Ուրբաթ, Հունիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեր փոխադրակառքերն ու քաղաքացին

Յակոբ Միքայէլեան
26/04/2024
- 26 Ապրիլի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ

Այս նոր պասերը (Ես «պաս» ըսեմ, դուք «աւտոբուս» հասկցէք) որքան որ օգտակար դարձան եւ ուրախացուցին ժողովուրդը, նոյնքան ալ շուարումի ու շփոթելու պատճառ դարձան արդէն իսկ շուար ու շփոթահար խեղճ քաղաքացիին համար: Թէեւ տակաւին մայրաքաղաքի կարգ մը փողոցներուն վրայ ծառայութեան մէջ են հիներէն մնացորդներ, որոնք, կը յուսանք՝ մօտիկ ապագային կը փոխարինուին նորերով: Այդ հիները երկու դուռ ունէին, մարդիկ ընդհանրապէս ետեւի դռնէն  կը բարձրանային եւ  առջեւի դռնէն կ՛իջնէին՝ վարորդին փոխանցելով ուղեվարձը: Եթէ այնքան մը ծանրաբեռնուած ըլլար պասը եւ ոտքի մնացողներով խցանուած ըլլար միջանցքը, ետեւ մնացողին 100 դրամանոցը ձեռքէ ձեռք կը ճամբորդէր եւ ապահով կը հասնէր վարորդին, իսկ եթէ 200-նոց էր, ապա անոր մնացած 100-ը վերադարձի ճամբով դարձեալ ձեռքէ ձեռք կը ճամբորդէր մինչեւ հասնէր տիրոջը:

Հիմա նոր եկած պասերէն մէկը, որ արդէն երեք տարի է կը գործէ, փոքր է, մէկ դուռ ունի, եւ դրամարկղ, այդ դուռէն կը մտնեն ու կ՛ելլեն ուղեւորները: Չմոռնամ ըսելու, որ երբ նոր մէկը կը բարձրանայ, վարորդը վիզը կ՛երկարէ վստահ ըլլալու համար, թե դրամը ինկա՞ւ գանձանակին մէջ, եւ այս վիզի շարժումը օրական քանի-քանի անգամ կը կրկնուի եւ, պատկերացուցէք, ինչ ցաւեր կը պատճառէ, որ կրնայ վիզի «տիսք»ի  ալ պատճառ դառնալ: Սուր լսողութիւն ունեցող վարորդները պէտք չունին ետեւ դարձնելու իրենց գլուխները, որովհետեւ կրնան որսալ մետաղեայ դրամին գանձանակին մէջ անկման «քլիք« ձայնը:

Յաջորդ պասերը կապոյտներն են, որոնց մուտքը առջեւի դռնէն է, քանի բարձրացողը անմիջապէս դրամը պիտի նետէ առջեւը տեղադրուած դրամարկղին մէջ եւ ապա անցնի ներս ու իջնելու ատեն ալ օգտագործէ ետեւի դուռը: Աւելի նորերը կանաչ, երկար պաս-թրոլէյպուսներն են, որոնք 3 դուռ ունին եւ յայտնի չէ թէ որ դռներէն կարելի է մտնել եւ որմէ դուրս ելլել:

Հիմա փորձենք այս «ոսպը» մաքրել, ինչպէս կ՛ըսէին մեր մեծերը, խնդիր մը պարզաբանելու համար: Ուրեմն քաղաքացիին դիմաց կան 4 տեսակ փոխադրակառքեր՝ մէկուն ետեւէն պիտի մտնես եւ առջեւէն իջնես, միւսին նոյն դուռէն պիտի մտնես ու նոյն դուռէն  իջնես, յաջորդին՝ առջեւի դռնէն պիտի մտնես եւ ետեւի դռնէն իջնես, իսկ ամենանորին երեք դռներէն ալ կրնաս մտնել եւ իջնել… Ես այս տողերը գրելու ատեն գլխապտոյտ ունեցայ, հապա խեղճ քաղաքացի՞ն:

Հիմա պատկերացնենք, որ ամենաշատ տարածուած կապոյտ պասով պիտի ճամբորդենք, ուրեմն առջեւի դռնէն պիտի բարձրանանք. լա՛ւ, բարձրացանք, ու ետեւ անցանք սահուն կերպով, եւ ասիկա՝ բախտաւոր պարագային: Հապա՞, եթէ յանկարծ չար բախտէդ քեզմէ առաջ կին է բարձրացողը… Հոս է արդէն պատուհասը. գանձանակ նետելիք դրամդ ձեռքդ կը սպասես, ետեւիններդ ալ կը սպասեն, որովհետեւ այստեղ ըլլալիք կարեւոր արարողութիւն մը կայ. բոլոր կիներուն նման, այս կինն ալ ունի թեւէն կախուած մեծկակ պայուսակ մը, ճզզզդ, պայուսակին բերանը կը բանայ, բացաւ, հիմա կը սկսի պեղումի աշխատանքը, այդ խառնարան պայուսակին մէջ կնոջ ձեռքը շոշափելով բան մը կ՛որսայ, վերջապէս կը գտնէ: Մի՛ ուրախանաք անմիջապէս, գտածը դրամը չէ, այլ կաշիէ դրամապանակ մը, որուն բերանն ալ՝ վզզզդ կը բացուի ու մէջի տասնեակ մը գրպանիկներուն մէջէն մանրուքներու գրպանիկը կը բացուի՝ չը՛թ. ու կը սկսի հարիւր դրամանոցի  փնտռտուքը… Վարորդը ծուռ-ծուռ կը նայի, ետեւինները ջղային շարժումներ կ՛ըսնեն, իսկ կինը շատ հանգիստ 100-նոց մը կը փնտռէ, բախտաւոր պարագային կը գտնէ ու վերջ՝ չըթ, վզզզդ, ճզզզդ դրամապանակ, պայուսակ, ամէն ինչ իր տեղը կը վերադառնայ: Մէկը բռնէ սա կնոջ ուսերէն ու լաւ մը ցնցէ ու ըսէ՝ այ կնիկ, մայթին վրայ կեցած ատենդ չկրցա՞ր դրամը պատրաստել, գրպանդ դնել, որ այսքան մարդ քու տնտնալուդ զոհ չերթայ: դեռ կ՛ըսեն կիները շատ զգոյշ  են: Թերեւս «էին», սակայն հիմա երբ ձեռքի հեռախօսը մէջտեղ եկաւ, անոնց ամբողջ ուշքն ու միտքը հոն կեդրոնացաւ, ո՞վ պիտի մտածէ նստելավարձը պատրաստ պահել ձեռքը, կամ գրպանին մէջ… Հազիւ նստած, եթէ մէկը զիջեցաւ տեղը, նոյն կինը նոյն պայուսակէն կը հանէ հեռախօսը ու կը սկսի բարձրաձայն իր անվերջանալի տեղեկատւութեանց, առանց մոռնալու նոր պասերը քննադատող մէջբերում մըն ալ ընել:

Տակաւին ըսողներ կան, որ մեր առօրեան տափակ է, անհետաքրքիր. Խնդրեմ ժամանց ու զբաղո՞ւմ կ՛ուզէք, պաս բարձրացէք. 100 դրամով թէ՛ կը ճամբորդէք, թէ՛ հաճելի անակնկալներու կը հանդիպիք: Իսկ եթէ վաղը 100-ի փոխարէն  200, կամ  300-ի բարձրացնեն ուղեվարձը, երեւի այն ատեն պասերը պիտի օժտուին հեռատեսիլով ու ֆիլմեր ցուցադրեն:

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

Նախորդ գրառումը

Կնքվեց համաձայնագիր

Հաջորդ գրառումը

«Թուրքիան թմրադեղերի տարանցիկ կենտրոն է դառնում»

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

«Թուրքիան թմրադեղերի տարանցիկ կենտրոն է դառնում»

Լրահոս

Ընդդիմությունն առաջիկա խորհրդարանում ջախջախվելու է, եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները. ինչ ուզենք՝ կանենք. ՔՊ-ական պատգամավոր

19/06/2026

Եթե մարդը գնացել, փող է բաժանել, մանդատագողությամբ է զբաղվել, էլ ինչպե՚՞ս պետք է խոսի իր ընտրողների մասին։ Եվ այդքանից հետո...

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել` ընդդեմ ԿԸՀ-ի

19/06/2026

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Ղազինյանը պահանջում է անվավեր ճանաչել 2026թ. հունիսի 17-ի...

«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության հայտարարությունը

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարությունը Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը կախված է եղել նրանից, թե իշխանությունը...

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները

19/06/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 2026 թվականի հունիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ...

Առավոտյան ձերբակալվել է Ռուբեն Հակոբյանը

19/06/2026

Այսօր առավոտյան քրեական վարչությունից եկել էին մեր տուն՝ հորս ձերբակալելու, - հայտնում է Ռուբեն Հակոբյանի դուստրը։ Քննչական կոմիտեից «Արմենպրես»-ին հայտնել...

Ատելությունն է ամենակարևոր գործոնը, որը միավորում է փաշինյանական իշխանությանը թուրք-ադրբեջանական տանդեմի հետ. Արման Աբովյան

19/06/2026

Պարզապես պետք է հասկանալ, որ փաշինյանական իշխանությունների գործողությունների տրամաբանությունը թելադրվում է բացառապես արտաքին խաղացողների շահերով, իսկ այդ քաղաքականության հիմնական շահառուն...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական