Ուրբաթ, Ապրիլի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հիբրիդայինի դեմ պայքարի հայկականն է լավ

Մարիետա Խաչատրյան
19/12/2025
- 19 դեկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
95
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մտածել, որ Թրամփի ուղին հայկական նշանակության ծրագիր է` ծիծաղելի է: Անգամ դա ադրբեջանական ու թուրքական նշանակության ծրագիր չէ: Ու անգամ տարածաշրջանային ծրագիր չէ, կամ միայն տարածաշրջանային ծրագիր չէ: Ադդրբեջանի երկու հատվածները իրար կապող երթուղին ո՞նց կարող է հայկական նշանակության լինել, մենք սոսկ կարող ենք ինչ-ինչ օգուտներ քաղել այդ երթուղու բացումից, իսկ երթուղին միջազգային լոգիստիկ ենթակառուցվածքների մի մասն է միայն: Իհարկե` արեւմտյան, ամերիկյան նախագծողները կուզեին դուրս թողնել Իրանին, Ռուսաստանին, ծրագրին ինչ-որ ձեւով նրանց մասնակից դառնալուց, ու հենց այդ է հարցականի տակ դնում այդպիսի ծրագրի արագ ու անվտանգ իրականացումը: Վկան` Իրանի հոգեւոր առաջնորդի վերջին բացասական ձեւակերպումներն են Թրամփի ուղու վերաբերյալ, Ռուսաստանի նյարդային շարժումներն են, որոնք կարող են տարբեր միջոցներով դիմադրել այդ ծրագրի գործարկմանը:

Եվ ահա այդտեղ է, որ Հայաստանը վտանգավոր խաղերի դաշտ կարող է դառնալ` ընդհուպ մինչեւ տարբեր տրամաչափի լարումներ ու միջադեպեր:

Եվ առհասարակ` այս դիմակայությունը, որ արդեն գծագրվող ռուս-ուկրաինական համաձայնություններից հետո կարող է ուժգնանալ, կարող է կոնսերվացնել Թրամփի ուղու գործարկումը` հայկական հույսերն էլ հետաձգելով: Ծիծաղելի է նաեւ այն, որ հայ պաշտոնյաներն ասեն, թե Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ քննարկումներ չկան: Է , հո ձեր հետ չե՞ն քննարկելու խոշոր պետությունների մասնակցությունն այս կամ այն ծրագրին, իրենք իրար մեջ էլ կարող են պայմանավորվել:

Նիկոլ Փաշինյանը վերջին կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է, թե Մեղրիի երկաթուղային հատվածը Ռուսաստանի վերահսկողության տակ չէ, ուստի այն պետք է հանձնվի Հայաստանին: Այնտեղ եկաթուղի չկա, եւ այն պետք է կառավարվի որեւէ մեկի կողմից, իսկ օգոստոսության հռչակագիրը նոր հնարավորություններ է բացում հայ-ռուսական հարաբերությունների համար:

Այս իմաստով, մեր կարծիքով, Ռուսաստանը հազիվ թե ինտրիգներ չբանեցնի Մեղրու հատվածում կառուցվելիք երկաթուղու հատվածի կառավարումն ունենալու համար, երբ կառավարում է հայկական երկաթուղին:

Փաստորեն այն, ինչ կուզենար անել Ռուսաստանը, հիմա անում է Արեւմուտքը` հարավկովկասյան տարածաշրջանային միասնական համակարգերի ձեւավորման վաղուց ծրագրված իր նոր փորձերի մեջ` միասնական լոգիստիկա (երկաթուղի, ավտոմոբիլային ճանապարհներ, էներգոհամակարգեր, միասնական անվտանգային մեխանիզմ եւ այլն: Հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունները, Ադրբեջանից այժմ Հայաստան բերված քսաներկու վագոն բենզինը դրա մեջ դիտարկեք): Ուրիշ բան, որ այս անգամ էլ, տարածաշրջանային միասնական համակարգերի ծրագիր իրականացնելիս հայկական շահերի հետ էլի հաշվի նստող չի լինելու: Ավելին` Ադրբեջանը մի կողմից առավելագույնն է ուզում պոկել` պահանջելով մեր Սահմանադրության փոփոխությունը, այդպիսով` պատմականորեն վիճարկելի իրենց մոտ եղած տարածքների իրավական ապահովությունն ամրագրել փորձելով:

Հիմա այս համատեքստում եթե նայենք Հայաստանի ներսում հիբրիդային պատերազմի դեմ իշխանության պայքարին, ինչպես նաեւ Հայ եկեղեցու` արտահայաստանյան իրավազորությանը մեր պաշտոնյաների խեթ նայելուն, ապա ամեն ինչ տեղն է ընկնում: Մեր Սահմանադրությունը, մեր եկեղեցու երկար ձեռքը խանգարում են նաեւ միասնական տարածաշրջան- միջազգային ծրագրերին, ինչի ներհայաստանյան դրսեւորումները եկեղեցու շուրջ կատարվողն է, իրական Հայաստանի մասին խոսույթն է եւ այլն:

Հիմա, որ աշխարհակարգ է փոխվում, նոր կանոններ են հաստատվում, հիբրիդային պատերազմի նոր ալիք է ողջ աշխարհում, այդ մոդայիկ թեմայով կարելի է պաշտպանվել եւ անգամ ԵՄ -ից աջակցություն խնդրել` արտաքին միջամտությունից պաշտպանվելու պատրվակով առաջիկա ընտրությունների ժամանակ, ինչպես որ անսպասելիորեն արտաքին քաղաքականության գծով բարձր եվրոպաշտոնյա Կայա Կալլասը հայտարարեց:

Տասնհինգ միլիոն եվրո ԵՄ-ից` արտաքին միջամտությունից պաշտպանվելու պատճառաբանությամբ, իսկ իրականում` իշխանության քարոզչական կարողությունները բազմապատկելու ճարպկությամբ:

Բայց վտանգավոր ճարպկություն է, եթե հիմնավորումների մասին խոսենք:

Տեսեք` երկու պաշտոնյա, Սարգիս Խանդանյանն ու Ռուբեն Ռուբինյանը, լրագրողների (եւ մեր նույնպես) հարցերին պատասխանելիս շեշտադրում էին անում նախ լրատվամիջոցների` հիբրիդային պատերազմի կրողը լինելու մասին, որպես թիվ մեկ հիբրիդային սպառնալիք: Հետո էին անցնում կիբեռհարձակումներին ու այլ սպառնալիքներին: Ախր պատճառն ու հետեւանքը պետք է տարբերել` մեր լրատվամիջոցներն առկա քաղաքական դաշտի հետեւանք են, իսկ քաղաքական դաշտը՝ հենց քաղաքական պայմանավորվածությունների հետեւանք: Ստացվում է, որ հատկապես քաղաքական դաշտի դեմ է պայքարը, հատկապես ռուսամետ հատվածի, հետեւաբար՝ Ռուսաստանի, ինչը հակասում է Նիկոլ Փաշինյանի` հենց վերեւում ասածին:

Բայց միթե մեր անվտանգության համակարգը ինչ-որ գնահատականներ հնչեցրե՞լ է այդ առումով, ինչ-որ չափումներ արվել են` մեր դեմ վարվող հիբրիդային պատերազմի մասին, որ դուք այդպես ազատ, առանց դիվանագիտական պահվածքի այդ մասին հայտարարում եք` ինքներդ պատերազմի կողմ դառնալով եւ դիմացինին էլ ռինգ հրավիրելով, մինչդեռ ակնհայտ է, որ սա եվրոպաների կռիվն է ռուսական ուղղությամբ:

Սա անցանկալի բացվածք է, չէինք ուզենա, որ հենց Հայաստանն անխոհեմաբար դառնար Արեւմուտքի եւ Ռուսաստանի բախման տաք կետերից մեկը, ու մեր այն քաջարի եվրոպամետները (է, մեր ժողովրդի մեծ մասն, այդ թվում` ես, եվրոպամետ է, բայց դա չի նշանակում, որ մեր գործընկեր համարվող Ռուսաստանի հետ պետք է մեր հարաբերությունները լարվեն հիբրիդային սպառնալիքի համատեքստում), որ առանց զգուշության հիմա կոչեր են հնչեցնում, երեւի իսկական պատերազմի ժամանակ ծակերն են մտնելու: Էն է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն արդեն պատասխանել է Կայա Կալլասին.«Օրերս Եվրադիվանագիտության ղեկավար Կայա Կալlասը հրապարակավ խոստացել է, որ Եվրոմիությունը «կօգնի Հայաստանին պայքարել վնասակար օտարերկրյա միջամտության դեմ, ինչպես դա արել ենք Մոլդովայում»: Անկեղծ խոստովանություն է, ինքնախոստովանական ցուցմունք»:

Կամ որ լրատվամիջոցներին եք մեղադրում հիբրիդային պատերազմի մասնակից լինելու մեջ` արդյոք գիտե՞ք, կողմնորոշվե՞լ եք, թե ներկա հիբրիդային պատերազմները ինչ են, ու տվյալ դեպքում` պետությունների՞, աշխարհաքաղաքական կենտրոնների՞ միջեւ են, թե կոնկրետ մեր փոքրիկ երկրի դեմ: Կամ միգուցե մեր ներքին դաշտում համակարգի հին ու նոր թեւերի միջե՞ւ են, որովհետեւ նոր համակարգ դեռ չի ձեւավորվել, իսկ հիբրիդային պատերազմի դեմ պայքարը ներքաղաքական ճնշումների գործիք դարձնելն առհասարակ վտանգավոր բան է երկրի անվտանգության տեսակետից:

Հիբրիդային պատերազմ արտաբերողներն ակնհայտորեն վատ գիտեն այժմյան հիբրիդային պատերազմների` մշտապես փոփոխվող բովանդակության մասին, ու լավ կլինի շատ դեպքերում նախկինում լրագրող եղած մեր պաշտոնյաները գոնե կարդան դրա դասագրքային բնորոշումները նոր ժամանակի համար, որոնցից ամենաշեշտադրելին այն է, որ հիբրիդային պատերազմը սովորական պատերազմի ձեւերից մեկն է, իսկ այդ նշանակում է` մենք պատերազմի մեջ ենք այն երկրի հետ, ում միջամտությունից պաշտպանություն ենք ակնկալել ԵՄ-ից:

Թե բա` պայքար հիբիդային պատերազմի դեմ:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք հետեւյալ հղումով.

https://www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌԱԿ-ի Համադրուած Մամուլը Կը Պահանջէ

Հաջորդ գրառումը

Ժողովուրդը դեն է շպրտում Նիկոլի «քարտեզը»

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում կփորձի ազդել խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա․ Զախարովա

24/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայոց ցեղասպանության ռազմավարական հետեւանքները. Արմեն Այվազյան

24/04/2026
Հրապարակախոսություն

Որպես Անկախ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ՝ դիմում եմ բոլոր նրանց, ովքեր մեզ թշնամի են համարում. ԴՈՒՔ ՁԱԽՈՂԵԼ ԵՔ, ԵՍ ՈՂՋ ԵՄ. Հայկ Մամիջանյան

24/04/2026
Հրապարակախոսություն

Ձախողված լրագրողը կրկին կիսվել է հայոց պետականության և ցեղասպանության մասին իր տնայնագործ մտքերով. Արթուր Խաչիկյան

24/04/2026
Հաջորդ գրառումը
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club

Ժողովուրդը դեն է շպրտում Նիկոլի «քարտեզը»

Ամենաշատ ընթերցվածը

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026

Հատկապես ապրիլի 24-ին շեշտվում է հայության փրկության հավերժական բանաձեւը՝ «ամեն հայ՝ մեկ ոսկի»: Հատկապես այսօր մեր միտքը արդի Չանղըրըի՝ Բաքվի...

ԿարդալDetails
24 Ապրիլի, 2026

Օլա Աբդել Մոնեմ. «Ինձ համար հայերը ոչ թե զոհեր են, այլ վերապրողներ»

24/04/2026

ԵՐԵՎԱՆ-ԱՍՅՈՒԹ, Եգիպտոս - Այս տարվա սկզբին Կահիրեում լույս տեսավ եգիպտացի արձակագրուհի Օլա Աբդել Մոնեմի նոր վեպը՝ «Թաղրիբաթ ալ-դուդուկ» («Դուդուկի օտարացումը», հրատարակիչ՝ «Ալ-Ռաուաք»,...

ԿարդալDetails
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026

Այսօր ավելի ու ավելի է դժվարանում խոսել ցեղասպանությունների բացառման մասին, քանի որ դրանց նման երեւույթներ կատարվում են հենց մեր կողքին,...

ԿարդալDetails
24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026

Մեզնից ոմանք դեռեւս չեն գիտակցում իմաստն ու տարողությունը այն սխրանքի, որը, թերեւս ակամա կամ բնազդաբար, իրականացրել են մեր հայրերն ու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական