Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայկական հեքիաթը գերմանական օպերային բեմում

23/12/2022
- 23 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դեկտեմբերի 15-ին Գերմանիայի Ցվիկաու քաղաքի Փլաուեն-Ցվիկաու թատրոնում տեղի է ունեցել «Հազարան բլբուլ» հայկական հեքիաթի երաժշտական բեմադրության առաջնախաղը: Հեքիաթի գրական տարբերակն իրականացրել է դրամատուրգ Անդրե Մայերը, բեմադրիչն է Յուրգեն Փյոքելը, իսկ երաժշտական տարբերակի եւ մշակման պատասխանատուն է Գիսենի թատրոնի նվագավար Վլադիմիր Յասկորսկին:

Հազարան բլբուլի երգով չոր հողը նորից ծաղկում է, բայց կախարդական թռչունին գտնելը վտանգավոր արկածախնդրություն է: Թագավորի երեք որդիները քաջաբար փնտրում են նրան՝ ունենալով տարբեր շարժառիթներ: Պալատից նրանց հեռանալով սկիզբ է առնում մի հուզիչ հեքիաթ, որ պատմում է հայկական շուկայի գունագեղ թատերախումբը: Արքայազունները հանդիպում են խելացի ձիուն, գիշատիչ հրեշների եւ առեղծվածային սեւ թագավորին…

Ինչպես նշվել է blick.de կայքէջում տեղ գտած հոդվածում, «Հազարան բլբուլ» նախագիծը սրտի գործ է Հայաստանի մայրաքաղաքում ծնված, Երեւանի կոնսերվատորիայի շրջանավարտ, հայ մոր եւ գերմանացի հոր որդի Վլադիմիր Յասկորսկու համար, որը հայկական գունեղ երգերից ու պարերից երաժշտական մի զվարճալի հեքիաթ է կերտել երեխաների համար: Բեմադրությունը հանդիսատեսին ծանոթացնում է Գերմանիայում գրեթե բոլորովին անծանոթ հայ ժողովրդական հեքիաթների աշխարհի, այլեւ հայ ավանդական երաժշտության հետ (Սայաթ-Նովա, Կոմիտաս Վարդապետ, Ալեքսանդր Սպենդիարյան եւ այլք), որ բեմադրության մեջ տեղ-տեղ հնչում էր հայերեն եւ հայկական գործիքներով: Գլխավոր դերում հանդես է եկել հանդիսատեսի սիրելի բարիտոն Սեբաստիան Զայցը, որը մարմնավորել է թագավորի ամենափոքր որդի Ալո Դինոյին:                            

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանը Հայաստանին 112 հազար եվրո է վճարել դեպի Նախիջևան թռիչքների համար

Հաջորդ գրառումը

Հայկական բազմաշերտ երեկո Բելգրադում

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

Սերը նույնքան անհնարին, որքան երկու Կորեաների միավորումը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական