Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

«Իշխանական աբսուրդ» շարքից

«Մենք պետք է միակամ լինենք եւ սովորենք գազատարը փակ վիճակում ապրել»,-հայտարարել է  ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, քպական Անդրանիկ Քոչարյանը:

«Անձամբ ես ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է քպական պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Պահանջում եմ, որ Ադրբեջանը ժամ առաջ վերականգնի գազի մատակարարումը»,- ԱԺ-ի ամբիոնից պահանջել է Հռիփսիմե Գրիգորյանը՝ իմանալով, որ իրեն լսում են միայն հայ պատգամավորները:

«Ղարաբաղցիք փախել են Երեւան, ստեղից Ղարաբաղ են պահանջում, թող գնան, պահեն իրենց հողը»,- ասել է քպական պատգամավոր, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, գեներալ Գագիկ Մելքոնյանը:

«Տնտեսվարողները ժողովրդի պանիկան զսպելու համար են ապրանքների գինը բարձրացրել, որպեսզի անհարկի գնումներ չանեն»,- ասել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Պետք լինի, ադրբեջանցիների ձեռքն էլ կսեղմենք, կժպտանք էլ, որ մեր անվտանգույթունն ու շահերը պաշտպանենք»,- ասել է քպական պատգամավոր  Հռիփսիմե Գրիգորյանը:

«Պատերազմը մեր պատկերացմամբ ողբերգություն է, իսկ ոմանց համար լավ վիդեոմատերիալ է, որպեսզի նախընտրական քարոզարշավի տեսահոլովակի ժամանակ բայրաքթարից նկարահանված կադրեր ցույց տան, թե ոնց են սպանվում մեր զինվորները: Դուք «Բայրաքթարի» ամբասադորներն եք Հայաստանում»,- ընդդիմադիր պատգամավորներին մեղադրել է քպական Վահագն Ալեքսանյանը:

«Ո՞վ է ասում՝ ռեֆորմ չենք անում, երկու խոշոր ռեֆորմ ունենք, մեկը՝ հանրային սննդի օբյեկտներում ծխելու արգելքի մասին որոշումը եւ աղի օգտագործման սահմանափակումը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Պատերազմ է, պա-տե-րազմ, դրա համար են գազը փակել»,- հայտարարել է քպական Հովիկ Աղազարյանը:

«Եթե ես իմանամ, որ իմ ժպիտը ապագայում կարող է գեթ մեկ հայ զինվորի կյանք փրկել, ապա ես էլի կժպտամ ու էլի կժպտամ ու էլի կժպտամ»,- այսպես է ասել  ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայում Չավուշօղլուի հետ  հանդիպման իր ջերմագին ժպիտի մասին: Թեեւ, ակնհայտ է, որ այդ օրվա ժպիտը  եւ նրա խոսքերը թե՛ անցյալում, թե՛ ներկայում ու ապագայում հայ զինվորի կյանքը փրկելու հետ հակադարձ համեմատական են: 

«Բաքվից Երեւանին փոխանցված առաջարկներում անընդունելի ոչինչ  չկա»,- մեկ անգամ եւս հայտարարել  է Արարատ Միրզոյանը:

ՆԱԻՐ ՅԱՆ