Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Իմաստաբանական բառարան  

Թիրախում՝ Առաքելական եկեղեցին

Այս օրերին հաճախ ենք լսում  Վաղարշապատ խոշորացված համայնքի ուղղությամբ  իրականացվող ենթադրելի գործողության ձեւերի մասին.գրոհե՞լ, հարձակվե՞լ, արշավե՞լ, թե՞ ասպատակել: Միգուցե «պոգրոմի» կամ «ատակի՞» ենթարկել:

Բարեբախտաբար, նշված բառերից, հետեւաբար նաեւ գործողություններից եւ ոչ մեկը հայկական չէ:

Գրոհել  բայը իրանական աղբյուրից է՝ պահլավերեն *grցh բառից, որի ժառանգներից է պարսկերեն  goruh  հոմանիշը՝  գունդ, բանակ, բազմություն, ամբոխ նշանակությամբ:

Հարձակվել բայն էլ է իրանական աղբյուրից՝ հյուսիսային պահլավերեն *harzak ձեւից:

Արշավելը  նույնպես պահլավերեն է, որը պիտի կազմված լինի հին պարսկերեն atiy ձեւից: Արմատն օգտագործվում է  շարժում ցույց տվող բայերի հետ:

Ասպատակել բայի  հիմքը  նույնպես  իրանական է՝  պահլավերեն *asp-tak ձեւը, որը ձիով արշավել է նշանակում:  

Պոգրոմն  էլ  հայերենում եւ շատ ուրիշ լեզուներում գրեթե  նույն միտքն արտահայտող ռուսերենից փոխառյալ բառ է, որի իմաստն է «ոչնչացնել, կոտրել, ջարդել» եւ կրոնական հիմունքներով պայմանավորված՝  բնակչության որեւէ խմբի դեմ զանգվածային բռնի գործողություններ իրականացնել: 

արեբախտաբար այս արտահայտությունն էլ հայկական չէ եւ մեր իրականության հետ ոչ մի կապ չունի:

Ատակ (attack) բառը, որը նույնպես «հարձակում» իմաստն է  արտահայտում,  թեեւ  ոչ մի  առնչություն չունի հայերենի հետ, բայց որպես  «միջազգային» բառ, գործածելի է նաեւ մեզանում:

Այսքանից հետո ուրախալին այն է, որ բնիկ հայկական բառեր են հնդեվրոպական նախալեզվից մեզ փոխանցված   աղոթելը,  երկրպագելը, սիրելը  եւ  ներելը, որոնք օդի եւ ջրի պես անհրաժեշտ են չարացած մարդկանց համար:

Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆ