Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հիմա ռուս խաղաղապահն այլեւս հյուր չէ, նրանցից շատերը փորձում են անգամ հայերեն խոսել»

15/07/2022
- 15 Հուլիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ

 «Ազգ»ի զրուցակիցն է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը

– Բերձորի, Աղավնոյի ու Սուսի մասին մոտ տասն օր առաջ բոլորին զայրացրած լուրը կարծես հենց այնպես, հարեւանցի, ցնցեց ու անցավ, այնինչ դրա մասին դեռ 2020-ի նոյեմբերինյան հայտարարությունից հետո էինք ահազանգում, որ այլընտարքային ճանապարհի կառուցումը մեր շահերից չի բխում: Հայաստանյան իշխանությունները հստակ հայտարարել են, որ այդ գյուղերից պետք է հեռանանք, ի՞նչ են մտածում Արցախում: Որեւէ ելք, լուծում, միջոց տեսնո՞ւմ եք:

– 2021-ի նոյեմբերից արդեն իսկ գիտեինք, որ ինչ-որ ճանապարհ է կառուցվում, եւ այն որեւէ կապ չունի 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ: Հայկական իշխանությունները լռում էին, իսկ Ալիեւը անդադար խոսում էր դրա մասին ու հայտարարում, որ այն կարճ ժամանակում շահագործման է հանձնվելու: Բազմաթիվ անգամ փորձել ենք ոչ հրապարակային ճշտել՝ խոսքն արդյո՞ք թշնամու օկուպացրած տարածքներով անցնող ճանապարհի մասին է: Սակայն հայաստանյան իշխանություններն, իրենց որդեգրած ուղուց չշեղվելով, այս անգամ եւս խոսեցին այն ժամանակ, երբ ամեն բան ակնհայտ էր, կառուցվող ճանապարհն էլ եկել, հասել է մեզ: Այն, որ այլընտրանքային ճանապարհը մեր շահերից չի բխում, հստակ է: Ի դեպ, այն որեւէ առնչություն չունի 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի հետ: Ըստ այդ կետի՝ հստակ ձեւակերպված է՝ նոր երթուղին պիտի անցնի Լաչինի միջանցքով, իսկ այդ դեպքում չի կարող քննարկվել Բերձորի, Աղավնոյի եւ Սուսի հանձնումը: Սակայն այն երթուղին, որը առաջարկվում է՝ դուրս է Լաչինի միջանցքից, այսինքն՝ անցնում է 5 կմ-ի սահմանը եւ չունի միջանցքի իրավական կարգավիճակ: Եվ այս պարագայում, երբ հայկական իշխանությունները հերթական պարտությունն են գրանցում, ոչ միայն Բերձորն, Աղավնոն ու Սուսն են հանձնում, այլեւ անվտանգային լուրջ խնդիր են առաջացնում մի պատառիկ մնացած Արցախի ու Արցախում բնակվողների համար: Ե՛վ ելք, եւ՛ միջոց, եւ՛ լուծում միշտ կա, երբ կա բանակցող: Ցավոք մենք զրկված ենք այդ ամենից, քանզի ադրբեջանական կողմի հետ «բանակցում» են Հայաստանի՝ պարտված եւ Ադրբեջանի շահերը սպասարկող իշխանությունները: Հակառակ դեպքում՝ պետք էր կասեցնել այս գործընթացը եւ պահանջել եռակողմ հայտարարության կետերի իրականացում, որոնք առ այսօր Ադրբեջանը բացահայտ խախտում է, իսկ հայկական իշխանությունները լուռ հնազանդվում են:

– Պատերազմից ավելի քան տարիուկես է անցել, ու դրանից հետո թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը կարծես միայն զիջողի դերում են եղել: Դուք՝ որպես Արցախում ապրող, երբեւէ կմտածեի՞ք, որ կգա մի օր, երբ ամեն բան այսքան անիրական թվացող գորշ կլիներ:

– Դեռ 2018-ի իշխանափոխությունից հետո արդեն իսկ ակնհայտ էր, որ իշխանությունը զավթել են մարդիկ, որոնք զուրկ են ազգային մտածողությունից, ազգային արժեքների կրողները չեն եւ «ժողովրդավարության» ու «ազատության» քողի տակ ազգին հրամցնելու են աշխարհի վատ բարքերն ու մտածողությունը: Իշխանազավթումից մեկ տարի անց, երբ արդեն որոշակի «հաջողություն» էին գրանցել, սկսեցին բացահայտ խոսել ու գործել ի շահ Ադրբեջանի եւ Թուրքիայի: Ազգի այն հատվածը, որը սթափ գնահատում էր իրավիճակը եւ տեսնում մոտեցող արհավիրքը, տեսնում էր նաեւ այս օրը: Մեծ ցավ ու տառապանք են այն հիշողությունները, երբ հատկապես Արցախում դեռեւս պատերազմից մեկ տարի առաջ մարդկանց խնդրում էինք սթափվել, իրականությունից չկտրվել ու տեսնել ակնհայտը: Ավա՜ղ, ազգի մի հատվածը չցանկացավ տեսնել, լսել, այլ գերադասեց տրվել խաբկանքին, հավատալ տրված սին ու դատարկ խոստումներին:

– Ի՞նչ տրամադրություն, հոգեվիճակ է այսօր արցախցու մոտ: Մենք Երեւանում շատ ենք քննարկում, քննադատում, այնինչ իրական պատերազմ տեսած մարդու մտորումներն ու կյանքը բոլորվին այլ է: Այսօր ի՞նչ է մտածում ու անում արցախցին:

– Արցախցին կորցրել է իր վաղվա օրը, այն այլեւս չի պլանավորվում, քանզի անորոշ է, մշուշապատ: Առաջին հայացքից կարծես ամեն բան հունի մեջ է ընկել. մարդիկ աշխատում են, առօրյա հոգսերով են զբաղված, սակայն օդում լարվածություն ու կախված մի հարց կա՝ էլ ի՞նչ սպասել, իսկ սպասելիքները լավատեսական չեն: Սակայն մի բան հաստատ գիտենք. պիտի ապրենք Արցախում, թեկուզ եւ վիրավոր, վտանգված, ոչ բարեկեցիկ, բայց պիտի ապրենք այստեղ:

– Գրեթե որեւէ անգամ չի խոսվել ռուս խաղաղապահների՝ Արցախում հաստատվելու մասին: Ինչպե՞ս է ստացվում նրանց հետ տարրական շփումը, համակեցությունը:

– Սկզբում, երբ ռուս խաղաղապահները տեղակայվեցին Արցախում, արցախցիներն իրենց բնորոշ հյուրընկալությամբ եւ ջերմությամբ ընդունեցին, նաեւ այն գիտակցմամբ, որ հենց նրանց հետ կողք կողքի դեռ ապրելու են: Հիմա ռուս խաղաղապահն այլեւս հյուր չէ, նրանցից շատերը փորձում են անգամ հայերեն խոսել, շատ արագ հարմարվեցին: Եթե սկզբում մարդիկ նկատում էին նրանց ու միմյանց ցույց տալիս, բայց հիմա իրենք ուղղակի հասարակության անդամ են:

– Ադրբեջանը թեեւ օրերս կրակ էր բացել արդեն Վայոց ձորի մարզում, բայց ասպես ասած հարաբերական անդորր է: Սա խաղաղության օրակարգի՞ նախերգանքն է ըստ ձեզ, թե՞ մեր վայ-հարեւանները խաղաղվել են փոթորիկից առաջ:

– Վերջերս հաճախ եմ հիշում 2020-ի ամառը: Ադրբեջանցիներն անընդհատ կեղծ լուրեր էին տարածում, որ հայկական կողմը կրակ է բացել իրենց ուղղությամբ, իսկ ՀՀ ՊՆ-ն կա՛մ հերքում էր դա, կա՛մ վստահեցնում, թե ադրբեջանական կողմն է խախտողը: Հայկական իշխանություններն էլ խոսում էին «խաղաղաղասեր» հարեւանների դրական հատկանիշներից: Սեպտեմբերին սկսվեց դաժան պատերազմը եւ 44 օր կեղծելով իրականությունը, խաբելով ժողովրդին՝ իշխանությունները բազմահազար զոհերի պատճառ դառնալով՝ հանձնեցին մեր Հայրենիքն ու հպարտորեն հայտարարեցին, որ այդ ելքն ընտրելու արդյունքում 25.000 մարդու կյանք փրկեցին: Իսկ վերջին ժամանակներում սահմանային իրավիճակը նման է 2020-ի ամռանը. տեսնես հիմա ո՞ւմ եւ ինչի՞ց են «փրկելու»:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Նախորդ գրառումը

Շուռնուխում ու Որոտանում մարդկանց կյանքը գլխիվայր փոխվել է. ադրբեջանցիները բնագծերում ամրանում են

Հաջորդ գրառումը

Ամերիկացի սենատորի «ռուսական» պահանջը Թուրքիայից

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

Ամերիկացի սենատորի «ռուսական» պահանջը Թուրքիայից

Լրահոս

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Հայտարարություն զինված ուժերում բռնության ու մահվան դեպքերի վերաբերյալ

24/07/2026

Հասարակական մի շարք կազմակերպություններ մտահոգությունն են հայտնում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների շարունակական մահերի առնչությամբ։ ՀԿ-ների հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական