Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Իմաստաբանական բառարան

Ինչո՞ւ է «Ազգ»-ը լույս տեսնում ուրբաթ օրը

«Շաբաթն ունի յոթ օր,  մանավանդ ՈՒՐԲԱԹԸ» 

 Այս անիմաստ նախադասության մեջ  իմաստ փնտրելն անիմաստ է:  Պարզապես իմացեք, որ  հայերը  շատ են կարեւորում  ՈՒՐԲԱԹ օրը:  Կասեք  ինչո՞ւ,

– Որովհետեւ Հիսուս Քրիստոսի չարչարանքների եւ խաչելության օրը կոչվում է    «ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ»,

– Որովհետեւ  ՈՒՐԲԱԹԸ միակ օրն է, երբ սակավաբան  ուրբաթախոսները արտահայտվելու  հնարավորություն  են ունենում,

– Որովհետեւ ուրբաթադեմ  հայի համար մեծ խորհուրդ ունեցող «Ժպիտի համաշխարհային օրը» (անգլ. World Smile Day) նշվում է ամեն տարի  հոկտեմբեր ամսվա առաջին ՈՒՐԲԱԹ օրը,

ՈրովհետեւՌոբինզոն Կրուզոն իր «փրկիչին»   գտել է հենց ՈՒՐԲԱԹ օրը,

– Որովհետեւ     հայալեզու  առաջին տպագիր գիրքը  կոչվում է «ՈՒՐԲԱԹԱԳԻՐՔ»,

– Որովհետեւ յուրաքանչյուր աշխատասեր հայի համար «ամեն երկուշաբթի օրվա խորքում թաքնվում է ՈՒՐԲԱԹԸ»,  

– Որովհետեւ ուստա Փիսուն  քեռի Քուչիի թանկագին խաթեր համար խոստացավ պատվիրված գդակը հանձնել հենց ՈՒՐԲԱԹ օրը,

– Որովհետեւ  Հրանտ Դինքի սպանության մասին լույս տեսած Նեդիմ Շեների լրագրողական հետաքննությունը կոչվում է «ԿԱՐՄԻՐ ՈՒՐԲԱԹ»,

– Որովհետեւ Black Friday  կոչված զեղչերի օրը   թարգմանվում է «ՍԵՎ ՈՒՐԲԱԹ»,

– Որովհետեւ Ռուսաստանի փլուզումն ավելի շուտ սկսվեց, քան նոր աշխարհակարգի ստեղծումը: Եվ ինչպես հայերն են ասում՝ «Շաբաթն ավելի շուտ եկավ, քան ՈՒՐԲԱԹԸ»: 

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ