Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Հայերեն լույս է տեսել

Էլվին Բրուքս Ուայթի «Շարլոթի սարդոստայնը»

Կարինե Դանիելյանի թարգմանությամբ

Ամերիկացի գրող Էլվին Բրուքս Ուայթի «Շարլոթի սարդոստայնը» գլուխգործոցը Գարթ Ուիլյամսի նկարազարդումներով հայերեն լույս է տեսել Երեւանում, «Զանգակ» հրատարակչության կողմից, Մ. Նահանգներում բնակվող շնորհալի լրագրող, «Ազգ»ի նախկին աշխատակից Կարինե Դանիելյանի թարգմանությամբ: 210+էջ ծավալով լույս տեսած գիրքը նախատեսված է մանուկների համար եւ ոչ միայն: