Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դավիթ Կարապետյանը՝ Ֆիլադելֆիայի բալետի դպրոցի տնօրեն

02/09/2022
- 02 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օգոստոսի 22-ից բալետի նշանավոր պարող եւ պարուսույց Դավիթ Կարապետյանը իր աշխատանքն է սկսել որպես Ֆիլադելֆիայի (ԱՄՆ) բալետի դպրոցի տնօրեն: Մինչ այս առաջատար դպրոցին միանալը նա հինգ տարի աշխատել է որպես Փենսիլվանիայի բալետի ակադեմիայի գեղարվեստական ղեկավար, իսկ դրանից առաջ 12 տարի եղել է Սան Ֆրանցիսկոյի բալետի գլխավոր պարող:

«Մենք ոգեւորված ենք՝ Դավիթին Ֆիլադելֆիայի բալետում ողջունելով,- ասել է «Փենսիլվանիա բալեի» գեղարվեստական տնօրեն, բալետի նշանավոր պարող Անխել Կորելլան:- Իր կարիերայի ընթացքում Դավիթը մշտապես աչքի է ընկել թե՛ որպես կատարող, թե՛ որպես բալետի հաջորդ սերնդի ուսուցիչ: Նրա փորձի լայն շրջանակը, գիտելիքների խորությունը եւ բալետային կրթության հանդեպ կիրքը նրան դարձնում են կատարյալ անձնավորություն՝ դպրոցը համարձակորեն դեպի ապագա առաջնորդելու համար»:

Երեւանի պարարվեստի ուսումնարանի սան Դավիթ Կարապետյանը վերապատրաստվել է Շվեյցարիայում՝ Ցյուրիխի Բալետի դպրոցում եւ Պարի ակադեմիայում: Վեց տարի որպես մենակատար հանդես է եկել Ցյուրիխի բալետում: Կարապետյանը բազմաթիվ միջազգային մրցանակների եւ պատվոգրերի դափնեկիր է: Նա հայ բալետի մրցույթի ոսկե եւ արծաթե մեդալների դափնեկիր է, 1999 թվականի Լոզանի հեղինակավոր բալետի մրցույթի հաղթող: 2006-ին ապագա կնոջ՝ պարուհի Վանեսա Զահորիանի հետ ԱՄՆ բալետի միջազգային մրցույթում հաղթել է «լավագույն զուգապար» կատեգորիայում, եղել նաեւ Այսեդորա Դունկանի մրցույթի մրցանակակիր՝ անսամբլային լավագույն կատարման համար: Կարապետյանի՝ 2015 թվականին իրականացրած Հայոց ցեղասպանության մասին «Մեռան, որ ապրինք» խորեոգրաֆիկ ֆիլմն արժանացել է «Էմմի» մրցանակի՝ Հեռուստատեսային արվեստների եւ գիտությունների ազգային ակադեմիայի Սան Ֆրանցիսկոյի մասնաճյուղի կողմից: Նրա բազմաթիվ գլխավոր դերերից են Արքայազնը եւ Ձյան թագավորը («Մարդուկ-Ջարդուկը»), Զիգֆրիդը («Կարապի լիճը»), Ալբերտը («Ժիզել»), Ռոմեոն («Ռոմեո եւ Ջուլիետ»), Օնեգինը («Օնեգին»), Բազիլը («Դոն Կիխոտ»): Գլխավոր դերեր է կատարել նաեւ Ջորջ Բալանչինի ստեղծագործությունների բեմադրություններում՝ «Ադամանդներ», «Սուտակներ», «Դիվերտիսմենտ թիվ 15», «Չորս տարերք», «Շոտլանդական սիմֆոնիա»: Դավիթ Կարապետյանը նկարահանվել է PBS հեռուստաընկերության բալետային ֆիլմերում, այդ թվում՝ Հելգի Թոմասոնի «Մարդուկ-Ջարդուկը» (Արքայազն, 2008), Ջոն Նոյմայերի «Փոքրիկ ջրահարսը» (Ծովային կախարդ, 2011), Հելգի Թոմասոնի «Ռոմեո եւ Ջուլիետ» (Ռոմեո, 2015): Դավիթ Կարապետյանը 2018-ին եղել է Լոզանի մրցանակի ժյուրիի կազմում, որպես հրավիրյալ ուսուցիչ աշխատել Սան Ֆրանցիսկոյի, Բոսթոնի, Ֆիլադելֆիայի եւ այլ բալետային խմբերի հետ: Հանդես է եկել նաեւ Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնում:                                                      

Ա. Բ.

Լուսանկարը՝ Ալեքսանդր Ռենեֆ–Օլսոնի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հալվա-հալվայական ոգեւորությունից` դեպի իրատեսություն

Հաջորդ գրառումը

Նարեկ Հախնազարյանը Z.E.N. տրիոյում

Համանման Հոդվածներ

Ազգային

Oկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին. ARCTA

11/04/2026
Կինո-Թատրոն

Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած քուրդ ռեժիսորին

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
Հաջորդ գրառումը

Նարեկ Հախնազարյանը Z.E.N. տրիոյում

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական