Շաբաթ, Հունիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մոլորյալ միջավայր. մինչ՝ ե՞րբ

Գեղամ Քյուրումյան
20/06/2025
- 20 հունիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ

Օրեր առաջ ՀՀ վարչապետը հայաստանյան հանրությանը ներկայացրեց երկրի բյուջե համարվող փաստաթղթի 2024 թվականի ցուցանիշները, դրանք ներկայացնելով ոգեւորության գերադրական մեկնաբանություններով, գովեստի յուրօրինակ, այսպես բնորոշենք` հեղեղային որակումներով: Փորձ արվեց այն ներկայացնել մի գործընթաց, որն առնչվում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հետ, մտնում է նրա տուն, անգամ խոհանոցի կաթսայի մեջ: Կարճ ասած, առանց բյուջե մենք կյանք չունենք, այն մեզ հետ է օրվա յուրաքանչյուր ակնթարթ, շքամուտքից բակ, ավտոբուսից գործատեղ, աշխատանքային պահերին եւ ընդմիջումներին, այն բազմակի անգամներ գերազանցում է հանրային միջավայրում վխտացող գերգաղտնի գործակալներին, իր տեսանելի ու անտեսանելի դրսեւորումներով: Այնպես որ պատահական չէր բյուջե արտահայտության վերաբերյալ ակտիվ լրագրությամբ զբաղվող ՀՀ քաղաքացուս հետաքրքրությունը: Բացում եմ հոմանիշների ամենահայտնի բառարաններից մեկը, որը հրատարակվել է ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի հովանավորությամբ: Բյուջե – ֆինանսական արտահայտությամբ՝ ելեւմտացույց – մասնագիտական հազվադեպ հանդիպող – հաշվեցույց:

Փորձում եմ ինչ-որ կապ փնտրել վարչապետի խոսույթի ու մեզանից յուրաքանչյուրի առօրյայի անբաժանելի մաս կազմող վերոհիշյալ արտահայտությունների միջեւ, եւ՝ կարծես զուր: Ոչ այնքան՝ իհարկե, քանզի բնակվում եմ տասնամյակներ առաջ իշխանությունների կողմից սեփականաշնորհված բնակարանում, բակի ասֆալտը փռվել է թերեւս արգիշտյան տարիներին, իսկ ավտոբուսային տեղափոխման նոր սակագինը, հայտնի 150 դրամը, սահմանվել է մեր օրերում, շաբաթներ առաջ: Եվ այս ամենը՝ իշխանության կողմից ՀՀ մեկ բնակչի հաշվով տարվա արդյունքով հավաքվող 2000 դոլարի պարագայում: Պատկերն առավել տպավորիչ դարձնելու նպատակով օգտագործվում է ՀՀ արժույթի ցուցանիշը, ստացվում է 800000 դրամ թիվ: Եվ հարցը՝ ինչո՞ւ է հայաստանյան հանրության որոշիչ-որոշակի մասն այս պայմաններում փորձում հեռանալ ծննդավայր երկրից, ավելին՝ չի նկատվում հայրենիք վերադարձի նվազագույն նկատելի շարժ, հնչում է ինքնաբերաբար: Թող վարչապետը հանրության ինչ-որ մասին շարունակի համոզել, որ նրանք մի 5-6 տարվա համեմատ նկատելի բարեկեցիկ պայմաններում են ապրում, մեր մարդիկ ո՛չ պանրային մթերք ներկայացվող կաթնամթերքից են օգտվում, ո՛չ վաճառվող մսատեսակների կես գնից էլ պակաս գնով վաճառվող երշիկեղենի առկայությունից են ոգեւորվում, ո՛չ էլ հանգստի ներգնա պայմաններից են օգտվում: Մեկ անգամ չէ, որ հայտարարվում է, որ ասենք Եգիպտոսում հանգիստ անցկացնելը թե՛ ֆինանսական, թե՛ բովանդակային առումներով շատ ավելի գրավիչ են, քան ՀՀ տուրօպերատորների առաջարկներն են: Լավ, ո՞րն է Աֆրիկայում գտնվող այս երկրի առանձնահատկությունը, որ հայաստանցիները բազմակի այցելություններ են կատարում դեպի Եգիպտոս, երբ հակառակը գրեթե չի նշմարվում: Փորձեցի թող որ սիրողական մակարդակով պատասխաններ գտնել: Նախ պարզվեց, որ երկրի բնակչությունը վերջին 20-ամյակում 70 մլն-ից հասել է 110 մլն-ի, ՀՆԱ-ն 250 մլրդ դոլարից 1,7 տրիլիոն դոլարի, մասամբ տարօրինակ է, որ ՀՆԱ-բյուջե հարաբերակցությունն ընդամենը 5-6 տոկոս է, երբ մեզանում այն փորձում են 23 տոկոսից 25 տոկոսի հասցնել: Պատերազմասեր հրեական պետության հարեւանությամբ ապրելու պայմաններում երկիրը 450000-անոց բանակ է պահում, որը տարածաշրջանում ամենամեծաքանակն է: Գյուղնշանակության առումով սակավահող այս երկրում վերջին տարիներից յուրաքանչյուրում 5 մլն տոննա բրինձ են արտադրում, 8 մլն տոննա եգիպտացորենի հատիկ, 10 մլն տոննա ցորեն, հավի մսի արտադրությունը 600 հազար տոննայից հասցրել են 3 մլն տոննայի, 1 բնակչի հաշվով տարեկան 30 կգ-ի, երբ մեր ցուցանիշը հազիվ 5 կգ է: Հայաստանյան առեւտրային ցանցում, տարվա բոլոր եղանակներին անխափան վաճառվում են եգիպտական հողերում աճեցված թե արեւադարձային մրգերն ու բանջարեղենը, թե՝ ինչքան էլ տարօրինակ համարվի կարտոֆիլն ու ստեպղինը, գազար անվանվողը:

Մեզ համար ոչ նպաստավոր այսօրինակ փաստարկումը կարելի է անվերջ շարունակել, հիշելով այն ոլորտները, որտեղ ՀՀ գործադիր մարմինն անելիք ունի: Անունով գործադիր այս կառույցն առերեւույթ ինչ-որ բան անում է, խելացի հռչակված անասնագոմերի ու սպանդանոցների ծրագրեր է ֆինանսավորում, ինտենսիվ այգիների ու սահմանամերձ համայնքներում հացահատիկային բույսերի աճեցման նպատակով էլ բյուջեից գումարներ է հատկացնում, որոնց գրեթե բոլորի վերջնարդյունքները կա՛մ տեսանելի չեն, կա՛մ ընդգծված ձախողված են: Այստեղ տեղին է հիշել մարդկության հանճարներից Էյնշտեյնի այն դիտարկումը, ըստ որի ժրաջան մեղուների վերանալու պարագայում երկրագնդի վրայից կվերանա նաեւ մարդկությունը: Թե ինչու է տեղին հիշելը, ստորեւ: 2018 թվականին նշվում էր ՀՀ-ում առկա 450.000 մեղվաընտանիքների մասին, մեղրի կգ-ի գինը միջինում 3000 դրամ էր: Օրեր առաջ Երեւանում կայացավ մեղվաբուծությանը նվիրված միջազգային խոշոր համաժողով, ուր մեղվաընտանիքների քանակ հայտարարվեց 200.000 թիվը, որի արդյունքում  մեղրի կգ-ի գինը հասել է 5-7-հազարական դրամի:

Ամենայն վստահությամբ հայտարարում եմ հայաստանյան որեւէ պատասխանատու պաշտոնյա այս մասին անգամ շշուկով ու ակնարկի տեսքով չի խոսել, կարծես նախազգուշացնողը հանճար Էյնշտեյնը չէ: Պարզորոշ ուրվագծվում է, որ մեղվաընտանիքների այսօրինակ կտրուկ նվազման արդյունքում, ՀՀ տնտեսության պատասխանատուների մոտեցումներով նպատակահարմար չի դիտարկվում հայաստանցուն առաջնահերթ սննդահումքով ապահովումը, նախապատվությունը տրվում է համաշխարհային շուկայում գնողունակ հատվածին ինչ-որ էկզոտիկ մշակաբույսերով սպասարկմանը, մեզ բաժին հասցնելով հիվանդածին սննդակարգը:

Իրոք կարելի է մոլորվել մերօրյա միջավայրում: Իմա՝ տիեզերք արբանյակ ենք արձակում, երբ կենցաղում անզորի ու անօգնականի վիճակում ենք, ներքին պատերազմ ենք սանձազերծում, երբ անբարտավան թշնամին մեր տարածքներն է ոտնատակ տալիս, սրբություն սրբոցներն ենք անարգում, ուրացումը հրճվանք հռչակում, հարկերի հավաքագրումից ենք խոսում, հավաքվածն աջ ու ձախ շռայլում, էլ որն ասեմ, էլ որը…

Այսպես էլ ապրում ենք:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Նախորդ գրառումը

Մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում մեծ բարերար, գործարար, ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին. ՀԷՑ

Հաջորդ գրառումը

Բյուրականի աստադիտարանից հայտնաբերվել է եզակի օբյեկտ

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

Հայ նկարիչների ցուցահանդեսներ Ֆրանսիայում՝ նվիրված Հայ-Ֆրանսիական բարեկամությանը

Լրահոս

Եթե Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում ձեզ համար նախապես նշանակություն չունի, ապա ինչո՞ւ ընդհանրապես դիմեցիք ՍԴ. Արփինե Հովհաննիսյան

27/06/2026

Քաղաքական ԱՆտրամաբանության տրամաբանությունը Այս թեման այսօր չէի պատրաստվում բացել։ Մտադիր էի սպասել Սահմանադրական դատարանի որոշմանը։ Բայց այսօրվա նիստից հետո այլևս...

Սահմանադրական դատարանում շարունակվում է ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը

27/06/2026

ՍԴ-ում շարունակում են քննել 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու...

Ինչո՞ւ ոչ մի իշխող կուսակցության ներկայացուցիչ չկա, որն անցնում է, օրինակ՝ ընտրակաշառքի գործով, գուցե չկա ընտրակաշառք բաժանող. Գալյան

27/06/2026

Հարցը, որ տալիս եք՝ ինչո՞ւ են միայն ընդդիմության հետ կապված քրեական գործեր հարուցվում, ինքնին հարց առաջացնող է: Պարզ չէ՞ պատասխանը,...

Մահացել է Ռաիսա Մկրտչյանը

27/06/2026

84 տարեկան հաասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյանը։...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փլուզվեց “սրանց” վերջին առասպելը՝ այն, թե ընտրությունները չեն վերահսկվելու իշխանության կողմից և չեն կեղծվելու ի օգուտ թավշիստների. Արման Աբովյան

27/06/2026

Երկրում ստեղծված իրավիճակը ընտրություններից հետո ոչ միայն չի հանդարտվում, այլև շարունակում է լարվել։ Եվ խնդիրը նույնիսկ այն չէ, որ «Բարգավաճ...

Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահին 

26/06/2026

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։ Հայտնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը ողջունել...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական