Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Մուզարտ» դաշնամուրի մեթոդ-ինքնուսույցի հրատարակումը

16/09/2022
- 16 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լույս է տեսել «Մուզարտ» դաշնամուրի մեթոդ-ինքնուսույցը՝ նախատեսված սկսնակ մեծահասակների համար: Հեղինակը դաշնակահար, մանկավարժ եւ երաժշտագետ Աննա Ադամյանն է: Մեր իրականության մեջ այն եզակի ձեռնարկ է, որը նպատակ ունի հասարակության լայն շրջանակներում սերմանել սեր եւ հետաքրքրություն դեպի երաժշտությունը եւ խթանել դաշնամուրի սիրողական ուսուցումը:

Ձեռնարկում կիրառելով երաժշտության պատմության, տեսության եւ գործնական կարողությունների միասնական մոտեցման նորարարական սկզբունքը դեպի երաժշտական ստեղծագործություն՝ հեղինակը փորձ է կատարել պասիվ երաժշտասերից անցում կատարել դեպի ակտիվ երաժշտասեր կերտելու գործին:

«Մուզարտը» նախատեսված է` ա) Սկսնակ մեծահասակների՝ ուսանողների, երիտասարդ մասնագետների, միջին եւ բարձր տարիքի անձանց սիրողական ուսուցման համար, բ) երաժշտությամբ զբաղվող երեխաների համար, որոնք կարող են ունենալ այն որպես շտեմարան եւ օգտվել դասատուի ուղղորդմամբ, գ) երիտասարդ եւ սկսնակ դասավանդողների համար կարող է ծառայել որպես մեթոդական ձեռնարկ, նպաստել դասերը ավելի հագեցած ու հետաքրքրական դարձնելուն:

Ձեռնարկը պարունակում է` ա) 12 դաս, որոնցից յուրաքանչյուրը նվիրված է որեւէ դարաշրջանի երաժշտությանը, այդ դարաշրջանին պատկանող ստեղծագործության ընդգրկմամբ, սկսած երաժշտության ծագման պատմությունից մինչեւ մեր օրերի երաժշտությունը, բ) QR կոդեր, որոնք հնարավորություն են ստեղծում ունկնդրել տվյալ դարաշրջանին պատկանող երաժշտական ստեղծագործություն, ինչպես նաեւ սովորել եւ կատարել դաշնամուրային ստեղծագործություն՝ հետեւելով հեղինակի կատարմանը յութուբյան ալիքում, գ) երաժշտական տերմինների համառոտ բառարան, ինչն անհրաժեշտություն է թե՛ սիրողական, թե՛ պրոֆեսիոնալ ուսուցման համար, դ) նոտային հավելված, որտեղ տեղ են գտել շուրջ 20 հանրահայտ երաժշտական ստեղծագործություններ եւ մշակումներ՝ Կոմիտասի «Կաքավիկից» մինչեւ Աստոր Պյացոլլայի «Լիբեռտանգոն»:

Գիրքը վաճառվում է Երեւանի մեծ գրախանութներում, ինչպես նաեւ կարող եք ձեռք բերել, գրելով «Մուզարտի» ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/Moozart.lab: Էլեկտրոնային տարբերակը կարող եք ներբեռնել հետեւյալ հարթակից՝ https://www.mymusicresource.com/shop/piano/moozart-piano-method-manual-in-armenian/

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ապրելով հաղթելու» գաղափարախոսությունով սերունդներ դաստիարակենք

Հաջորդ գրառումը

Անորոշ ներկայի ու ապագայի միջեւ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

Անորոշ ներկայի ու ապագայի միջեւ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական