Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ Շեքսպիրյան Միության հինգերորդ միջազգային գիտաժողովը Երեւանում

ԱԶԳ
18/10/2024
- 18 Հոկտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
81
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2024 թ. հոկտեմբերի 3-5-ը Երեւանում տեղի ունեցավ Հայ Շեքսպիրյան Միության (ՀՇՄ) հինգերորդ Շեքսպիրյան միջազգային գիտաժողովը՝«Շեքսպիրը եւ բռնապետության, իշխանության չարաշահման խնդիրները՝ երեկ, այսօր եւ վաղը» թեմայով: Ներկայիս գլոբալ աշխարհաքաղաքական  իրավիճակում, երբ վերստին բոնապետեր են բազմացել աշխարհի չորս կողմերում՝ սպառնալիք դառնալով թե՛ սեփական, թե՛ հարեւան ազգերի համար, այս թեմայի ընտրությունը եւ մտքերի փոխանակությունը չափազանց արդիական էր եւ կարեւոր:

«Այն բռնակալը, ում լոկ անունը այժմ խոցում է մեր լեզուն, կար մի ժամանակ, որ ազնիվ էր համարվում»: Վ.Շեքսպիր, «Մակբեթ» 4, 3

Հայ Շեքսպիրյան Միությունը հիմնադրվել է 2016 թ. Շեքսպիրի մահվան 400-ամյակի կապակցությամբ՝ Լոնդոնի Քուին Մերի համալսարանի հետազոտող (PhD Candidate) եւ դասախոս Հասմիկ Սեյմորի նախաձեռնությամբ: Միության հիմնադիր անդամներն էին պրոֆեսոր Հենրիկ Էդոյանը, պրոֆեսոր Սոնա Սեֆերյանը, թարգմանչուհի եւ անգլերենի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Արմինե Ղալաչյանը: Այժմ Միության կազմկոմիտեն համալրվել է նոր ուժերով՝ ի դեմս անգլերենի մասնագետ եւ գրող Մարինա Հակոբյանի եւ թատերագետ, թատերագիր, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, արվեստագիտության  թեկնածու, դոցենտ եւ ԵԹԿՊԻ-ի դասախոս Անուշ Ասլիբեկյանի:

ՀՇՄ-ի գիտաժողովների մշտական գործընկերն է Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ), որտեղ անցկացվել են թվով չորս (2016 թ, 2018 թ, 2022 թ եւ 2024 թ.)  գիտաժողովներ, իսկ 2019 թ. գիտաժողովը կայացել էր Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում՝ Մխիթարյան հայրերի հրավերով:

2024 թ. գիտաժողովի  գործընկերներն են Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) Արտասահմանյան գրականության ամբիոնը, ինչպես նաեւ Երեւանի պետական կամերային թատրոնը եւ Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը:
Այս տարվա գիտաժողովին առկա եւ հեռավար զեկուցումներով մասնակցեցին 15 երկրներից ավելի քան 30 շեքսպիրագետներ, թատերագետներ, դասախոսներ, շեքսպիրյան փառատոների ղեկավարներ եւ ասպիրանտներ:

Գիտաժողովի սույն տարվա պատվավոր հյուրերն էին՝ անվանի գիտնականներ եւ շեքսպիրագետներ պրոֆ. Հերի Քեիշյանը (ԱՄՆ), պրոֆ. Ժոլտ Ալմասին (Հունգարիա) եւ պրոֆ. Շեյլա Կավանախը (ԱՄՆ): Մասնակիցների թվում էին Քենթերբըրիի շեքսպիրյան փառատոնի հիմնադիրները (Մեծ Բրիտանիա), ինչպես նաեւ մասնագետներ Իտալիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Սերբիայից, Չեխիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Հայաստանից:

Հոկտեմբերի 3-ին ՀՇՄ Շեքսպիրյան հինգերորդ գիտաժողովի քննարկումները անցկացվեցին Հայաստանի ամերիկյան համալսարանի «Աքյան» սրահում: Բացման խոսքով հանդես եկավ ՀՇՄ հիմնադիր Հասմիկ Սեյմորը՝ ընգծելով, որ միության գործունեությունը ըստ էության ակադեմիկոս Ռուբեն Զարյանի կողմից 60 տարի աոաջ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում հիմնադրված Շեքսպիրյան կենտրոնի վաղուց արդեն ընդհատված ծրագրերի գաղափարական եւ գիտական տրամաբանական շարունակությունն է: Զեկուցումներով հանդես եկան Հայաստանից բգթ  Տաթեւ Կարապետյանը, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Անուշ Ասլիբեկյանը, արվեստագիտության թեկնածու, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արա Երնջակյանը եւ գիտնականներ Իտալիայից, Սերբիայից, Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից:

Նույն երեկոյան մասնակիցները հրավիրված էին Երեւանի կամերային թատրոն՝ դիտելու «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացումը (բեմադրիչ Լուսինե Երնջակյան), որին հետեւեց հետաքրքրական քննարկում հայ եւ օտարերկրյա մասնագետների, ներկայացման բեմադրիչի եւ դերասանների միջեւ՝ ջերմ աշխատանքային մթնոլորտում:

Հոկտեմբերի 4-ին  գիտաժողովի նիստերը տեղի ունեցան Երեւանի պետական համալսարանի Եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետում, որտեղ ելույթ ունեցան Արտասահմանյան գրականության ամբիոնի դասախոսները՝ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Անուշ Սեդրակյանը, պրոֆեսոր Արա Առաքելյանը, բգթ, դոցենտ Վահե Արսենյանը, բգթ, դոցենտ Նատալի Գոնչար-Խանջյանը,  բգթ Ամալյա Սողոմոնյանը, հայցորդ Լյուսիլ Ջանինյանը:

Հոկտեմբերի 5-ին  գիտաժողովի եզրափակիչ նիստը տեղի ունեցավ Հայաստանի ամերիկյան համալսարանի «Ալեք եւ Մարի Մանուկեան» դահլիճում: Մասնակցեցին զեկուցողներ Ռումինիայից, Հունգարիայից, Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից, ԱՄՆ-ից: Երեկոյան մասնակիցները Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում դիտեցին  «Համլետ» ներկայացումը (բեմադրիչ Գրիգոր Խաչատրյան), որին հաջորդեց  հետաքրքրական քննարկում՝ հայ եւ օտարեկրյա մասնագետների, բեմադրիչի եւ դերասանական կազմի մասնակցությամբ:

Գիտաժողովի կարեւոր նպատակներն են ոչ միայն օտարազգի հյուրերին ծանոթացնել հայ-շեքսպիրյան ավանդույթներին, Հայաստանի արդի թատերական կյանքին, այլ նաեւ հայկական մշակութային արժեքներին, հայոց հինավուրց պատմությանը, նորօրյա նվաճումներին եւ մարտահրավերներին:  Օտարերկրյա գիտնակաները ՀՇՄ նախաձեռնությամբ այցելեցին Մատենադարան, Հայաստանի պատմության թանգարան, Ցեղասպանության թանգարան, Գառնի, Գեղարդ, Խոր Վիրապ, Նորավանք եւ Հայաստանի տեսարժան այլ վայրեր:

ՀՇՄ հաջորդ գիտաժողովը կկայանա 2025-ին՝ Մեծ Բրիտանիայում, իսկ ՀՇՄ 10-ամյակը 2026 թ. ծրագրված է  անցկացնել դարձյալ հայրենիքում:

ԱՆՈՒՇ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ

ՀՇՄ հիմնադիր անդամ

էլեկտրոնային հասցեն՝ asassociation400@gmail.com

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելել ՀՇՄ–ն կայքը՝

www.armenianshakespeare.org

Ֆեյսբուք՝ facebook.com/ArmenianShakespeare

Twitter twitter.com/ArmShakespeareկամ զանգահարել WhatsApp-ով՝  + 374  (ՀՀ) կամ +447983022332

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վասիլիս Մարագոսը և ԵՄ պետությունների դեսպանները հանդիպել են բռնագաղթած Արցախցիների հետ

Հաջորդ գրառումը

ՀՀ պարենային անվտանգության խնդիրը… 10 րոպեում

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՀՀ պարենային անվտանգության խնդիրը... 10 րոպեում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Թույլ մի՛ տվեք, որ քպ-ի ստերը շարունակվեն տարածվել և դառնալ ընդունելի հանրության ականջների համար. Արսեն Ջուլֆալակյան

13/10/2025

Ձևավորվող քաղաքական նոր ուժերին... Թույլ մի՛ տվեք, որ քպ-ի ստերը շարունակվեն տարածվել և դառնալ ընդունելի հանրության ականջների համար: Մի՛ կաշկանդվեք...

ԿարդալDetails

Մի րոպե մի բան ասեմ-6. Փաշինյան

13/10/2025

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական