Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեկը զորավարի արծիվներից

03/03/2023
- 03 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ

Աչքերիս առջեւ է նա՝ Անդրանիկի զինվորը՝ թիկնեղ, վերձիգ, առնացի ու համակրելի կեցվածքով այրը, որն իրեն այնքա՜ն սազող զինվորական համազգեստով, բուն անելիքը չգտնող մարդու նման, տխուր ու մտախոհ դեգերում էր Աշտարակի փողոցներում՝ հայացքը՝ թափառ, միտքը՝ տարիների հեռուն…

Սակայն հպարտ ու երջանիկ էր նա, քանզի սրտի մեջ Անդրանիկին ուներ…
Արեւմտահայ էր, Անդրանիկ Օզանյանի հայրենակիցը՝ նույն Սեբաստիա նահանգից. Միհրան Հովհաննեսի Զաքարյան: Տարաբախտ հայի ճակատագրի կամոք՝ պիտի ապրեր անձկալի հայրական օջախից հեռու՝ նրա այրող կարոտանքով եւ վերադարձի մշտագո հույսով: Ապրում էր այն հերոսական օրերի հուշերով, երբ ինքը՝ ջահել զինվոր, երակներում ահագնացած ուժ ու կորով, արդար վրեժով բորբոքուն՝ կռիվ էր տալիս ամբարիշտ թուրքերի դեմ:

Պաշտելի զորավարի կողմից զորքը ցրելուց հետո, շուրջ 60 տարի, մինչեւ խորը ծերություն ու մահ, քանի՜ ձեռք զինվորական համազգեստ մաշեց. ասել է թե՝ անվհատ, հավատով ու կանչի սպասումով իրեն միշտ շարքում՝ զինվո՜ր զգաց:

Երբ արդեն ծանոթներ էինք, միայն զինվորական հագուստ կրելու մասին հետաքրքրությանս պատասխանեց.

– Տղա՛ս, գիտե՞ս, Զորավարս ինչ ըսած է մեռնելե առաջ՝ «Մահս չեմ հոգար, հեյ-վա՜խ, գործս կիսա՛տ մնաց…»: Հասկցա՞ր…

***

Առաջին անգամ նրան տեսել եմ Աշտարակի զինկոմիսարիատում՝  60-ականների սկզբին: Այստեղ ելումուտ անող բարձրաստիճան սպաների մեջ հենց երեւաց ռազմական այդ հիմնարկության ամենահամեստ «պաշտոնյան»՝ պարետը, անուսադիր շինելով ծերունազարդ Միհրանը, զորական մարդու իր առինքնող կեցվածքով վեհորեն առանձնացավ մյուսներից:

Հանդարտաքայլ, վսեմ խրոխտությամբ իջավ աստիճաններով, լուսեղեն մի հայացք սփռեց շարք կանգնած զինակոչիկներիս վրա, աչքերով սիրեց, գուրգուրեց բոլորիս (ո՞վ գիտե՝ ինչե՜ր անցան մտքով…): Այնպես ձգող էր թիկնավետ զինվորականի նրա տեսքն ու հմայիչ ժպիտը, որ պատրաստ էինք նույն պահին զինավառվել եւ Միհրան պապի հրամանատարությամբ մինչեւ իսկ աշխարհի ծայրը գնալ…

Նա մեզ առավել ձգեց, երբ խոսքի անազատության այն օրերում ոչ բարձրաձայն ասացին, թե Անդրանիկի արծիվներից մեկն է եղել…

Խաթարվել էր նրա կյանքը: Ինչպիսի՜ նեղություններ էր կրել Անդրանիկի, կամ, որ նույնն է, հայրենիքի զինվորը լինելու համար. բանտ, աքսոր, պարտադրված լռություն, աղքատություն, նաեւ պետական արհամարհանք:

Հետո նոր ժամանակներ եկան: Հալվեց լռության սառույցը: 1965թ. փետրվարի 25-ին Հայաստանի հայրենասեր ղեկավար Յակով Զարոբյանի ջանքերով, առաջին անգամ հանդիսավորությամբ նշվեց Զորավարի ծննդյան 100-ամյակը: Ժողովուրդն, իհարկե, չէր մոռացել իր հերոսին: Եվ, ահավասիկ, մեծ հայդուկապետը գնահատվում էր պետական մակարդակով:

Տոն էր եւ հին զինվորի տասնամյակներ կաղապարված սրտում: Հոգին լցվել էր երանությամբ, այն ինչպե՜ս էր աշխուժացել. խնդությունից ասես խենթացել էր: Ցնծահույզ բերկրումով աջ ու ահյակ բաժանում էր կենսաթոշակի ամբողջ գումարով գնած լրագրերի հոբելյանական համարները:

Նշխարի պես տալիս էր ծանոթ-անծանոթներին, հպարտ բարձրաձայնում.

-Աղբա՛րս, քույրի՛կս, վերցո՛ւր, կարդա՛, Զորավարիս մասին է՝ Անդրանիկի՜, Անդրանիկ Զորավարիս…

Տարիների լռությունից հետո լիահագագ գոռալ էր ուզում, բոլորին հասցնել էր ուզում իր սիրո, իր ցավի, իր հոգու կալանված ճիչը՝ «Անդրանիկ» սուրբ անունը…

***

1969թ. աշնանը վրացահայ ընկերոջս հետ եղանք Ուջանում: Մարդաշատ էր զորավարի՝ գյուղացիների համառ կամքով կանգնեցված արձանի մերձակայքը: Անդրանիկի մարտիկներից մեկը՝ ճերմակահեր, բարետես արտաքինով Խորեն Քոչարյանը, հայրենասեր ուջանցիներին կապոցներով ընծա էր բերել Ստ. Կուրտիկյանի «Պրոլոմյան հովտաշուշաններ» նոր լույս տեսած գրքի 100 օրինակ: Երբ ասվեց, թե գրքում Զորավարի մասին պատմվածքների շարք կա, իրարանցում սկսվեց, եւ մեկ-երկու ակնթարթում մարդիկ միմյանց ձեռքերից թռցրին բոլոր օրինակները:

Բարեգործն ինքնաբավ ժպտում էր. մեծն հայդուկապետի մասին մեզանում տպագրված առաջին գեղարվեստական խոսքը ժողովուրդն այս ինչքա՜ն սրտալի ընդունեց, որքան անպարպելի սեր կա ժողովրդի երախտագետ սրտում …

Խորեն Քոչարյանին տեղեկացրի, որ հանգամանքների բերումով Աշտարակում է ապրում իրենց զինակիցներից մեկը: Ուրախացա՜վ, խնդրեց օգնել՝ տեսակցեն:
Այդ հանդիպո՜ւմը… Նրանք նախ երկու քայլի վրա զսպված լռությամբ զննեցին միմյանց, ապա զորախմբերում իրենց տեղերը ճշտելուց հետո ուղիղ կես դար անց գտան, ավելի ճիշտ՝ վերագտան իրար:

Ու հորդացին զգացմունքները: Պահ անց Միհրանը նկատեց զինակից ընկերոջ կրծքին ոսկու փայլով շողշողացող «Ֆրանսիայում կտրված» Անդրանիկի պատկերով մեդալը: Ալեկոծվե՜ց: Ջլապինդ մատները սեր ու քնքշանք դարձրած՝՝ խանդաղատանքով հպեց զորավարի դիմապատկերին: Հետո ծալվեցին հին զինվորի ծնկները, խոնարհվեց զորավարի մեդալի վրա ու դողդոջուն շրթունքներով, գոց աչքերով, համբուրե՜ց, համբուրե՜ց…

– Զորավա՜րս, զորավա՜րս,- շշնջում էր կամացուկ, սուրբ աղոթքի նման, մի տեսակ վերացած՝ վերահաս հոգեսլացումի մեջ:

Այսքա՜ն էլ սե՞ր… Եվ բացվեցին սրտի քարացած աչքերը…

Ամեն ինչ շիտակ էր մարդկայնորեն, բնական, հոգեբուխ…

Խորեն Քոչարյանը ցավով, բայց եւ անթաքույց հպարտության շեշտով ասաց.

– Գիտե՞ս, Միհրա՛ն եղբայր, Անդրանիկի զինվոր լինելու համար ամբողջ տասը տարի աքսոր եմ քշվել…

– ԷԷ՜հ, Խորե՛ն, աղբա՛րս, քսան տարի ալ՝ ես…

Հանդիպումը, հիրավի, սրտաշարժ էր: Շրջապատողներս՝ ակամա հանդիսատեսներ, խորապես զգացվել էինք: Հազվադեպ պատեհություն. բեմ ու բեմականացում չէր, չկար ռեժիսոր-ռեժիսուրա, մեր առջեւ իրական կյանքն էր, կյանքի դրաման՝ իրական գործող անձերով…

***

Վերջին անգամ Միհրան Զաքարյանին տեսա բարեկամիս լուսանկարչատանը: Անդրանիկի այժմ շատ հանդիպող, բնօրինակ մի լուսանկար էր բերել եւ խնդրում էր ֆոտոմոնտաժի եղանակով իր նկարը գեներալի «քովը դնել»:

– Խառը տարիներ էին, չկրցա Զորավարիս հետ առանձին նկարվել… Քանի կապրիմ, այս մեկ նկարն ալ գլխուս վերեւը կունենամ, երբ մեռնիմ, հարկավ, հոգիս Զորավարիս կերթա:…

***

Հետո այլեւս չտեսա ծերունազարդ զորականին: Նրա մահն ու թաղումն էլ իր ապրած համեստ, անաղմուկ կյանքի պես աննկատ եղավ…

Հանկարծ զգացի, որ մեր քաղաքի փողոցներից ուրույն մի երանգ է պակասել: Ողորմի՜ քեզ, հին զինվոր: Երանի, թե ապրեիր, աչքովդ տեսնեիր, որ զորավոր Զորավարդ, բոլորիս Զորավարը, վերադարձել, փարվել է հայոց սրբասուրբ հողին, մեր դյուցազնական հողին, քո հողին…

ՍԵՐԺ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

«Ցեղասպանված ազգերից մեկը հող շահեց, մյուսը հող կորցրեց, մեկը շարունակում է հող շահել, մյուսը շարունակում է հող կորցնել»

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

«Ցեղասպանված ազգերից մեկը հող շահեց, մյուսը հող կորցրեց, մեկը շարունակում է հող շահել, մյուսը շարունակում է հող կորցնել»

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական