որոշ ազդեցությունների ճանապարհը:

20-րդ դարասկզբին կովկասյան տարածաշրջանը Արեւմուտքի համար անհայտ աշխարհ էր՝ «terra incognita»: Այսպիսով, արեւելաեվրոպացիները, որոնք սկսում են ուսումնասիրել միջնադարյան արվեստը, ձգտում բացահայտել այդ տարածքների տեղը քրիստոնեական մշակույթի պատմության մեջ: 1927 եւ 1928 թթ. ճանապարհորդելով Հայաստանում եւ Վրաստանում՝ Բալտրուշայտիս Կրտսերը լուսանկարներում եւ նկարներում պատկերում է Քրիստոնեական եկեղեցիների ճարտարապետությունն ու մոնումենտալ ճկունությունը, հետազոտում զարդանախշերի կառուցվածքը, հնագիտական, առասպելական փորձի ձեւերը: Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ կապեր է հայտնաբերում՝ որպես աշխարհի մշակույթների հետազոտող-ուխտագնաց:

Յուրգիս Բալտրուշայտիսը հրատարակել է մի շարք մենագրություններ հայ ճարտարապետության մասին (1)Etudes sur l՛art medivial en Georgie et en Armenie, Paris: E. Leroux, 1929, 2)Le Probleme de l՛Ogive et l՛Armenie, Paris: E. Leroux, 1936): Իսկ 2015-ին Հայաստանում, Լիտվայի դեսպանության նախաձեռնությամբ, հայերեն հրատարակվեց Յուրգիս Բալտրուշայտիսի եւ Տիգրան Քույումջյանի «Ջուղան Արաքս գետի ափին եւ նրա հուշակոթողները» աշխատությունը:

[1] Թարգմանությունը` Ֆրունզիկ Կիրակոսյանի:

ՖԵԼԻՔՍ ԲԱԽՉԻՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վանքեր, ամրոցներ, խաչքարեր

Հաջորդ գրառումը

Տխրունի. ՌՈՒԲԵՆ ՆԱԶԱՐՅԱՆ  (1947-2023)

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Տխրունի. ՌՈՒԲԵՆ ՆԱԶԱՐՅԱՆ  (1947-2023)

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Խարդավանքներով, սպառնալիքներով և բռնաճնշումներով հնարավոր չէ ընկճել հոգևոր սպասավորներին և հավատավոր ժողովրդին. Մայր Աթոռ

15/10/2025

Սույն թվականի հոկտեմբերի 15-ի լուսադեմին իրավապահ համակարգի ներկայացուցիչները Արագածոտնի թեմի Հովհաննավանքի սպասավոր Տ․ Արամ քհն․ Ասատրյանի հրապարակած ստահոդ տեղեկությունների և...

ԿարդալDetails

Ապազգային իշխանությունը անցել է օրակարգեր լցնելու բլիցկրիգի. Հովհաննես Խուդոյան

15/10/2025

Եթե եկեղեցու ներսում խնդիր կա, բարձրացրու այն, բայց հավատավոր զավակի խոնարհությամբ. իշխանությունը հարվածում է մեր ինքնության հիմքերին. Դավիթ Անանյան

15/10/2025

Առաքելական եկեղեցին երկու ծանր հարված է ստացել՝ Ցեղասպանության օրերին և 30-ականներին. սա երրորդ ալիքն է. Եղիշե Սողոմոնյան

15/10/2025

Իր իսկ եղբայրների դեմ ցուցմունքներ տված այս դավաճանը կաթողիկոսին խնդրեց, որ դառնա նրա անձնական թիկնապահը. Թովմաս Առաքելյան

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական