Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

Իսրայելը 120 միլիոնի 2 արբանյակ է վաճառել Ադրբեջանին

Շվեյցարական Globes լրատվականը տեղեկացնում է, որ Իսրայելի Aerospace Industries ընկերությունը վերջերս Ադրբեջանին OptSat500 տիպի 2 արբանյակ է վաճառել՝ 120 միլիոն դոլարով: Դրանք փոխարինելու են Ադրբեջանի ունեցած արբանյակներին, որոնք նա գնել էր Airbus ընկերությունից:

Նոր արբանյակները, ըստ վաճառող ընկերության նախագահ Բոազ Լեւիի (Boaz Levy), երկարակյաց են եւ պատկերի հստակությամբ՝ անգերազանցելի:

Նախապես իսրայելական նույն ընկերությունը Բաքվին էր վաճառել Harob տիպի որոնող եւ Lora տիպի բալիստիկ հրթիռներ, որոնք օգտագործվել են, ըստ նույն լրատվամիջոցի, արցախյան վերջին՝ կարճատեւ պատերազմի օրերին: Նույն աղբյուրի համաձայն, 2022 թ.ին Իսրայելը Բաքվին վաճառել է ընդհանուր՝ 1,718 մլրդ. դոլարի զինամթերք: