Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեզ ո՞վ եւ ե՞րբ կպաշտպանի… շների հարձակումներից

Գեղամ Մկրտչյան
06/12/2024
- 6 Դեկտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
50
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գյումրու կենտրոնական հրապարակին հարող Ռիժկովի՝ նախկին Կիրովի ճեմափողոցով, որտեղով միայն մարդիկ են քայլում եւ մեքենաների երթեւեկություն չի նախատեսված, կարելի է ասել ամեն օր եմ անցնում-դառնում: Նոյեմբերի 23-ի շաբաթ օրը, օր ցերեկով հրապարակի կողմից մի քանի քայլ անցնելուց հետո, չհասկացա ինչպես ետեւիցս ինչ-որ «փախած» անհայտ մի շուն հարձակվեց ու ոտս կծեց: Վայրը բանուկ, միշտ մարդաշատ է, անցնող-դարձողը շատ, ու չգիտեմ՝ որեւէ մեկը նկատե՞ց, թե  չնկատեց, բայց ոչ ոք դեպքին որեւէ կերպ չարձագանքեց: Նայեցի՝ ոչ մեծ սպիտակ շուն էր, առաջին պահի զայրույթից դեպի իրեն գնացի՝ գոնե մի հարված տալով սիրտս հանգստացնելու մղումով, հետո ինձ զսպեցի՝ նաեւ վախենալով կենդանուն  կատաղեցնելուց: Նման դեպքում համ էլ հաստատ կհայտնվեին ամեն տեսակ շնասեր-կենդանասերներն ու ինձ  «ցույց կտային»… Երբ քիչ հետո ընտանեկան բժշկի խորդորով հասա «Գյումրի» բժշկական կենտրոն՝ առաջին անհրաժեշտ բուժօգնությունը ստանալու, նույն պահին այնտեղ արդեն մի երիտասարդ էլ էր նստած, նույն շան կծած: Իսկ հետագա օրերին պոլիկլինիկա այցիս իմացա նույն օրը նույն տեղում եղած առնվազն վեց նման դեպքի մասին…

«Սեփական տարածքում սեփական քաղաքացիների անվտանգությունն ապահովելու» (Ն. Փաշինյան) պետական գործուն ու հետեւողական քայլերից մեկը վերջապես ե՞րբ պետք է դառնա մեր քաղաքների եւ գյուղերի ազատումը թափառող շների ու դրանց ոհմակների վաղուց տիրապետող դարձած ներկայությունից: Ինչպես եւ՝ այդ երեւույթի առաջացմանը նպաստող գործոնների վերացումը կամ գոնե խելամիտ կառավարումը: Կարծում ենք՝ եթե խնդիրը միայն առանձին բնակավայրերին, համայնքներին վերաբերեր, գուցե դա կլիներ համայնքային խնդիր, բայց երեւույթի ներկա տարածվածությունն ու չափերն  ակնհայտորեն պահանջում են հենց պետական գործուն քաղաքականություն, միջոցներ ու հսկողություն: Բնավ չժխտելով, իհարկե, գործնական առումով  համայնքապետարանների եւ  համայնքային կառույցների առաջնային պատասխանատվությունը:

Լրահոսը լի է մարդկանց վրա կենդանիների, նրանց խմբերի հարձակումների, վնասման դեպքերի մասին ահագնացող լուրերով, որոնք ներկայացնում են իրականում տեղի ունեցողի ակնհայտորեն մի փոքր մասը: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի՝ մամուլում շրջանառված տվյալներով 2023 թ. միայն հունվար-հոկտեմբեր ամիսներին, օրինակ, հանրապետությունում արձանագրվել է կենդանիներից տուժելու 6919 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ 1375-ով ավելի է: Ի դեպ, շատ են ինչպես թափառող, այնպես էլ տեր ունեցող շների հարձակումների ու կծելու դեպքերը, շների աճող անվերահսկելի թվացող ներկայությունն այժմ համատարած է՝ հանրապետության քաղաքային ու գյուղական մյուս բնակավայրերից մինչեւ մայրաքաղաք Երեւան: Եվ ինչպես տեսնում ենք՝ նաեւ քաղաքների ու մյուս բնակավայրերի հենց կենտրոնում, նաեւ ցերեկները, էլ չենք ասում երեկոներն ու արդեն գիշերները, որոնք նրանց լիարժեք տիրապետության շրջանն են:

Իսկ երբ 6-7 շուն միանգամից հարձակվում ու գզում են են 2,5 տարեկան երեխային, կամ ասենք՝ 70-ն անց տարեց կնոջն ու մեկ ուրիշի, ինչպիսի դեպքեր արձանագրվել են Գյումրիում, այստեղ արդեն այս կամ այն կիսամիջոցներով բավարարվել շարունակելը պարզապես անուն չունի… Ու ճիշտ է տարբեր նման առիթներով ասվել, որ հարկավոր են խնդրի լուծման հստակ մշակված ռազմավարություն եւ դրանից բխող ոչ թե առանձին, այլ համալիր քայլեր՝ կենդանիներին հավաքելուց, ստերջացնելուց, քնեցնելուց մինչեւ նրանց ապաստարաններ պահելն ու հսկողությունը եւ այլն: Ու անձնական դիտարկմամբ՝ պետք է որ լինի յուրաքանչյուր նման հայտնի դարձած դեպքին առողջապահական, համայնքային եւ պետական համապատասխան կառույցների արագ փոխգործակցությամբ արձագանքման գործուն մեխանիզմ՝ տվյալ կենդանու կամ կենդանիների հնարավորինս շուտ վնասազերծման եւ հետագա հսկողության համար: Իսկ տերերով շների դեպքում՝ նաեւ կանխարգելիչ աշխատանք ու շնատիրոջ պատասխանատվություն: Եվ տուժածին էլ՝ նաեւ ինչ-որ իրազեկում…

Հետո՞ ինչ, որ մանավանդ մեծ պաշտոնյա-ծառայողներն իրենք շներից հիմնականում պաշտպանված են: Նկատի ունեմ՝ երբ իրենց ծառայողական ավտոմեքենաներով են ու Գյումրիում հեծանիվ չեն քշում…

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Միջազգային գիտաժողով Երեւանում

Հաջորդ գրառումը

Օզոնային շերտի պահպանությունը օրակարգային է

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Օզոնային շերտի պահպանությունը օրակարգային է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025

Ապսուրդի ժանրից է ենթադրել, որ Ալիևի խոսույթում համառորեն կրկնվող «Զանգեզուրի միջանցքը» Հորադիզ-Զանգելանի հատվածի հոմանիշն է։ Ի՞նչ է՝ բացառապես Ադրբեջանի տարածքում...

ԿարդալDetails

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

11/10/2025

Դարոն Աճեմօղլուն կմասնակցի «Մեր ձևով» շարժման՝ Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրի աշխատանքներին

11/10/2025

Պատիվ եմ համարում, որ հազարավոր արժանի մարդիկ միացել են մեր շարժմանն ու զինակից են դարձել մեզ. Սամվել Կարապետյան

11/10/2025

Բելառուսի ԶՈՒ-ը բերվում են բարձր պատրաստվածության մակարդակի

11/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական