Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Charly Koubesserian, maquilleur et l'un des meilleurs amis de Belmondo.

Charly Koubesserian, maquilleur et l'un des meilleurs amis de Belmondo.

Կերպարանափոխության մեծ վարպետը

25/03/2022
- 25 Մարտի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

 -Ո՞վ  էր Շառլի Խուբեսերյանը,-հարցրեք ֆրանսիացիներին, եւ նրանք կպատասխանեն.

-Օ, Շառլի Խուբեսերյանը կերպարանփոխության մեծ վարպետ էր:

Եվ այդպես էլ կար: Ֆրանսիայում ծնված այս հայի փորձառու ձեռքերը կես դարից ավել  հրաշքներ են գործել: Դարձնել անճանաչելի, վերացնել դեմքին դաջված հոգնությունը, թարմություն ներարկել, գեղեցկացնել եւ վերջապես՝ տգեղացնել: Մի խոսքով՝ փոխել արտաքինը: Սա էր Շառլի Խուբեսերյանի մասնագիտությունը:

Ժան Գաբեն, Ջինա Լոլոբրիջիդա,  Ֆեռնանդել, Լուի դը Ֆյունես, Ալեն Դելոն, Ժան Մարե, Շառլ Ազնավուր, Մոնիկա Վիտտի, Նատալի Վուդ, Մորիս Շեւալիե, Էնթնի Քուին, Բեթ Դեյվիս, Ժան Պոլ Բելմոնդո….Եվ էլի շատեր, որոնց Խուբեսերյանը օգնել է մտնել դերի մեջ, նրանց   ներքին էության համար ստեղծել է համադրելի արտաքին կերպար՝ ձեռքի տակ ունենալով շպար, վրձին, սնգույր, բեղեր ու մորուսներ: Եվ, անշուշտ, գործի է դրել իր բացառիկ  պրոֆեսիոնալիզմը, մնացածը թողել է դերասանի վարպետությանը:

Դը Գոլն ու Ֆրանսիայի այլ նախագահներ իրենց դեմքերը վստահել են ցեղասպանությունից մազապուրծ Խուբեսերյան ընտանիքի շառավղին: Նրանք իրավունք չունեին իրենց ժողովրդին, բայց, առավել եւս, աշխարհի մյուս տիրակալներին հոգնած կամ դժգույն երեւալու:  Եվ նրանց առույգ եւ թարմ տեսքն ապահովում էր Շառլին:

Շառլին ինքն էլ էր զարմացած, թե ինչպես այդչափ առաջ գնաց իր գործի մեջ: Չէր հասկանում, թե ո՞նց ստացվեց իր հաջողությունը,  ո՞նց կարողացավ ճեղքել  պատնեշը՝ չլինելով հրեա, միասեռական, ֆրանկմասոն , փոխարենը  լինելով գաղթական ընտանիքի զավակ: է, Շառլի, չհասկանալու ի՞նչ կար: Դու տաղանդավոր, ազնիվ, աշխատասեր հայ էիր, դրա դիմաց ի՞նչ ֆրանկմասոն, ի՞նչ բան…

Երբ 18 տարեկան էր, Իդեք պետական դպրոցում վաթսուն ուսանողներից ընտրվեց երկուսը:Շառլին նրանցից մեկն էր: Ընտրեց կինովիզաժը, իսկ մյուս ուսանողը՝ հեռուստատեսայինը: 

   Հիմա արդեն Աշո Շահխաթունին՝ Փարիզում արդեն հայտնի   մեկ այլ հայ դիմահարդար, որն առաջին հանրապետության տարիներին Երեւանի զինվորական պարետը լինելու պատիվն էր ունեցել,     բացեց կերպարանափոխության կախարդական աշխարհի գաղտնիքները ջահել Շառլիի առջեւ:

Առաջին ֆիլմը, որի ստեղծմանը մասնակցել է  Շառլին, նկարահանվեց 1949-ին: Դրան հաջորդեցին 100-ից ավել ֆիլմեր:Բազում  հերոսներ, ամենատարբեր տիպաժներ՝ Էնթնի Քուինի Քվազիմոդոյից  մինչեւ   Բելմոնդոյի Սիրանո դը Բերժրակը:

Բելմոնդոն նստած էր հայելու առջեւ, իսկ Շառլին  զբաղված էր կախարդանքով. Նա Ժան Պոլից դը Բերժերակ էր  կերտում: Շատ նուրբ եւ բավական բարդ աշխատանք էր: Այդ ժամանակ մահանում է Դը Գոլի դիմահարդարը, եւ նախագահական պալատից հրահանգում են «բերման ենթարկել» Շառլի Խուբեսերյանին: Այսպիսով՝ նա դառնում է իշխանական վիզաժիստ՝ Դը Գոլից հետո իր տաղանդը բանեցնելով Պոմպիդուի, ապա  Միտերանի դեմքերին: 

Լավագույն դիմահարդարումը  անտեսանելի, առավելագույն բնական  դիմահարդարումն է: Հենց այս սկզբունքն էր իր աշխատանքի հիմքում: Թե՛ իբրեւ դիմահարդար, թե՛ դիմահարդարման նյութերի ստեղծիչ, որոնք նախատեսված էին ոչ միայն կինոյի, թատրոնի եւ հեռուստատեսության, այլեւ առօրյա կյանքի համար: 

«Ո՞րն է առավել դյուրին՝ տգեղացնել, թե՞ գեղեցկացնել մարդուն, եւ ո՞րն է դեմքի ամենաբարդ հատվածը դիմահարդարման ընթացքում» հարցին Շառլին ուներ իր պատասխանը. «Անշուշտ` տգեղացնել, ճիշտ այնպես, ինչպես առավել դյուրին է մարդուն ծերացնել, քան ջահելացնել: Իսկ ամենից բարդ հատվածը մարդու աչքերն են»:

Առնվազն  45 րոպե լույսի ու ստվերի մեջ, դիմահարդարման նյութերով եւ գործիքներով, ինչպես նկարիչը կտավի առջեւ, Շառլի Խուբեսերյանը վրձնահարվածներ էր  անում դերասանի դեմքի վրա, փոխում  նրան անճանաչելիության աստիճան: Իսկ ինքը միշտ ճանաչելի էր. ամենուր հաստ սիգարը ատամնաշարի արանքում՝ թեկուզ եւ հանգած. տանը կամ նկարահանման հրապարակում, փողոցում, կամ Շանզ Էլիզեից ոչ հեռու Պոնթյո նեղլիկ փողոցի համար 8 շենքում գտնվող իր  խանութ- լաբորատորիայում:

Անգամ, եթե նա այնտեղ չէր, իր անտեսանելի ներկայության մասին մատնում էր մոխրամանում մնացած սիգարի կտորը:

ՆԱՐԻՆԵ ԹՈՒԽԻԿՅԱՆ-ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նորվեգական կայքէջը հայ երաժշտության մասին

Հաջորդ գրառումը

Իմաստաբանական  բառարան 

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
Հաջորդ գրառումը

Իմաստաբանական  բառարան 

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական