Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ արդի պոեզիան՝ հայերեն եւ հունգարերեն

24/03/2023
- 24 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տրանսիլվանիայի «Լեկտոր» հրատարակչությունը լույս է ընծայել «Տրանսիլվանիայի հունգարահայերի դաշինք» կազմակերպության նախաձեռնած «Ժամանակակից հայ պոեզիա» ժողովածուն: Հատորը երկլեզու է՝ հայերեն եւ հունգարերեն, Հունգարիայի եւ Տրանսիլվանիայի հունգարահայ համայնքների լեզվի հմտությունները զարգացնելու համար:

Ժողովածուն ընդգրկում է ստեղծագործություններ Հայաստանի եւ Սփյուռքի 18 հայագիր եւ օտարագիր հեղինակներից (Ներսես Աթաբեկյան, Անուշ Ասլիբեկյան, Շուշան Ավագյան, Հուսիկ Արա, Վահե Արսեն, Քիթ Գարեբյան, Լօլա Գունտաքճեան, Անահիտ Հայրապետյան, Էդուարդ Հարենց, Վահրամ Մարտիրոսյան, Նուշիկ Միքայելյան, Աննա Մուրադյան, Նորա Նաճարեան, Հերմինե Նավասարդյան, Արմեն Շեկոյան, Տաթեւ Չախեան, Փիթըր Պալագեան, Մարինե Պետրոսյան, Գրիգոր Պըլտեան, Արթին Տիրամերյան): Ժողովածուի թարգմանությունները (հայերենից եւ անգլերենից հունգարերեն, անգլերենից եւ հունգարերենից հայերեն) կատարել են Արծվի Բախչինյանը, Անդրաշ Գերեւիչը, Արմեն Գրիգորյանը, Լասլո Դայբուկատ Բորբեյը, Մեգի Էսկիճյանը (Հալաջյան), Նոեմի Լասլոն, Բոտոնդ Կաալի Նադյը, Կինգա Կալին, Հրանդ Մ. Մարգարեանը, Աննա Սաբոն եւ Օրշոյա Ֆենվեշին:

Գրքի խմբագիրը, կենսագրական նոթերի եւ վերջաբանի հեղինակն է Էվա Բլենեշին, բնագրերի հետ համեմատությունը կատարել է տրանսիլվանահայ գործիչ Աթիլա Պուշկաշը: Հատորի կազմի վրա պատկերված է Չիլլա Շալատի՝ ապակե նկարչության մեթոդով ստեղծված «Հայոց այբուբեն» ստեղծագործությունը՝ հայ մանրանկարչության ավանդույթի վրա հիմնված պատկերով:

«Հասկանալի է, որ մեկ ժողովածուով ժամանակակից բանաստեղծներին եւ գրական ուղղությունները մանրամասնորեն ներկայացնելն անհնար էր: Սույն ժողովածուի նպատակը ոչ թե ամբողջական պատկեր ստեղծելն է, այլ ժամանակակից հայ գրականության միտումների մասին պատկերացում կազմելը եւ բանաստեղծներին հայ պոեզիայով ու մշակույթով հետաքրքրված հունգարացի ընթերցողին ներկայացնելը»,- վերջաբանում գրել է Էվա Բլենեշին:

Էվա Բլենեշին (ծն. 1959) գրականագետ եւ քաղաքագետ է՝ հունգարա-հայկական ծագումով:  1989-ին ծնողների հետ Տրանսիլվանիայից տեղափոխվել է Հունգարիա:  Ուսանել է Կլուժի Բաբեշ-Բոյայի համալսարանում՝ մասնագիտանալով հունգարերենի ու անգլերենի մեջ, նաեւ Քեմբրիջի համալսարանի (Մեծ Բրիտանիա) ասպիրանտուրայում՝ մասնագիտանալով համաշխարհային անվտանգության խնդիրների մեջ:  Դոկտորի կոչում է ստացել Սեգեդի համալսարանի հումանիտար գիտությունների բաժանմունքում:  Մի քանի գրքերի եւ հոդվածների հեղինակ է: Բլենեշիի ստեղծագործությունները թարգմանաբար հրատարակվել են հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռումիներեն եւ բուլղարերեն: Ի լրումն դասախոսական եւ հետազոտական գործունեության՝ նա ակտիվորեն զբաղվում է լուսանկարչությամբ, նկարահանում է կարճամետրաժ վավերագրական ֆիլմեր եւ նկարում ապակու եւ մետաքսի վրա:

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լույս է տեսել գրող, հրապարակագիր եւ թարգանիչ ԱՐՏԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ «Հոգու եւ կարոտի ճամփաներով» խոհագրությունների, ուղեգրությունների եւ հուշագրությունների ընտրանին

Հաջորդ գրառումը

Երուսաղեմահայ Ափո Սահակյանը նոր կյանք է հաղորդում վտանգված բարբառներին եւ հայոց պատմությանը՝ «ՄԵՆՔ» նոր ալբոմով

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

Երուսաղեմահայ Ափո Սահակյանը նոր կյանք է հաղորդում վտանգված բարբառներին եւ հայոց պատմությանը՝ «ՄԵՆՔ» նոր ալբոմով

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական