Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լիզի Վարդանյան. Ասեղնագործությունը որպես սիրո գործողություն

Արծվի Բախչինյան
29/11/2024
- 29 Նոյեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

ԵՐԵՎԱՆ – Ասեղնագործ, համադրող եւ լրագրող Լիզի Վարդանյանն ապրում է Լոնդոնում եւ Երեւանում: Ծնվել է 1993 թվականին, Լոնդոնում, հայ մոր եւ անգլիացի հոր (Քոլիեր) ընտանիքում: Ուսանել է արվեստի պատմություն եւ իրավագիտություն: Նրա գործունեությունը բազմազան է. սկսած Մեծ Բրիտանիայում, Հորդանանում, Հայաստանում եւ Եմենում ցուցադրություններ կազմակերպելուց, բանախոսելուց եւ պատկերասրահների համար ցուցահանդեսային տեքստեր գրելուց մինչեւ հոդվածներով աշխատակցելն «Արթսի», «Վեյզդ», «Գարդիան», «Հարբըրզ բազար», «Վոգ Արաբիա» եւ այլ պարբերականների: Լիզին պաղեստինյան, հորդանանյան, սիրիական եւ հայկական ասեղնագործության ոճի վերաբերյալ սեմինարներ է վարել տարբեր հաստատություններում, ներառյալ Լոնդոնի Վիկտորիայի եւ Ալբերտի թանգարանը, Լեյթոն Հաուսը, «Մեկ այլ արվեստի տոնավաճառը» եւ Ամմանի «Դարաթ Ալ Ֆունուն» ցուցասրահը: Նրա աշխատանքները ցուցադրվել են Մեծ Բրիտանիայի Արվեստի թագավորական ակադեմիայում եւ Գրեյսոն Փերիի արվեստի ակումբում: Նաեւ հիմնել է «Գելըրի գըլ» (Ցուցասրահի աղջիկ)` Լոնդոնում գործող կուրատորական հարթակը եւ կայքը՝ նվիրված ժամանակակից արվեստին ամբողջ աշխարհում:

–Լի՛զի, մարդու պատկերացրած ասեղնագործ արվեստագետի կարծրատիպը պատկերվում է 19-րդ դարի տիկնոջ կամ ավանդական տատիկի, ոչ թե քեզ պես արդի արեւմտյան օրիորդի տեսքով: Ինչպե՞ս կարող է մեր գերարագ ժամանակներում գոյատեւել ասեղնագործության նման «գերդանդաղ» արվեստը:

-Թեեւ մարդիկ կարծում են, թե ասեղնագործությունը շատ հնաոճ է, այն բարձր նորաձեւության հիմնական բաղադրիչներնց է: Այսպիսով, այն իրականում նաեւ շատ արդիական է: Շատերի, նաեւ ինձ համար, ասեղնագործությունը մի սերնդից մյուսին փոխանցվող հմտություն է: Ասեղնագործությունն արվեստի հնագույն ձեւ է, բայց շատ երիտասարդ արվեստագետներ ուղիներ են գտնում այն   ժամանակակից դարձնելու համար: Կարծում եմ, որ ասեղնագործությունն առանձնահատուկ է հենց այն բանով, որ դանդաղընթաց է: Մինչ կյանքում ամեն ինչ չափազանց արագընթաց է, այն մեզ թույլ է տալիս նստել եւ հանգստանալ: Անձամբ ինձ դա իսկապես օգնում է հանգստություն պահպանել ծանր սթրեսային իրավիճակներում:

–Ասեղնագործությունը համեմատում են պոեզիայի կամ երաժշտության հետ. ի՞նչ է այն քեզ համար:

-Ես երբեք այդ կերպ չեմ մտածել, բայց հասկանում եմ, թե ինչու են նման համեմատություններ արվել: Կարծում եմ՝ ասեղնագործությունը սիրո գործողություն է: Այն շատ ֆիզիկական է, ձեռքերդ կարող են հոգնել, ժամանակ է պետք: Պետք է մեծ ջանք գործադրել: Եթե   սխալ թույլ տաս՝ շտկելը կարող է ավելի երկար տեւել: Երբ ինչ-որ մեկի համար ինչ-որ բան ես պատրաստում, պատճառն այն է, որ դու խորապես հոգ ես տանում նրա համար եւ սիրում ես նրան:

–Որոշ նկարիչներ միջնադարյան մանրանկարները վերածում են ասեղնագործությունների: Ասեղնագործության մեջ ընտանեկան լուսանկարների քո յուրօրինակ օգտագործումը պետք է որ նորություն լինի, այնպես չէ՞:

-Կարծում եմ՝ նորություն է, վստահ չեմ, թե ուրիշները դա արած լինեն: Ես մեծացել եմ Լոնդոնում, իմ հայ ընտանիքի մեծ մասից հեռու: Ես կիսով չափ եմ հայ, հայրս անգլիացի է, ուստի իմ միակ մտերիմ հարազատը մայրս էր: Սեւ-սպիտակ լուսանկարներում պատկերված մարդիկ 1950-1960-ական թվականներին Լիբանանից եւ Սիրիայից էին: Ես իսկապես չեմ ճանաչել նրանց կամ նրանց աշխարհը: Իմ աշխատանքներով ես մի տեսակ կապ եմ ստեղծում իմ եւ նրանց միջեւ: Պատկերացնում եմ, թե ինչպիսին էին նրանք, նրանց հագուստի գույները եւ այլն: Լուսանկարները հին են, ասեղնագործության տեխնիկան՝ նույնպես, բայց կերպը, որով ես համատեղում եմ դրանք, ժամանակակից է:

–Ասեղնագործություն տեսնելիս հիշում եմ Արշիլ Գորկու «Ինչպես է մորս ասեղնագործ գոգնոցը բացվում կյանքիս վրա» ստեղծագործությունը: Ինչպե՞ս են նախնիներիդ ասեղնագործությունները բացվում քո կյանքում:

-Մեծ մայրս Այնթապից էր, նա հյուսում էր ասեղնագործ ժանյակներ: Այնթապից մեզ միայն դրանք են հասել: Սակայն ասեղնագործության արվեստը մեզ չի փոխանցվել: Մայրս զբաղվում է ասեղնագործությամբ, շատ տաղանդավոր է, բայց նրա ասեղնագործությունը «հայկական» չէ, թեեւ դրանով զբաղվելը եւ նրա հայ լինելը գործը հայկական է դարձնում: Իմ գերդաստանի կանանց յուրաքանչյուր սերունդ ասեղնագործություն է կատարել իր յուրահատուկ ոճով: Հնարավոր է՝ յուրաքանչյուր սերնդի կիրառած ասեղնագործության ոճը տարբեր է, սակայն ասեղնագործության բուն գործընթացը նույնն է:

–Հայկական ասեղնագործությունը տարբեր ուղղություններ ունի. հետեւո՞ւմ ես հատկապես մեկին:

-Ո՛չ, իրականում ո՛չ: Իմ աշխատանքների մեծ մասում օգտագործված չէ հայկական ավանդական տեխնիկան, փոխարենը դրանք ոգեշնչված են հայկական մշակույթով եւ պատմությամբ:

–Միշտ հետաքրքիր է իմանալ, թե ինչպիսին է Եվրոպայում ծնված երիտասարդ արվեստագետի կյանքը Երեւանում:

-Երեւանն ինձ համար դեռ շատ նոր է, ուստիեւ ինձ համար դժվար է պատասխանել այս հարցին, քանի որ դեռ պետք է վարժվեմ այստեղ: Մարդկանց ասում եմ, որ ես դեռ նման եմ քայլել սովորող երեխայի: Երեւանը շատ տարբեր է Լոնդոնից, բայց ես սիրում եմ այս քաղաքը: Որպես հայ, որը մշտապես ապրել է իր մշակույթից հեռու, իսկապես հուզիչ է լինել այստեղ եւ տեսնել, թե դա ինչպես կազդի իմ աշխատանքի վրա: Նաեւ շատ երախտապարտ եմ՝ հնարավորություն ունենալով գործերս ցուցադրել եւ աշխատել Երեւանում: Մի քիչ տիրապետում եմ արեւմտահայերենին, հիմա նաեւ արեւելահայերեն եմ սովորում «Ռեփաթ Արմենիա» կազմակերպության մեջ: Շատ հետաքրքրված եմ հայկական պարեր սովորել: Եվ այստեղ շատ եմ կարոտում մայրիկիս ճաշերը, նա միշտ լիբանանյան եւ արեւմտահայկական կերակուրներ էր պատրաստում: Դա իմ ամենասիրած խոհանոցն է աշխարհում…

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Նախորդ գրառումը

Հայ բեմի ու էկրանի 80-ամյա ստնտուն

Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

Ազգային

Էրեբունիում հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար

23/07/2026
24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
Ազգային

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026
Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Լրահոս

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Հայտարարություն զինված ուժերում բռնության ու մահվան դեպքերի վերաբերյալ

24/07/2026

Հասարակական մի շարք կազմակերպություններ մտահոգությունն են հայտնում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների շարունակական մահերի առնչությամբ։ ՀԿ-ների հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․...

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026

ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական