Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հայաստանը եւ Բյուզանդիան առանց սահմանների»

Արծվի Բախչինյան
- 22 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Բրիլ» հրատարակչությունը վերջերս լույս է ընծայել «Հայերեն բնագրեր եւ ուսումնասիրություններ» մատենաշարի 7-րդ հատորը՝ «Հայաստանը եւ Բյուզանդիան առանց սահմանների. շարժունակություն, փոխազդեցություն, պատասխաններ» վերտառությամբ (խմբագիրներ՝ Էմիլիո Բոնֆիլիո, Կլաուդիա Ռապ): «Ժամանակի ընթացքում Բյուզանդիան ավելի ու ավելի է ճանաչվում որպես հարեւան տարածաշրջանների, քաղաքական միավորների եւ ժողովուրդների հետ երկխոսության կենսունակ մշակույթ: Որտե՞ղ է հնարավոր փնտրել նման դինամիզմ, քան բյուզանդացիների եւ հայերի փոխազդեցության մեջ: Պատերազմն ու դիվանագիտությունն այդ պատմության միայն մի մասն են: Առավել տեւական մասը բաղկացած է շփումից եւ փոխադարձ ազդեցությունից, որը միջնորդվում է անհատների կողմից, որոնք տիրապետում էին ինչպես մշակույթներին, այնպես էլ լեզուներին»,- կարդում ենք գրքի ծանուցման մեջ:

Հատորում ընդգրկված են տարբեր սերունդների բազմազգ գիտնականների նոր աշխատություններ, որոնք ներկայացնում են գրականության, նյութական մշակույթի եւ կրոնի ոլորտներում հայ-բյուզանդական փոխգործակցության զանազան ձեւեր: Հոդվածների հեղինակներն են Գերթ Բորսեման, Էմիլիո Բոնֆիլիոն, Բեռնար Քուլին, Կարեն Համադան, Ռոբին Մեյերը, Յոհաննես Փրայզեր-Կապելլերը, Կլաուդիա Ռապը, Մարկ Ռուզիենը, Վեռներ Զայբթը, Էմանուել վան Էլվերդինգեն, Թեո Մարթեն վան Լինթը, Ալեքսանդրա-Կիրիակի Վասիլիու-Զայբթը եւ Դավիթ Զաքարյանը:

Էմիլիո Բոնֆիլիոն (ծնված 1980-ին, Պալերմոյում, Սիցիլիա) 2011-ին արեւելագիտության թեկնածուի կոչում է ստացել Օքսֆորդի համալսարանում: Համբուրգի համալսարանի գիտաշխատող է եւ Հայագիտության միջազգային ընկերակցության ղեկավար հանձնախմբի անդամ: Հետազոտությունները վերաբերում են քրիստոնեության պատմությանը Արեւելյան Միջերկրածովյան շրջանում, Կովկասում եւ Բյուզանդիայում ուշ անտիկ եւ միջնադարյան ժամանակաշրջաններում, հայագիտությանը, ինչպես նաեւ Բյուզանդիայում եւ քրիստոնյա Արեւելքում Հովհան  Ոսկեբերանի երկերի խմբագրություններին եւ ընդունելությանը:

Կլաուդիա Ռապը (ծնված 1961-ին) գերմանացի բյուզանդագետ է, Վիեննայի համալսարանի բյուզանդագիտության պրոֆեսոր եւ Ավստրիայի գիտությունների ակադեմիայի միջնադարյան հետազոտությունների ինստիտուտի տնօրեն: Ղեկավարել է մի շարք միջազգային հետազոտական նախագծեր եւ հրատարակել է ուսումնասիրություններ ուշ անտիկ դարաշրջանի եւ Բյուզանդական կայսրության մշակութային, սոցիալական եւ կրոնական պատմության վերաբերյալ:                                

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կինոդիտում. Կարլեն Միրզախանյանին նվիրված ֆիլմ՝ «Ակունք»

Հաջորդ գրառումը

ԶԼՄ, թե՞ ՀԻՄ. նախարարությունն անգամ տերմինի հետ է անհաշտ

Համանման Հոդվածներ

Դասական

Մահացել է օպերային երգչուհի Ալիս Մանուկյանը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
Հաջորդ գրառումը

Կայացել է «Էդուարդ Փաշինյան-100» գիտաժողովը

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական