Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Մոսկվայից հայրենիք է «փրկում»

Ընդամենը մի քանի ամիս պաշտպանության նախարար աշխատած Արշակ Կարապետյանը մեծ քաղաքականություն մտնելու մասին է հայտարարում: «Համահայկական ճակատ» անունը կրող շարժում է նախաձեռնել, ինչը, ըստ երեւույթին, կառավարելու է Մոսկվայից, կամ էլ՝ ռուսական շնչով է «փնտրելու» եւ «գտնելու» հայրենիքը փրկելու՝ նմանը չունեցող բանաձեւը:
«Ես չէի մտածում, որ երբևէ կմտնեմ քաղաքականություն, բայց իմ համբերության բաժակը լցվեց, երբ Արցախն առանց որևէ կրակոցի հանձնեցին». ասում է Կարապետյանը, որ համաձայնել է զբաղեցնել նախարարի պաշտոնը 44-օրյա պատերազմից անմիջապես հետո՝ Նիկոլ Փաշինյանի կաբինետում:
Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, նա մամուլի ասուլիս էր տալիս ու ներկայացնում Հայաստանը ճահճից հանելու իր տեսլականը: Դա սակայն ոչ թե, ենթադրենք, Սյունիքից կամ Գեղարքունիքից, այլ Ռուսաստանի սրտից էր անում: Թիկունքին հայկական զույգ հանրապետություննների դրոշներին էին, ու կարծես դրանով էր արդարացնում այն, որ օտար՝ ավելի ապահով երկրից է խոսում  Հայաստանի պաշտպանության եւ անվտանգության մասին:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ