Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

31/03/2023
- 31 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեւանյան խճանկար

Քայլում  եմ Երեւանի փողոցներով եւ  իմ տեսադաշտում  հայտնվող  բազմակերպ  մարդկանց փորձում եմ բացահայտել, հասկանալու նրանց ով լինելը՝ սոցիալական, ազգային, կրոնա-հոգեբանական,  քաղաքական, լեզվական եւ մշակութային գծերը:
Երբ սլավոնական դիմագծերով  օտարազգիներ եմ  նկատում, մտածում  եմ, որ նրանք կամ Ռուսաստանից են Հայաստան եկել, կամ՝ Ուկրաինայից: Եթե «կասկածյալը»  մեղապարտի ու ապաշխարողի տպավորություն է թողնում,  ուրեմն  ռուս է,  իսկ եթե հալածյալի ու բռնության ենթարկվածի  կերպարանք ունի՝  ուկրաինացի: Եթե ամոթխածության բեռի տակ կքած ռուսն ուսապարկ է կրում, նշանակում է նա կարճ ժամանակով է  Երեւան եկել, ու բնակվում է ուր  պատահի՝   ամեն վայրկյան   Հայաստանը  լքելու մտադրությամբ: Եթե ռուս ներգաղթյալները զույգերով ու առանց ուսապարկերի  են քայլում,  նշանակում  է՝ նրանք վերադառնալու մասին առայժմ  չեն էլ մտածում: Վերադարձի միտքը հեռու է նաեւ   այն ռուսներից, որոնք ուսապարկ չունեն ու  իրենց ընտանի կենդանիներով  են  Հայաստան տեղափոխվել:

Հարավային Ասիայից Երեւան ներգաղթած այլազգիների ծագումնաբանությունը բացահայտելու եւ նրանց սոցիալական առանձնահատկությունների  մասին գուշակություններ  անելու  գործն  էլ   դժվար չէ:  Եթե «սուբյեկտը»  թուխ մաշկ ունի, ուրեմն հնդիկ է: Նրա պակիստանցի լինելու հավանականությունն  այնքան է, որքան մութ սենյակում թուխ կատու  հայտնաբերելու  շանսը:  Եթե թուխ մաշկով հարավասիացի հնդիկի վրայից սուր համեմունքի հոտ էլ փչի, ուրեմն նա  զտարյուն հնդիկ է:

Ավելի հեշտ եմ տարբերակում  սուպերմարկետների ալկոհոլային խմիչքների ցուցափեղկերի ֆոնին սելֆի անող  իրանցիներին: Նույնիսկ կարող  եմ  նրանց արտաքին տեսքից ու  քայլվածքից հոգեվերլուծական բացահայտումներ անել:

Երեւանի փողոցներում շքերթի դուրս եկած մյուս մարդիկ հայեր են՝  հայրենաբնակ եւ սփյուռքահայ: Մտահոգ հայացքները դեպի անորոշություն սեւեռած  հայերին անմիջապես կճանաչեք: Նրանց տարբերակելու գործն այնքան հեշտ է, որքան՝ մի բաժակ գարեջուր խմելը: 
Սփյուռքահայերի  ծագման երկրի  մասին գուշակություններ անելը մի քիչ դժվար է, բայց ոչ անհնարին: Եթե երեւանյան փողոցներում «ՄԱՐՏԱԿԱՆ» հանդերձանքով  հայ ես տեսնում, ուրեմն  իրանահայի  հետ գործ ունես: Չէ՞ որ նրանք, օգտվելով  իրանական ամանորի՝ Նովրուզի արձակուրդներից,  սովորաբար ՄԱՐՏ ամսին են Հայաստան գալիս:
Լոսահայերին  կարող  եք տեսնել  հուլիսին՝ «Ոսկե ծիրան» փառատոնի անցկացման օրերին, բայց ո՛չ  նրա համար, որ գալիս են փառատոնին մասնակցելու, այլ՝ արեւահամ ծիրանը վայելելու: 

Երեւանի  բրենդային հյուրանոցների բացօթյա սրճարանների հարմարավետ  անկյուններում «գավաթ մը սուրճ»  վայելողներն էլ,  կարող եք չկասկածել,  Եվրոպայից ժամանած  սփյուռքահայեր են:

Եւ վերջապես, երեւանյան խճանկարը  լրացնում  են  հայրենաբնակ հայերը, որոնց կարելի է տեսնել  թե՛ ձմռան ցուրտ ու ամռան տապ օրերին, թե՛ բրենդային հյուրանոցների բացօթյա սրճարաններում սփյուռքահայ քույր ու եղբայրների հետ նստոտած,  թե՛  ծիրանի չիր  ու մուրաբա պատրաստելիս, եւ թե՛ մտահոգ հայացքով դեպի անորոշ ապագա նայելիս…:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Որ` ինչո՞ւ

Հաջորդ գրառումը

Հայերեն լույս է տեսել

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Հայերեն լույս է տեսել

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում կրկին հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը՝ ասելով.«Մենք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա...

ԿարդալDetails

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական