Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայկական ներուժի սպասումով

17/11/2023
- 17 Նոյեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Աստծո յուրաքանչյուր օր հայաստանաբնակներս ինչ-որ մեր առօրյայի բարեփոխմանը  նպաստող անակնկալի հույսին ենք տրվում: Ոմանք այն կապում են իշխանության բարձրագույն մարմինների ներկայացուցիչների այն հայտարարությունների հետ, թե երկրում ինչ-որ ժամանակահատվածում տնտեսական հաջողություններ են արձանագրվել, անգամ երկնիշ աննախադեպ աճ է գրանցվել, աշխատատեղերն են ավելացել, արտահանումն է կրկնապատկվել ու նման բաներ: Բայց արի ու տես, որ մեր համերկրացին արդեն լավ գիտի այդ նոր աշխատատեղեր ասվածի ողջ իմաստը, որն ընդամենը ստվերից հանված աշխատատեղն է, հաճախ նաեւ իր մասնակցությամբ կատարվածը, դրական կամ բացասական հետեւանքների հանգեցրածը: 

Գալիս է ստուգող ու վերահսկող պետական կառույցի ներկայացուցիչը, առանձնանում գործատուի հետ, խոսում իրավիճակի փոփոխությունից եւ առաջարկում աշխատողներից մեկ-երկուսին օրինական դաշտ տեղափոխել: Պայմանավորվածությունը ձեռք է բերվում, կողմերը բարեկամաբար բաժանվում են, որի արդյունքում ամսական կամ եռամսյակային կտրվածքով հաշվետվություններում թվեր են փոփոխվում: Աշխատողն իր տեղում աշխատում է, իրեն  վստահված ծառայությունները մատուցում եւ` վերջ: 

Մտնում ես հագուստի խանութ, չինական ու թուրքական արտադրանք է, խոհանոցային տեխնիկա ես ցանկանում ձեռք բերել` հանրահայտ ընկերությունների այլեւայլ երկրներում գործող ներկայացուցչությունների թողարկածն է, սնունդը հայկական է պիտակավորվում, երբ իրականում ողջ հումքն ու համեմունքները ներմուծված են, տեղականը թերեւս ջուրն է, եթե դրա կարիքը զգացվել է:

Օրեր առաջ զրուցում էի բարձր տեխնոլոգիաների արտադրության ոլորտի մի ներկայացուցչի հետ: Հարցիս` թե Հայաստանի հանրապետությունում ինչո՞ւ չի արտադրվում, ասենք, էլեկտրական թեյնիկ, անմիջապես պատասխանեց, որ եթե հարցն ուղղված է իրենց ոլորտին, այնտեղ այլ բնույթի հարցեր ու խնդիրներ են լուծվում: Բայց չէ՞ որ խոսքը նոր որակի թեյնիկի շուրջ է, ուր  սպասվում է, որ 1 լիտր ջուրը, պայմանականորեն ասված, պակաս էլեկտրաէներգիայի ծախսով եռման կհասցվի, քան ՀՀ շուկայում առաջարկվողը: Հայկական միտքը, որը երբեմն թե հաճախ ներուժ է դիտարկվում, արդյո՞ք ի զորու չէ այսօրինակ խնդիրը լուծել: Մեր հիշողության մեջ դեռ թարմ են այն ժամանակները, երբ այսպես կոչված փակ համարվող ձեռնարկությունները, որոնք ենթադրաբար ռազմական պատվերներ էին կատարում, նաեւ հընթացս լայն սպառման արտադրանք էին թողարկում: Այդպես էին վարվում որոշակի ծրագրերից դուրս մնացած մշակումները տնտեսության այլ ոլորտ տեղափոխելու նպատակով, որը ողջունվում էր թե՛ շարքային սպառողների, թե՛ իշխանությունների կողմից:

Հիմա այսօրինակ գործընթացների մասին խոսող կամ հիշեցնող չկա, կարծես դրանք մեր մարդկանց կյանքի որակի բարելավման հարց չեն դիտարկվում: Դրա փոխարեն խոսվում է տիեզերք արբանյակ արձակելուց, որը ե՛ւ լավ է, ե՛ւ ոգեւորող, միայն թե երկրային հարցերը լուծելուց հետո, հարյուր հազարավոր շարքային մարդկանց առօրյա հոգսերը թեթեւացնելու արդյունքում: Հենց օրերս հաղորդագրություն տարածվեց, որ ՀՀ-ում տնտեսական բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող ընկերությունները պետական աջակցություն կստանան: Ստացվում է, որ յուրօրինակ պատվերներ առաջարկելու փոխարեն գործընթացը թողնվում է գործող ընկերությունների հայեցողությանը, որը շատ հեշտ է որեւէ պատճառաբանությամբ մերժել:

Հենց օրերս նման մի զրույցի ունկնդիրը դարձա, երբ հեռուստաբանավեճի մասնակից ԱԺ իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորները միմյանց ընդհատելով փորձում էին իրենց ճիշտն ու թերացումները հաստատել: Առաջինը` թվերով ու տոկոսներով, երկրորդը` կոռուպցիայի նախանշանների դրսեւորումներ ի հայտ բերելով: Ստացվում է, որ իշխանությունը պետական գնումների հսկայական ոլորտ ունենալով հանդերձ չի կառավարում դրանք, որը կբերեր եւ ողջամիտ խնայողությունների թե՛ ֆինանսական ու տնտեսական առումներով, թե՛ մարդկանց մոտ վստահության զգացում կհաստատեր: Ավաղ. լավ   բան անել չի հաջողվում, քանզի գերակշռում է ընդամենը լավագույն ցանկությունների դրսեւորումը, այլ ոչ` գործնական քայլերի նախատեսումն ու իրականացումը:

Օրեր առաջ նախարարություններից մեկում տնտեսական գործունեության մի ոլորտի շուրջ զրույցի մասնակից դարձա: Վարչության աշխատակիցներն իրենց մոտեցումը ներկայացրին, որին ի պատասխան կարծիք հնչեց, որ քննարկումը կարելի է ծավալել մասնագիտական հանձնաժողովում: Պարզվեց, որ նման՝ անգամ հասարակական հանձնաժողով չի գործում, որը վստահեցնում եմ տարիներ առաջ կար, այնտեղ առավել փաստարկված քննարկումներ էին ընթանում: Այս առումով տարօրինակ չի նաեւ այն իրողության հաստատումը, որ ՀՀ բարձրագույն պաշտոնյաներից նախարարներն ու նրանց տեղակալները չեն անցկացնում օրենքով նախատեսված ամենամսյա ընդունելություններ, որտեղ բացի իշխանական մոտեցումներից հնչում են նաեւ ոչ պակաս շահագրգիռ տեսակետներ: Սրանք ներուժի հետ կապված հարցեր են, եթե չասենք` ներուժի բացակայության հետ կապված հարցեր:
Ինքներս մեզ հարց տանք: Իրո՞ք անզորի ու անօգնականի վիճակում ենք, թե՞ դիրքավորվել ենք «Ֆորմուլա-1»-ի մրցաշարին: Թե՛ առաջինի, թե՛ երկրորդի պարագայում առերեսվում ենք մի իրավիճակի հետ, երբ երկրի հիմնական տնտեսական փաստաթուղթը բյուջեում 1 բնակչի հաշվով ծախսը հազիվ 2000 դոլար է, երբ շատ այլ երկրներում այն 10-20-ապատիկ բարձր է: Ո՛չ տոկոս, այլ անգամ: Նորօրյա իշխանություններն այս հարցում մեղադրում են ինչ-ինչ նախկինների, չնկատելու տալով, որ ստվերից հանված աշխատատեղերը շատ հաճախ այդ նույն նախկինների օրոք հիմնվածներն են: Եվ հարցը՝ երբ է ներուժն ի հայտ եկել՝ մնում է օդում կախված:

Այսկերպ մեր վիճակը խնդրահարույց է դառնում, որը փորձ է արվում լուծելու տոկոսների ու թվերի անհատնում փաստարկումներով: Այս ընթացքում ինչ-որ բան անելու գործընթացները հեռահար նպատակների են թողնվում: Թեյնիկը կներմուծենք, սրճեփն էլ հետը, արդուկն էլ, էլ որն ասեմ, էլ որը:

Միայն թե հայերիս ներուժի մասին ակնկալիքները չպակասեն:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Yes, we have»

Հաջորդ գրառումը

Իմ հայրենիքը Հայաստանն է

Համանման Հոդվածներ

16 մայիսի, 2025

PSYCHO

16/05/2025
16 մայիսի, 2025

«Հայոց ցեղասպանությունից Արցախյան պատերազմ՝ պատմական շարունակականությունը ցնցող է»

16/05/2025
16 մայիսի, 2025

Նոր ռազմավարությո՞ւն, նոր հեռանկարնե՞ր, նոր մարտնչող մտորումնե՞ր, թե՞ պատերազմների վերջ

16/05/2025
16 մայիսի, 2025

«Եթե Գոլանին շարունակի այս ճանապարհով, Սիրիայում փոքրամասնությունների ապագան մռայլ է լինելու»

16/05/2025
Հաջորդ գրառումը

Իմ հայրենիքը Հայաստանն է

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Այս ամենն արվում է քաղաքական ակտիվ դեմքերին քաղաքական կամ ներքաղաքական պրոցեսներից դուրս թողելու համար. Աբրահամյան

21/05/2025

Հակակոռուպցիոն դատարանում այսօր կմեկնարկի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատավարությունը։ Սերժ Սարգսյանին  մեղադրում են 20 տարվա վաղեմության մի գործարքի...

ԿարդալDetails

Ուկրաինական 4 անօդաչուներ հարձակվել են Մոսկվայի վրա

21/05/2025

Հռոմի պապը Գազայում ստեղծված իրավիճակն անվանել է մտահոգիչ և տխուր

21/05/2025

Երկու նպատակ ունեմ՝ իշխանափոխություն և իմ ընկերների վերադարձը Բաքվի բանտերից. Սերժ Սարգսյան

21/05/2025

Վրաստանի դեսպանատան առջև կազմակերպված ցույցը փաստում է այն, որ Հայաստանի քաղաքացիներն արդեն համարում են, որ չունեն պետություն. Ստեփան Դանիելյան

21/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական