Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Միքայել Թաբոյան. Ֆրանսիական հումոր՝ հայկական շեշտադրությամբ

Արծվի Բախչինյան
08/05/2026
- 08 Մայիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
23
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐԵՎԱՆ-ՎԱԼԱՆՍ, Ֆրանսիա – Հայազգի ֆրանսիական դերասան Միքայել Թաբոյանը (ծնվ. 1982) հարուստ փորձ ունի կինոյում, հեռուստատեսությունում եւ թատրոնում: Ուսանել է Մոնպելյեի կոնսերվատորիայում եւ մասնակցել դերասանական արվեստի մասնագիտական դասընթացների: Մոնպելյեում ստացել է նաեւ սոցիոլոգիայի մագիստրոսի աստիճան: Կարիերայի սկզբում աշխատել է «Գազոլին» թատերախմբում՝ մասնակցելով դասական ու ժամանակակից բեմադրությունների: Հանդես է եկել մի շարք ֆիլմերում՝ «Հրեշտակներ եւ ընկ.» (2024), «Երբեք առանց իմ հոգեբանի» (2023), «10 օր մայրիկի» (2022), «12-ի գիշերը» (2021): Հեռուստատեսությունում ծանոթ է «Էքստրա» (2023) եւ «Այնպիսի մեծ արև» (2022) սերիալներից: Թատրոնում աչքի է ընկել «Սեքսն առաջին էջում» (2023-2026) եւ «Ճղճղանների թագուհին» (2024-2026) ներկայացումներում, ինչպես նաեւ շրջագայել է իր հեղինակած «Ես Ալցեստն եմ» մենաներկայացմամբ (2023-2024): 2020-2025 թթ. համահեղինակել եւ ներկայացրել է «#ELP» պարային-դրամատիկական ստեղծագործությունը՝ նվիրված դպրոցական հալածանքներին:

–Միքայե՛լ, ֆրանսիական հումորն իր առանձնահատուկ ավանդույթներն ունի: Ձեզ համար ինչպիսի՞ն է անցյալ սերնդի ազդեցությունը, թե՞ ձեր ոճը ձեւավորվել է այլ գործոններից:

-Երիտասարդությանս տարիներին հաճախ էի լինում գրադարանում՝ կարդալով ֆրանսիացի երգիծաբանների ստեղծագործությունները: Այսպես ձեւավորվեց իմ կատակերգության մշակույթի հիմքը: Մասնավորապես ինձ վրա մեծ ազդեցություն ունեցավ Պիեռ Դեսպրոժը: Նրա գրական ոճը՝ աբսուրդի եւ սեւ հումորի համատեղմամբ, ինձ սովորեցրեց, որ կարելի է մարդկանց ծիծաղեցնել՝ մնալով վայելուչ ու ողջախոհ: Նրա գրական մակարդակը երկար ժամանակ ինձ ափիբերան էր պահում, քանի որ հաճախ մտածում էի՝ իսկ ես կարո՞ղ եմ հասնել այդ չափանիշներին: Սակայն այժմ կարծես կարողանում եմ հեռանալ այդ համեմատությունից եւ գտնել իմ սեփական ոճը:

–Ինչպե՞ս է պարն ազդել ձեր արվեստի եւ կյանքի վրա:

– Պարից առավել ինձ հետաքրքրում է հարաբերությունը մարմնի հետ, որին վերաբերվել եմ իբրեւ դերասան (եւ այսօր՝ որպես կատակերգու): Բացահայտեցի, որ հույզը կամ ծիծաղը հաճախ փոխանցվում են մարմնի լեզվով: Երբ դեռ ուսանող էի, մի տեսակ «փակվածություն» էի զգում այդ ոլորտում, ուստի մասնակցեցի ժամանակակից պարային մի քանի աշխատանոցների՝ բացվելու եւ ճկունություն ձեռք բերելու համար: Ես պրոֆեսիոնալ իմաստով պարող չեմ, բայց այդ փորձը շատ նպաստեց իմ մասնագիտական աճին:

–Դուք երրորդ սերնդի հայ եք: Ի՞նչ գիտեք ձեր ընտանիքի ու նախնիների մասին:

-Նախ պետք է նշեմ, որ ծնողներս ինձ ոչինչ չեն պատմել նախնիներիս մասին: Իրենք էլ քիչ գիտեն իրենց ընտանիքի պատմության մասին, ուստիեւ ստիպված էի ինքնուրույն հետաքննություններ կատարել: Արդյունքում պարզվեց, որ Թաբոյան (կամ Թեբոյան) ընտանիքը եղել է Խարբերդից, 1915 թվականի ցեղասպանությունից հետո արտագաղթել է Ֆրանսիա: Նախ հաստատվել էն Օբենա քաղաքում, քանի որ այնտեղ աշխատանք կար եւ կապ տեղի բողոքականների հետ: Պապս՝ Արմենակը, մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին՝ ֆրանսիական բանակի կազմում եւ զոհվել է հանուն Ֆրանսիայի: Հայրս՝ Գաբրիելը, որը ծնվել էր Ֆրանսիայում, հազիվ է ճանաչել նրան եւ իմ երկրորդ անունը դրել է Արմենակ: Մայրս՝ ծնունդով Աբելյան, իմ կարծիքով, ծագում է նույն տարածաշրջանից, ինչ Թաբոյանները:

–Ի՞նչ ես կարծում, հայկական բնորոշ որեւէ բան կա՞ քո հումորի կամ դերասանական ոճի մեջ:

– Կարծում եմ, դրանք շատ փոխկապակցված են: Ինձ բնորոշ փոքրիկ առանձնահատկությունն այն է, որ ես հաճախ իմ անձնական դժվարությունները վերածում եմ երգիծական արվեստի, հույզերս արտահայտում եմ՝ հաճախ կատակով, ինքնահեգնանքով կամ ինքնաերգիծմամբ: Այս թերությունն արտացոլվում է իմ ինչպես դերասանական, այնպես էլ հումորային աշխատանքներում, եւ նույնիսկ կյանքում:

– Հայկական ժառանգության ո՞ր կողմերն են ձեզ առավել հետաքրքրում: Լեզո՞ւն, մշակո՞ւյթը…

-Շատ եմ ամաչում, որ չեմ խոսում հայերեն: Հայրս ինձ սովորեցրել է մի քանի բառ, բայց երբեք չուզեց ամբողջովին սովորեցնել, չնայած գերազանց տիրապետում էր: Շատ եմ հետաքրքրվում հայկական մշակույթի հազարամյա պատմությամբ, երաժշտությամբ (դուդուկով), խոհանոցով եւ ցավը հաղթահարելու կարողությամբ:

–Ունե՞ք կապեր հայ համայնքի հետ:

-Ես ծնունդով Վալանսից եմ, որտեղ շատ մեծ հայկական համայնք կա: Հասկացա, որ հետաքրքրված եմ հայկական միջավայրով, երբ խաղում էի քաղաքի ֆուտբոլային ակումբում, որը ստեղծել էին հայերը: Մասնակցել եմ հայերի կազմակերպած դաշտահանդեսներին (այս բառը Միքայելն ասաց հայերեն – Ա. Բ.), հաճախել եմ Հոմենեթմենի մշակութային միջոցառումներին: Հայաստան դեռեւս չեմ այցելել, բայց ծրագրում եմ շուտով գալ…

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

Հաջորդ գրառումը

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական