Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայում իշխանության փոփոխությունը Հայաստանին ոչինչ չի տա

26/05/2023
- 26 Մայիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս կիրակի՝ մայիսի 28-ին, Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է տեղի ունենալու:  Նախագահի աթոռը զբաղեցնելու համար գործող նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանն ու ընդդիմադիր Քեմալ Քըլըչդարօղլուն կպայքարեն:  Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստայանն «Ազգ»-ի հետ զրույցում համոզմունք է հայտնում՝ պայքարից դուրս մնացած երրորդ թեկնածուն՝ Սինան Օհանը, ընդդիմադիր Քըլըչդարօղլուին չի աջակցի:

–  Օհանը ծագմամբ ադրբեջանցի է, թուրք հասարակության ծայրահեղ աջ, ազգայանամոլական թեւն է ներկայացնում, պանթուրքիստական գաղափարախոսության կրողն է:  Չեմ կարծում, որ նրա իր ձայները կտա Քըլըչդարօղլուին:  Ավելի հավանական է, որ էրդողանի հետ գործարքի մեջ մտնի՝ ինչ-որ մի պաշտոնի ակնկալիք ունենալով:

– Այսինքն, դուք այն համոզմանն եք, որ Էրդողանը, այնուամենայնիվ, կվերընտրվի՞:

– Այո, ավելի հավանական է, որ նա կընտրվի:  Եթե հաշվի առնենք այն փաստը, որ խորհրդարանական ընտրություններում էրդողանի կուսակցությունը բավական համոզիչ հաղթանակ է տարել, ընտրողներնեը կարող են մտածել՝ եթե խորհրդարանում հաղթել են, ապա ձայները հենց իշխող ուժին էլ արժի տալ:

– Մեր հասարակությունն այնպիսի համոզում ունի, որ եթե Էրդողանն այլեւս նախագահ չլինի, ապա Հայաստան–Թուրքիա հարաբերությունները ջերմանալու են:

– Նման սցենարն անգամ տեսակենորեն քննարկելն է անհավանական, ինչո՞ւ, որովհետեւ ընդդիմությունը թուրքական վերնախավն է ներկայացնում:  Նրանք էլ մի ուրիշ խմբավորում են՝ քեմալականներ, որոնց շարքերում քիչ չեն պանթուրքական գաղափարախոսությամբ առաջնորդվողները:  Հետեւաբար կարծում եմ, որ մեզ համար որեւէ տարբերություն չի լինի, եթե իշխանություն ընդդիմությանը վերցնի:  Նրանք նույն գծի կրողն են, գուցե որոշ հարցերում ավելի մեղմ են, հայտարարություններն՝ ավելի քաղաքակիրթ, բայց էական որեւէ տարբերություն չկա:

– Սրանք, գուցե, Էրդողանի համար վերջին ընտրություններն են:  Նա իր հաջորդին պատրաստո՞ւմ է:

– Պատմությունը ցույց է տալիս, որ Էրդողանի նման բռնատերերը երբեք չեն էլ մտածում, որ կարող է իրենց իշխանավարման ավարտը գալ, հետեւաբար որպես կանոն իրենց հաջորդներին չեն նախապատրաստում:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեզ քարով խփողին պատժելու փոխարեն՝ հարցերը քարի հետ ենք փորձում պարզել

Հաջորդ գրառումը

Բենյամին Պողոսյան. Հայաստան-Իրան-Հնդկաստան: Եվրասիայում ձեւավորվող մի նոր համագործակցություն

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

Բենյամին Պողոսյան. Հայաստան-Իրան-Հնդկաստան: Եվրասիայում ձեւավորվող մի նոր համագործակցություն

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական