Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՄԱԿ-ի ԱԽ նիստը կոշտ սթափեցում էր Հայաստանի իշխանությանը»

25/08/2023
- 25 Օգոստոսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լեռնային Ղարաբաղը շարունակում է մնալ շրջափակման աքցանի մեջ, որի հետեւանքով  իսկական հումանիտար աղետ է հասունանում, սակայն Բաքուն մտադիր չէ սպասել եւ հույս ունի Երեւանին վերջնական կապիտուլյացիա պարտադրել արդեն ռազմական ճանապարհով: Օգոստոսի 22-ին  «Պոլիտնավիգատոր» լրատվական կայքում հրապարակված իր հոդվածում այսպիսի վատատեսական կանխատեսում է անում այդ կայքի միջազգային մեկնաբան, ղազախստանցի քաղաքագետ, հասարակական գործիչ Այնուր Կուրմանովը:

Օգոստոսի 16-ին Հայաստանի լիբերալ իշխող վերնախավը փորձեց օգտագործել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ամբիոնը՝ արտակարգ նիստում լուսաբանելու  Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման թեման, գրում է նա, բայց ձեռնարկի արդյունքը  ձախողումը եղավ. չընդունվեց անգամ ամփոփիչ հայտարարություն, էլ չխոսելով  բանաձեւի մասին: Սա, նկատում է քաղաքագետը, կոշտ սթափեցում է երկար տարիների պաշտոնական այն քարոզչությունից հետո, թե ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան Հայաստանի անվտանգության ինչ-որ երաշխավորներ են ու անպայման օգնության կգան ԼՂՀ բնակչությանը: Եվ հիմա արեւմտյան տերությունները թքած ունեն, որ չճանաչված հանրապետության 120 հազար բնակչի կործանում է սպառնում: Մինչդեռ դա էր 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում հակառուսական «խառնաժողովի» բանակցությունների հիմնական գաղափարը, երբ ԵՄ-ի եւ Ֆրանսիայի առաջնորդները երդվեցին Նիկոլ Փաշինյանին, որ թույլ չեն տա հայերի ցեղասպանություն:
Տեղի ունեցողը, Կուրմանովի գնահատմամբ, Բաքվի հետ Արեւմուտքի պայմաններով խաղաղության պայմանագիր քննարկելու Նիկոլ Փաշինյանի հանձնվողական  քաղաքականության տրամաբանական արդյունքն է, որն ի սկզբանե նախատեսում էր Արցախի եւ ԼՂՀ հայ բնակչության հանձնումը Իլհամ Ալիեւի ողորմածությանը:

Երեւանը պարզապես Բրյուսելին, Փարիզին ու Վաշինգտոնին հաճոյանալու համար ժամանակին մերժեց համաձայնագրի Մոսկվայի առաջարկած տարբերակը, որտեղ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը երկարաժամկետ հետաձգվում էր, իսկ հանրապետությունը պահպանվում էր (արդյո՞ք – Գ. Մ.), նույնը եւ՝ ռուսական  խաղաղապահ զորախմբի ներկայությունը:

Վերջնական քայլը, որը հանգեցրեց ներկա իրավիճակին, ինչպես նշվում է, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին, մինչդեռ ի պատասխան Բաքուն իր հերթին նման ժեստ այդպես էլ չի արել՝ նպատակ ունենալով արդեն հենց Հայաստանի տարածքները: Ավելին, Իլհամ Ալիեւը հրաժարվել է որեւէ երաշխիք տրամադրել Արցախի ժողովրդին եւ դա քննարկել որեւէ մեկի, այդ թվում՝ Արեւմուտքի հետ:

Եվ գլխավորը՝ Բաքուն վստահ է, որ ԼՂՀ բնակչության հումանիտար խեղդամահության կառուցված համակարգի համար իրենց ոչինչ չի լինի, քանի որ Բրյուսելը, Վաշինգտոնը, Լոնդոնը եւ Փարիզը կենսականորեն շահագրգռված են Հայաստանի հարավում Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի բացման հարցում, որի միջոցով Ղազախստանից նավթը եւ հազվագյուտ մետաղները կտեղափոխվեն Կասպից ծովի տարածքով: Այդ պատճառով էլ, ըստ Այնուր Կուրմանովի, արեւմտյան բոլոր իմպերիալիստական   ուժերն աչք են փակում ադրբեջանցիների ռազմական ամեն մի հանցագործության վրա՝ Արցախն ու նրա բնակիչներին համարելով անխուսափելի զոհ եւ սակարկության առարկա՝ Իլհամ Ալիեւի բարեհաճությունը գնելու հարցում: Ալիեւի, որն իր երկրում եւ ընդհանրապես Հարավային Կովկասում ստեղծում է ոչ միայն Թուրքիայի, այլ նաեւ ՆԱՏՕ-ի հենակետ: Եվ ստացվում է, որ Ադրբեջանի վերջնական հաղթանակը կարող է նշանակել Հյուսիսատլանտյան դաշինքի դիրքերի ամրապնդումը տարածաշրջանում…

Գ. Մ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մ. Նահանգների արձագանքը Լաչինի միջանցքի արգելափակմանը

Հաջորդ գրառումը

Վայ-հարեւանը մեզ հետ հաշտ չի ապրի, նա հայերի նկատմամբ գենետիկ ատելություն ունի

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ստի, կեղծիքի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ. Իվետա Տոնոյան

30/05/2026
Հրապարակախոսություն

Գործող իշխանությունից պետք է ազատվել ոչ միայն այս տարիների ընթացքում գործած չարիքների համար․ Վազգեն Մանուկյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026
Հաջորդ գրառումը

Վայ-հարեւանը մեզ հետ հաշտ չի ապրի, նա հայերի նկատմամբ գենետիկ ատելություն ունի

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական