Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Միամտություն է ակնկալել, թե Ջհանգիրյան-Վարդազարյան զրույցին իրավական հետեւանք կհաջորդի»

24/06/2022
- 24 Հունիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ազգ»ի զրուցակիցն է «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը

– Օրերս հրապարակվեց Բարձրագույն դատական խորհրդի նախագաի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի ու ԲԴԽ նախագահի (լիազորությունները կասցված են) Ռուբեն Վարդազարյանի աղմկահարույց զրույցը:  Իրավական համակարգի ներկայացուցիչները, քաղաքագետներն այժմ քննարկում են այդ զրույցը գաղտնի ձայնագրել-չձայնագրելու հարցը, դրա բարոյական կողմը, Ջհանգիրյանի հայհոյախառն բառապաշարը: Խնդիրը սակայն ավելի խորքային է, սկսած նրանից՝ թե ո՞վ, ի՞նչ հրահանգ պետք է տար: Կողմերը ընդունել են, որ ձայնագրությունն իրական է, հետեւաբար՝ դուք ի՞նչ եզրահանգումներ եք անում: Քաղաքական իշխանությունը, փաստորեն, քրեական գործերը պատրաստի մահակ է պահում իր համար անցանկալի մարդկանց գլխին:

– Հայտնի է, որ դատախազությունը քննություն է իրականացնում ձայնագրության վերաբերյալ, ուստի իրավական գնահատական չեմ շտապի տալ, հատկապես, որ գնահատականներ հնչեցնողների պակաս չունենք: Մի բան կարող եմ ասել, որ եթե Արթուր Վանեցյանի համանման ձայնագրությունների հրապարակումից հետո, որտեղ վերջինս որպես ԱԱԾ տնօրեն՝ բացահայտ ցուցումներ էր տալիս դատավորին, իրավական հետեւանք չեղավ, ապա այս դեպքում հետեւանք ակնկալելն առնվազն միամտություն կլինի:

– «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները, այդ թվում՝ դուք, «Դիմադրություն» շարժման, ըստ երեւույթին, գործունեության դադարից հետո քննադատում, ինչ-որ տեղ, անգամ հեգնում ենք ընդդիմության ներկայացուցիչներին: 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանին ամենատարբեր բնորոշումներ ու գնահատականներ նաեւ ԼՀԿ-ականներդ եք տվել, հիմա ինչքանո՞վ է բարոյական սարկազմով խոսել շարժման անդամների մասին՝ ակամա ջուր լցնելով ՔՊ-ի ջրաղացին: Իհարկե, կարող եք ասել, որ 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունները քաղաքական դաշտի համար լակմուսի թուղթ էին, բայց չմոռանանք, որ ձեր քննադատություններն էլ ոչ պակաս սուր էին ու կոշտ:

– Այո, մեր գնահատականները սուր էին: Այո, մենք պահանջում էինք խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Այո, այդ ընտրությունները եղան եւ իշխանությունները հաղթեցին, ընդդիմությունը՝ պարտվեց: Արդյո՞ք իշխանություններին մենք քննադատում էինք այն նպատակով, որ նախկին իշխանությունները վերադառնան, բնականաբար՝ ոչ: Արդյո՞ք նախկին իշխանություններն ավելի քիչ վնաս են հասցրել մեր պետությանը, քան ներկաները, բնականաբար՝ ոչ: Արդյո՞ք մենք երբեւէ դաշնակցել ենք նախկին իշխանությունների հետ, իհարկե՝ ոչ: Արդյո՞ք այսքանից հետո տեղին է հարցնել ընդդիմություն դարձած նախկին կոռուպցիոներներին քննադատելու բարոյական ասպեկտի մասին, կարծում եմ՝ ոչ:

– Գուցե պարզապես շարունակեիք 3-րդ ուժ լինելու մասին կարգախոսն ու բռնած գիծը, թե՞ հասկացաք, որ հասարակությունը 3-րդ ուժի չի ուզում, ու որոշեցիք մերձիշխանական մատույցներին մոտենալ:

– Գուցե…

– Կուսակցությունը վերջին շրջանում նիստեր չի անում (համենայն դեպս այդ մասին որեւէ հրապարակման չենք հանդիպում), մարզային իր ակտիվի հետ հանդիպումներ չի ունենում, նախորդ տարվա ընտրություններին էլ 15 հազարին մոտ քվե էր ստացել: Հոգնե՞լ եք կուսակցական գործունեությունից, հիասթափվե՞լ եք, թե կուսառաջնորդ Էդմոն Մարուքյանի ստացած պաշտոնն ԱԳՆ-ում «քնեցրել» է կուսակցականներիդ:

– Կուսակցական գործունեությունից չենք հոգնել՝ մեր եթերներն ու լուսաբանվող հանդիպումները վկա: Ակտիվի հետ աշխատանքները շարունակվում են բնականոն հունով: Չգիտեմ որտե՞ղ եք տեսել, որ առաջնորդի ստացած պաշտոնը «քնեցնի» թիմակիցներին, բայց այդ դիտարկմանն էլ պատասխանեմ՝ ոչ:

– Ընդդիմադիրներն ահազանգում են, որ մեկ ամսից, երկու ամսից, աշնանը, ձմռանը Հայաստանում ու Արցախում լուրջ գործընթացներ են տեղի ունենալու: Նրանց կանխատեսումները հիմնականում գուժող են: Դո՞ւք ինչ մեկնաբանություն ունեք:

– Որքան նրանց կողմից նախանշած գարնանային գործընթացներն էին լուրջ, նույնքան էլ աշնանայինը կլինեն:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Զանգեզուրի միջանցքը՝ ճակատագրական գործոն

Հաջորդ գրառումը

Իրանը եւ Վաշինգտոն-Անկարա հարաբերությունների նոր դրսեւորումները

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

Իրանը եւ Վաշինգտոն-Անկարա հարաբերությունների նոր դրսեւորումները

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական