Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Հիդրոպոնիկայի ինստիտուտի առօրյան

ՀՀ ԳԱԱ Գ.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի գիտնականների կողմից մշակվել են ճապոնական կաղամբ միզունայի,չինական կաղամբ պակ-չոյի եւ ռուկոլայի անհող աճեցման կենսատեխնոլոգիաները:

Առաջին անգամ կառուցվել եւ փորձարկվել է հորիզոնական տարածվող բույսերի ուղղաձիգ աճեցման հիդրոպոնիկ մոդել, հաջողությամբ աճեցվել է սեխի նոր սորտ: Առաջին անգամ հիդրոպոնիկ պայմաններում աճեցվել է Հայաստանում հազվադեպ հանդիպող խավրծիլ բույսը, որը կիրառական տեսանկյունից պոտենցիալ նոր բուսատեսակ է սննդային արդյունաբերության համար:Աճեցվել են գարեջրի հումք հանդիսասող հիդրոպոնիկ գայլուկի կոներ,որոնք փոխանցվել են գարեջրագործներին փորձնական, փոքրածավալ գարեջուր արտադրելու համար (ղեկավար` կ.գ.թ. Ա. Թադեւոսյան):

Մասնագետների կողմից մշակվել են գործնական առաջարկներ մեղրախոտի եւ ամսաբողկի միկրոտարրերով առավել հագեցած բուսահումքի ստացման համար (ղեկավար` գ.գ.դ. Մ. Բաբախանյան):

Մշակվել են նաեւ ռադիոպաշտպանիչների գործնական առաջարկներ, որոնց կիրառումը հիդրոպոնիկայում եւ ագրոհամակեցություններում կապահովի ռադիոէկոլոգիապես առավել անվտանգ բուսահումքի ստացում (ղեկավար` գ.գ.թ. Լ. Ղալաչյան):

Գիտական ուսումնասիրություններն ինստիտուտի աշխատակիցների կողմից շարունակվում են:

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ

Տեխնիկական գիտությունների թեկնածու