Չորեքշաբթի, Հուլիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայոց երկիրն արեւափայլ թեւերով փյունիկի նման հառնելու է

05/05/2023
- 05 Մայիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ

Պատմության ընթացքում միշտ կայսրություններն այլ ժողովուրդներին եւ նրանց ժառանգությունը կլանելու համար նախ պայքարում էին նրանց ազգային արժեքների դեմ ու հավատացնում, որ դրանք անկարեւոր ու հնացած են եւ արդիական են միայն իրենց արժեքները: Այսօր էլ ոչինչ չի փոխվել՝ նրանք քարոզում են ազգային արժեքների մոռացում եւ իրականում ներարկում են իրենց արժեքների տարածումը: Այսինքն՝ ըստ նրանց, ազգային արժեքները հենց կայսրությունների արժեքներն են, որոնք էլ հռչակվում են որպես առաջադեմ եւ օրինակելի: Իսկ գաղտնիք չէ, որ ազգերը վերանում են նաեւ իրենց արժեքները կորցնելով եւ ուրիշների արժեքներն ընդունելով: Մեր պարագայում, խիստ վտանգավոր է ազգային ինքնագիտակցության եւ ազգային արժեքների դեմ ծայր առած պայքարը, որը դրսեւորվում է դասագրքերի վերախմբագրման, եկեղեցուն ժողովրդից մեկուսացման, բազմագույն սեռակողմնորոշում քարոզելու, մշակութային ձեռքբերումները անտեսելու եւ նորի անվան ներքո բազմաթիվ այլ դրսեւորումներով: Ավելին, նույնիսկ մութ ու խավար հետնախորշերից ձայներ են հնչում, որ մենք սերունդներին ազգային արժեքներով ու հայրենասիրությամբ սխալ ենք դաստիարակում եւ կաշկանդում ենք նրա համաշխարհային ինտեգրմանը: Ակամա հարց է առաջանում, իսկ դուք անդաստիարա՞կ եք մնացել, թե՞ ուրիշներն են ձեզ դաստիարակել, եւ ի՞նչ գործ ունեք դուք ազգի ու ազգայինի հետ: Ամենացավոտն էլ այն է, որ դա արվում է այն դեպքում, երբ մեր արնախում հարեւանները հակառակն են անում եւ անհիմն բարձրացնում չունեցած ազգային նշաձողը: Ուշադիր չեղանք, արեցինք, որ այս օրին հասանք…

Կարծում եմ, որ մեր օրերի այս մեղմ ասած տխուր կացությունը հետեւանք է այն իրողության, որ խաթարվել-աղավաղվել է հայ ժողովրդի հիմնակառույց Հայաստան, Սփյուռք, Արցախ, Հայաստանեայց առաքելական եկեղեցի միմյանց լրացնող քառանկյունը: Պատկերավոր ասած՝ այդ քառանկյունու մեկ այս մեկ այն հատվածը ճոճվում է ու քառանկյանը բնորոշ համաչափությունն անդառնալիորեն տձեւ է դառնում:

1. Հայաստանը դարձել է հակադրվող հատվածները համատեղող կացարան կամ ցավաշատ անտարբերների հասարակության Հայկական աշխարհ: Ցավն այն է, որ ամեն օր ու ամեն գործընթաց ներքին եւ արտաքին ճնշում-գործողությունների արդյունքում հանգեցնում է  այդ իրավիճակի հետագա խորացմանը: Միակ փրկությունն առողջ, տարբեր թեւերի փոխարեն միմյանց տեսակետներն ըմբռնող, փոխզիջման ու իրար սիրելու պատրաստ հանրություն ունենալու մեջ է: Հետեւաբար ուղղակի հարկավոր է փնտրել եւ գտնել հասարակության հաշտության բանաձեւը, քանի որ դրա տարափեղկումը շատ ավելի խորն է գնացել, քան մեզ թվում է: Հարկավոր է ավելի հստակեցնել ասելիքը, որ շարքային քաղաքացին հասկանա՝ ի՛նչ ենք ուզում եւ ո՛րն է դրան հասնելու ճանապարհը: Եթե դեմ չգնանք տարիների ընթացքում շարունակական այդ բզկտմանը, մենք կշարունակենք ընկղմվել ճահիճում: Ուղղակի պարտավոր ենք ստեղծել այնպիսի հասարակություն, որը չի լինի չարի, անտարբերության, ստամոքսի, հոգեւորազուրկի ու անկառավարելիի խառնամբոխ…

2. Սփյուռքը Հայաստանի իշխանությունների անհեռատես քաղաքականության արդյունքում դարձել է սարերի հետեւում ապրող խորթ եւ նեղացված երեխա: Բազմիցս ասել ենք, որ Սփյուռքը մոլորակի տարբեր անկյուններում ծվարած մարդկանց խմբեր են, որոնք ուզած թե չուզած կրում են տվյալ երկրի հոգեւոր, մշակութային, տնտեսական, քաղաքական եւ այլ բնույթի ազդեցությունները: Ասել է, թե միատարր չէ եւ, հաշվի առնելով յուրաքանչյուր հատվածի առանձնահատկությունները, ձգտումներն ու շահերը, նրան մայր հայրենիքի կողքին պահելու համար շատ նուրբ ու նպատակասլաց աշխատանք է հարկավոր: Այնինչ, մեր իշխանությունների թեթեւ ձեռքով բացի դրամահավաքներից, մնացած բոլոր այլ դեպքերում այն անտեսված է: Այսինքն՝ ստեղծվել է միանգամայն անցանկալի իրավիճակ, որը առանց շտկելու, ուղղակի հնարավոր չէ առաջ ընթանալ ու հաղթանակներ ակնկալել, քանի որ հայությունն այն հազվագյուտ ժողովուրդներից է, որի սփյուռքն իր թվաքանակով մի քանի անգամ գերազանցում է հայրենաբնակներին:

3. 44-օրյայից հետո Արցախը նմանվել է վիրավոր եւ մարմնի մեծ մասը կորցրած երբեմնի հզոր, սակայն անզոր դարձած մռնչացող առյուծի: Մեր երկու հանրապետությունների իշխանությունների վարած ամուլ ու անընդհատ զիջելու հակված քաղաքականության արդյունքում Արցախը, փաստորեն, նվիրել ենք թուրքին: Այն թուրքին, որը դեռեւս հազար տարի առաջ ներխուժելով Հայկական լեռնաշխարհ ու տեր դառնալով մեր հող ու ջրին, մեր տուն ու տեղին, նյութական ու մշակութային արժեքներին՝ նաեւ ցեղասպանեց ու հայրենազրկեց հայության ճնշող մեծամասնությանը, այժմ էլ փորձում է իրականություն դարձնել իր երազած վերջին ակորդը՝ իսպառ վերջ դնել հայկական տարրին: Արցախը դուռն է այդ վերջնակորդի, մաքառման պատրաստ կղզյակ է ու պատվար, որն աստիճանաբար արնաքամ է լինում եւ օգնության սպասում:

4. Հայաստանեայց առաքելական եկեղեցին այսօր փաստորեն օտարված է պետականությունից: Այնինչ, հանրային հաշտեցման առաքելությունը հենց եկեղեցին պետք է կատարի: Մի բան գոնե լավ է, որ այսօր, երբ մենք կանգնած ենք գոյաբանական (էկզիստենցիալ) խնդրի առաջ, համահայկական կառույցներից միայն Հայ առաքելական եկեղեցին չխոնարհվեց ու չհանձնվեց: Ուստի Հայոց հոգեւոր դասն իր աշխարասփյուռ ուժերով հանրության առողջ հատվածի հետ զորակցելով՝ պետք է գեներացնի հանրային հաշտեցման գործընթացը եւ հօդս ցնդեցնի մեր հասարակության մեջ տարբեր հատվածների միջեւ  արհեստականորեն ստեղծված բարիկադները:

Չենք խուսափի կրկնելուց. Քառանկյուն սեղանի նմանվող մերօրյա հայ իրականության ոտք-հենասյունները թուլացել են: Իսկ գաղտնիք չէ, որ երբ որեւէ սեղանի ոտքերից որեւէ մեկը կայուն չէ՝ դա խաթարում է ընդհանուր սեղանի ամրությունը, իսկ երբեմն էլ՝ հասցնում կործանմանը: Տարբեր առիթներով տարբեր ԶԼՄ-ներից հաճախ ենք ականջալուր լինում, որ հայ հասարակությունը անտարբեր է դարձել եւ չի հետաքրքրվում, թե իր ու իր երկրի հետ ինչ է կատարվում: Հետաքրքրական է, իսկ ինչ էինք ակնկալում: Միթե պարզ չէ, որ երբ իշխանությունը պատասխանատվություն չի կրում երկրի համար, ապա հասարակությունն ինքն էլ չի ուզում իր վրա վերցնել այն եւ ամեն ինչի նկատմամբ դառնում է անտարբեր: Ո՞ւմ համար է գաղտնիք, որ մեր էլիտան իր «շնորհաշատ» եւ եսակենտրոն քաղաքականության շնորհիվ հայ հասարակությանը դարձրել է սպառող մարդախումբ: Այսօր էլ նկատելի է միտումը՝ այն դարձնելու նաեւ լավ խոսողների հասարակություն: Իսկ ակնհայտ ճշմարտություն է, որ լավ խոսողները կարողանում են նաեւ լավագույնս նպաստել հասարակության ներսում կուտակված գոլորշին բաց թողնելուն:

Հայտնի ճշմարտություն է՝ մարդկանց խորհուրդներ տալուց առաջ հարկավոր է հայելու մեջ նայել, շատ օգտակար է: Իսկապես մեզանում շատ գույներ են աղճատվել, հասարակությունը մի տեսակ ամլացել, անտարբեր է դարձել, որից առավելագույնս փորձում են օգտվել հակահայ տարրերը: Սակայն դեռ ամեն ինչ կորած չէ: Ապրիլի 24-ին, օրինակ, մեկ անգամ եւս տեսանք եւ համոզվեցինք, որ մեր հասարակությունը լիովին կազմաքանդված չէ: Միայն թե հարկավոր է գտնել այն երազանք-նպատակը, որի շուրջ կհամախմբվի հայ ժողովուրդն եւ ամեն ինչ կանի, որ դուրս գա այս ճգնաժամային իրավիճակից: Իհարկե, անտարբերներ միշտ եղել են եւ էլի կլինեն, բայց սրտացավներն էլ քիչ չեն եւ նրանց համախմբումը կբերի հաջողության: Հարկավոր է ընդամենը հասարակությանը անտարբերության համար մեղադրելու փոխարեն փնտրել գտնել ճիշտ ու հասկանալի բանաձեւումներ, նոր ասելիք եւ ասողներ: Իսկ դա անկասկած պետք է անի նախ եւ առաջ մտավորականությունը, որը տեսնելով հասարակության պարբերական անկումը, օրվա բոլոր՝ քսանչորս ժամերի ընթացքում գտնվի իր դիրքում, քանի որ նա մտքի զինվորն է: Իսկ մտքի զինվորն այս դեպքում որպես շարքային քաղաքացի, պայքարի հնարավոր բոլոր միջոցներով պիտի կարողանա օգնել մարդկանց դուրս գալու այս տխուր վիճակից: Օրինակ՝ Ռուսաստանում դեկաբրիստների (Ռուսաստանի առաջին՝ «ազնվականական» շրջանի (1825 – 1861 թթ. ) հեղափոխականներ, որոնք 1825 թ. դեկտեմբերին ապստամբեցին ինքնակալության եւ ճորտատիրության դեմ (այստեղից էլ դեկաբրիստ անվանումը) ապստամբությունը դրսեւորվեց այնպես, որ նրանք սկզբում լուռ ու մունջ կանգնեցին Ձմեռային պալատի հրապարակում, սակայն այդ լռությունից հետագայում ցարական գահը երերաց, իսկ 1917 թ.՝ անվերադարձ կործանվեց:

Սովորաբար հայերիս համարում են զգացմունքային ժողովուրդ եւ դա ոչ միշտ է լավ անդրադարձել մեր ճակատագրի վրա: Օրինակ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը խորհրդայնացված էին եւ երկու հանրապետություններում էլ իշխում էին բոլշեւիկները, տարբերությունները շատ մեծ էին նրանց միջեւ: Ղեկավար եւ ազդեցիկ ադրբեջանացիները նախ ազերի էին, հետո՝ բոլշեւիկ, իսկ մենք, ընդհակառակը՝ ամեն ինչից առաջ եւ Լենինից էլ շատ՝ բոլշեւիկ էինք եւ հետո միայն հայ, քանի որ մեր մոտ բոլոր ժամանակներում հարմարվող մտավորականները, որոնք նախ եւ առաջ պետք է դիմագրավեին այդտեսակ հակումները, շատ են եղել: Այսօր էլ է այդպես, երբ փաստորեն ցեղասպանությունն իրականացման գործընթացում է եւ մնում է ֆիզիկական բնաջնջումը միայն: Փոխանակ այս հիմնահարցի մասին մտածելու, առարկայական քայլերով դա կանխելու, ժողովրդին մատուցվում է, որ հենց որեւէ հաշտության պայմանագիր ստորագրվեց, անհապաղ խաղաղություն է լինելու: Իսկ դա հերթական խաբեությունն է, բլեֆ, որովհետեւ արդեն մի քանի ավելի զորավոր թղթեր են ստորագրվել, նույնիսկ միջազգային դատական ատյանների կողմից հայանպաստ դատավճիռներ են արձակվել, բայց եւ…նույն հաջողությամբ դրանք Ալիեւի կողմից խախտվել են: Եվ այս ամենից հետո հայը թուրքին այսպես ու այսքան վստահի՞…: Կներեք, բայց սա արդեն գենետիկ աննորմալություն է եւ ոչ մեկ այլ բան: Այդպես է, քանի որ մեր ժողովրդի մեջ պետականության զգացողությունը չկա: Մի բան, որ հայի դեպքում սկսվում եւ վերջանում է ընտանիքով: Այդ պատճառով էլ ուղղակի չենք հասկանում, որ մեր տան պատը սկսվում է Արցախում եւ Սյունիքում: Իսկ այդ գիտակցությունը եւս պետք սերմանի մտավորականությունը: Նաեւ այն, որ վերջապես այսօր մեզ պետություն ունենալու պատմական շանս է տրված, բայց ցավոք, շատերս չենք գիտակցում դրա արժեքը եւ աստիճանաբար կորցնում ենք այն: Չենք գիտակցում նաեւ, որ հայրենասիրությունը պատասխանատվություն է: Սակայն անուղղելի լավատեսս հավատում, ավելին՝ վստահ է, որ մեր աստղը կրկին փայլելու է եւ մեր հայրենին փյունիկի նաման հառնելու է իր ազատ ու արեւափայլ թեւերով:

3.05.2023

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ

պրոֆեսոր

Նախորդ գրառումը

Պատվո հուշատախտակի բացում Սանկտ Պետերբուրգի հոգեւոր ակադեմիայում

Հաջորդ գրառումը

Օրվա խնդիրը` տնտեսության վերաիմաստավորումը

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Հուլիսի, 2026

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026
03 Հուլիսի, 2026

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. պատմական արդարությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք

03/07/2026
Հաջորդ գրառումը

Օրվա խնդիրը` տնտեսության վերաիմաստավորումը

Լրահոս

Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի 2 ամսով. նրան կտեղափոխեն «Կենտրոն» ՔԿՀ

07/07/2026

Դատարանը բավարարել է իրավապահների միջնորդությունը. Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսով։ ԲՀԿ առաջնորդին մեղադրում են «առանձնապես խոշոր չափերով խարդախության և...

Կենդանաբանական այգուց հաստատում են, որ ճերմակ առյուծներից մեկն անկել է

07/07/2026

Այս պահին ցավով կարող ենք հաստատել, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն...

Առաջին դասարանցիների ծնողները պետք է մինչև սեպտեմբերի 5-ը դիմում ներկայացնեն դպրոցի տնօրենին

07/07/2026

Այն ծնողները, ովքեր երեխաներին հայտագրել են հանրակրթական դպրոցի առաջին դասարան, մինչև 2026 թվականի սեպտեմբերի 5-ը պետք է դիմում ներկայացնեն դպրոցի...

Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տանից տեղափոխված առյուծներից մեկը չի արթնացել

07/07/2026

«Փաստինֆոյի» տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տանից տեղափոխելու համար առյուծների քնեցնելը վտանգավոր հետևանքներ է ունեցել։ Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ քնեցված առյուծներից մեկը չի...

Ընդդիմադիր ուժերը դիմելու են ՌԴ-ին, որպեսզի գործող սահմանափակումները վերանայվեն. Կարապետյան

07/07/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ընդդիմադիր ուժերը միասնական ճակատով պատրաստվում են դիմել ՌԴ-ին,...

Վարդևանյանն իմ սպասելիքներից էլ շատ գազ տվեց, բայց զապորոժեց էր՝ ոչ մի գազ չվերցրեց. Սամվել Կարապետյան

07/07/2026

Լրագրողներն այսօր Սամվել Կարապետյանին հիշեցրեցին՝ վերջին անգամ դատարանի բակում ինքը հայտարարել էր, որթե Վարդևանյանը գազ տա, ինքը վարչապետ կդառնա։ Լրագրողները...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական