Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իսրայելի ներխուժումը Լիբանան եւ 1982-ի ուրվականները

Հակոբ Ծուլիկյան Հ․Ծ
01/11/2024
- 1 Նոյեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
36
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածը նախ տպագրվել է Ստամբուլի «Ակօս» պարբերականում, ապա՝ Բոստոնի «Արմինյն Միրոր-Սփեքթեյթրում»: Հիշեցնենք, որ հոդվածագիրը ծագումով լիբանանահայ միջազգային քաղաքական հայտնի վերլուծաբան է, որի հոդվածները լույս են տեսնում եվրոպական պարբերականներում:

1982 թվի ամռան այդ օրը խաղաղ էր, երբ ցերեկվա ժամերին հանկարծակի մի պայթյուն ցնցեց մեր բնակարանը: Պատշգամբ դուրս եկած հարեւաններից լսեցի, որ մեր փողոցից մի քանի հարյուր մետր այն կողմ գտնվող «Սանայե» պարտեզների մոտ օդանավային ռմբակոծությունից մի շենք է փլուզվել: Լինելով հետաքրքրասեր պատանի՝ շտապեցի դեպքի վայրը՝ տեսնելու համար, որ երբեմնի 10 հարկանի շենքը գետնին էր հավասարվել ու վերածվել ավերակների կույտի: Այնտեղ հավաքվածները խոսում էին այն մասին, որ «Պաղեստինի Ազատագրման Կազմակերպության» (PLO) առաջնորդ Յասեր Արաֆաթը, որ եկել էր այցելելու պաղեստինցի փախստականներով բնակեցված այդ շենքը, ընդամենը 15 րոպե առաջ էր դուրս եկել այդտեղից: Հարյուրից ավելի բնակիչներ զոհվել էին:

1982-ի ամռանը Իսրայելը իրականացրեց իր այսպես կոչված «Հանուն Գալիլիայի խաղաղության» օպերացիան (Operation Peace for Galilee), ներխուժելով Լիբանան: Նպատակը ՊԱԿ-ի ոչնչացումն էր: Իսրայելական բանակը Բեյրութի հարավային արվարձաններից դուրս վանեց պաղեստինցի պարտիզաններին եւ իրականացրեց «Սաբրա» եւ «Շաթիլա» պաղեստինյան ճամբարների կոտորածները՝ շրջափակելով ամբողջ տարածքը: Ապա Ցահալը այնտեղ տեղակայեց լիբանանցի աջակողմյան քրիստոնյա աշխարհազորայինների (ֆալանգիստներ), որոնք էլ հետագա երեք օրերի ընթացքում շարունակեցին պաղեստինցիների սպանդը: Թե քանի հոգի սպանվեց այդ ամռանը, ոչ ոք չգիտի, բայց հնարավոր է, որ մոտ քսան հազար լինի:

1982-ի այդ ամռանը «Հըզբալլահը» դեռ գոյություն չուներ: Իսրայելը պատերազմ էր մղում հիմնականում աշխարհազորայինների, ազգայնամոլական «Ֆաթհի» եւ «Պաղեստինի ազատագրության մարքսիստական ժողովրդական ճակատի» (PFLP) դեմ, որի առաջնորդն էր Ջորջ Հաբաշը, պարտիզանական ջոկատի առաջնորդ դարձած քրիստոնյա մի բժիշկ:

Իրանից Լիբանան ուղարկվեցին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հարյուրավոր մարտիկներ, որպեսզի պաշտպանեն պաղեստինցի պարտիզաններին: Նրանք առանձնապես մարտեր չմղեցին, բայց փոխարենը Բեքաա հովտում հիմնեցին ուսումնավարժական ճամբարներ, որտեղ պատրաստեցին մարտիկներ, որոնք էլ հետագայում ճանաչվեցին որպես «Հըզբալլահ», այսինքն՝ «Աստծո կուսակցություն»:

Մեկ տասնամյակ անց, 1993-ին, Իսրայելի վարչապետ Յիցհակ Ռաբինը ձեռք սեղմեց Յասեր Արաֆաթի հետ եւ Օսլոյում ստորագրեց խաղաղության մի համաձայնագիր, որը ինքնիշխանություն էր խոստանում պաղեստինցիներին: Օսլոյի այդ համաձայնագիրը, սակայն, երբեք էլ չիրագործվեց: Ստորագրությունից երկու տարի անց հրեա մի ծայրահեղական սպանեց Ռաբինին, եւ Օսլոյի խաղաղության փոխարեն Իսրայելի ներկա իշխանությունները այժմ «անվտանգություն» են ցանկանում ձեռք բերել, բայց միայն իրե՛նց համար, ի գին պաղեստինցիների անվտանգության:

1990-ականների կեսերին սկսվեց Արեւմտյան ափի պաղեստինյան տարածքների զանգվածային գաղութացումը: 2005-ին Իսրայելը թեեւ ետ քաշվեց Գազայի գոտուց, բայց այն պահեց իր վերահսկողության ներքո, տարածքը դարձնելով աշխարհի «մեծագույն բացօթյա բանտը»: Զուգահեռ՝ Իսրայելը շարունակեց պաղեստինցիների ամենօրյա նվաստացումները, վիրավորանքներն ու բռնությունները Իսրայելի բանակայինների կամ հրեա վերաբնակիչների կողմից:

Իսկ Լիբանանում, «Հըզբալլահն» հզորացավ եւ դարձավ արտաքին ներխուժողներին դիմագրավող գլխավոր ուժը: Նրա մարտիկներն էին, որ 1983-ին իրականացրին նավատորմային զորանոցների ռմբակոծումը, որի հետեւանքով Բեյրութում սպանվեցին 241 ամերիկացի զինծառայողներ եւ 58 ֆրանսիացի պարաշյուտիստ դեսանտավորներ: Մնացյալները հեռացան Լիբանանից:

«Հըզբալլահը» հզորանալով սկսեց արմատներ գցել Լիբանանի աշխարհիկ, քաղաքական մարմիններում եւ խորացնել հարաբերությունները նրանց հետ: Նախ հարձակվեց իր աշխարհիկ թշնամիների վրա, ինչպիսիք, օրինակ, Լիբանանի կոմկուսն (LCP) էր, եւ սպանեց նրա առաջնորդներին, արհմիութենական ակտիվիստներին եւ մտավորականներին, օրինակ՝ փիլիսոփա Մահդի Ամելին: Ապա ցրեց այդ կուսակցության «Ազգային դիմադրության ճակատը»՝ իր ձեռքը վերցնելով հակա-իսրայելական դիմադրության մենաշնորհը: Այդպիսով «Հըզբալլահը» դարձավ Լիբանանի շիա քաղաքացիները ներկայացնող եւ անհրաժեշտության դեպքում զորակոչող միակ «օրինական» մարմինը:

2000 թվականին Իսրայելին Լիբանանից դուրս վանելու «Հըզբալլահի» հաջողությունը հպարտանքի աղբյուր դարձավ լիբանանցիների համար: Այդ կուսակցությունը կարողացել էր լիբանանյան նույնիսկ ամենաաղքատ համայնքների քաղաքացիներից կազմավորել արդյունավետ գործող կանոնավոր եւ մարտունակ ջոկատներ, ամբողջությամբ հենվելով, սակայն, արտաքին իրանյան նյութական օժանդակության, զինամթերքի ձեռքբերման եւ բնականաբար նաեւ հրամանների վրա: Այս հանգամանքը պարզ դարձավ 2006-ի պատերազմի ժամանակ, երբ «Հըզբալլահի» գրգռիչ գործողությունների հետեւանքում Իսրայելը 33 օր շարունակ զանգվածային ռմբակոծության ենթարկեց եւ ավերեց Բեյրութի շիաներով բնակեցված ամբողջ Հարավային արվարձանը (Դահիյե ժնուբիյա):

2024 թ.ի «Հըզբալլահը» նույնը չէ, ինչ 2006-ին էր: Ընթացիկ տարիներին շիաների կուսակցությունը պատերազմի մեջ մտավ Սիրիայում պաշտպանելու համար Բաշար էլ-Ասադի իշխանությունը ծայրահեղ իսլամիստական եւ աշխարհիկ հեղափոխական տարրերից: Այդ պատերազմում, որն իրենցը չէր, «Հըզբալլահ» կուսակցությունը թիրախը դարձավ իսրայելական լրտեսական համացանցի, որն էլ հավաքված տվյալների վերլուծության (data mining) միջոցով ճշգրտեց հսկայական քանակության տեղեկություն: Իսրայելը տարիներ շարունակ պատրաստվում էր կռվել «Հըզբալլահի» եւ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ, որպեսզի մի շարք հարվածներով «գլխատիր» այդ կուսակցության առաջնորդներին՝ ներառյալ երկարամյա առաջնորդ Հասան Նասրալլահին:

Բայց եթե Իրսայելը կարծում է, որ իր հյուսիսային սահմաններում կկարողանա «անվտանգություն» ապահովել Լիբանանում զանգվածային կոտորածներ իրականացնելով եւ Բեյրութի արվարձանները մեկ այլ Գազայի վերածելով, ապա նշենք, որ դա ընդամենը «ցանկալի երազ» կմնա մի տեսակ «դեժավյու», ինչպես ընդունված է ասել:

Քառասուներկու տարի առաջ Իսրայելը խորտակեց Պաղեստինի ազատագրման աշխարհիկ կազմակերպությունը (PLO), բայց նրա մոխիրներից առավել մարտունակ, առավել արմատական եւ իսլամիստական «Հըզբալլահը» հառնեց:

Միջին Արեւելքում ոչ ոք չէր հավատում «պատմության ավարտին»: Իրականում, այո, պատմությունը ընդհակառակը՝ կրկնում է ինքն իրեն, ինչպես կոտրած մի սկավառակ: Իսրայելը դարձյալ հարվածում է Լիբանանին, բայց դրանով նա երբեք ո՛չ անվտանգություն, ո՛չ էլ խաղաղություն է ձեռք բերելու:

ՎԻԳԵՆ ՉԹՐՅԱՆ

Անգլ. բնագրից թարգմանեց՝ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ալիեւները մնում են Ալիեւներ

Հաջորդ գրառումը

Գրական մրցանակաբաշխություն՝ արցախահայության բռնի տեղահանման թեմայով

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Գրական մրցանակաբաշխություն՝ արցախահայության բռնի տեղահանման թեմայով

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական