Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նարեկ Հախնազարյանը Z.E.N. տրիոյում

02/09/2022
- 02 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ի շահ երիտասարդության ու փորձի՝ Z.E.N. տրիոն տպավորիչ մեկնարկ է սկսել «Մուզիկա վիվայի» շրջանակներում իր առաջին ազգային շրջագայությամբ ներկայացնելով մի ծրագիր, որը ներառում է հազվագյուտ՝ մեկական նոր եւ դասական ստեղծագործություն, ջութակահարուհի Էսթեր Յուն, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը եւ դաշնակահարուհի Ճան Ծուոն հանդես են եկել որպես դաշնամուրային եռյակի նվագացանկի խելամիտ, եւ ավելին՝ խիզախ հետազոտողներ: Շոշափելով երաժշտական մելամաղձության հանքերակը, որ համակել է ընտրված ստեղծագործությունները, եռյակը նրբորեն կենտրոնացված ոգեշնչում եւ փայլուն վիրտուոզություն հաղորդեց Հախնազարյանի հայ հայրենակից Առնո Բաբաջանյանի՝ 1952 թ. գրած Ֆա դիեզ մինոր դաշնամուրային տրիոյին: Ժողովրդական սգերգը, որը պարբերաբար կրկնվում է ստեղծագործության ողջ ընթացքում, դարձել է առաջին երաժշտական մասի կրքոտ գագաթնակետը՝ լի ռուսական բարձր ռոմանտիզմի եռանդով: Երաժշտական դանդաղ մասի սկզբում Յուն պատմողական հնարի համար օգտագործում է իր առանձնահատուկ ջինջ հնչերանգը Ծուոյի՝ տրամադրություն ստեղծող նվագակցությամբ, մինչ երեք կատարողներն էլ մոլեգին եզրափակիչը տանում են դեպի դրամատիկ ավարտ:

Մեթյու Լեյնգի «Փոքր կատակլիզմի» առաջին կատարումը եռյակին է պատվիրել «Մուզիկա վիվան»: Հինգ բաժնից բաղկացած այս թախծոտ դրվագազարդերն, ըստ կոմպոզիտորի, «ինտիմ, անձնական աղետների մասին են՝ ներկայացված մանրանկարային ձեւով»: Հենվելով ալտիստի սեփական փորձի վրա՝ Լեյնգը կիրառում է լարային տեխնիկայի լայն տեսականի՝ իր գործերում դասական տարր առաջ բերելու համար, եւ միաժամանակ օգտագործում է ռեգիստրի հակադրությունները, որպեսզի համարժեք ժամանակակից միջոցներով վերափոխի դաշնամուրային տրիոն: Վերջապես, հասնելով ծանոթ տարածք՝ եռյակը հղկվածությամբ եւ տեմպային գերազանց թափով ներկայացնում է Դվորժակի «Դումկի» դաշնամուրային տրիոն, որը հիշարժան է իր բանաստեղծական պահերով, հատկապես երբ նվագում է Հախնազարյանը՝ Ջուզեպպե Գվարներիի՝ 1707 թ. ստեղծած գործիքով՝ դրա հարուստ, մեղրածոր հնչերանգով հարստացնելով առանց այն էլ զգայուն կատարումը:

Ջերմ ծափահարություններից հետո առավել անկաշկանդ դարձած երաժիշտները բավականություն են ստանում Բրամսի «Հունգարական թիվ 6 պարի» (ռապսոդիայի) հնչյունավորումից՝ բիսային ելույթին հաղորդելով լրացուցիչ ազատություն եւ ինքնավստահություն, որոնք, անկասկած, կպսակեն նրանց ապագա ելույթները:

ԹՈՆԻ  ՈՒԵՅ

«Դի էյջ», Մելբուռն

Անգլերենից թարգմանեց ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Լուսանկարը՝ Դարեն Լի Ռոբերթսի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դավիթ Կարապետյանը՝ Ֆիլադելֆիայի բալետի դպրոցի տնօրեն

Հաջորդ գրառումը

Ֆրանսիական պարբերականը հայ ֆակիրի մասին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը հիմնահատակ ոչնչացման վտանգի տակ է. Հովիկ Ավանեսով

25/04/2026
24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
Հաջորդ գրառումը

Ֆրանսիական պարբերականը հայ ֆակիրի մասին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական