Հինգշաբթի, Հունիսի 19, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թողարկվել է «Բիթլզ» խմբի «վերջին» երգը

17/11/2023
- 17 Նոյեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նոյեմբերի 2-ին տեղի ունեցավ երկար սպասված իրադարձություն. աշխարհի ամենաազդեցիկ խումբը թողարկեց «Now And Then» երգը, ինչին հաջորդեց օսկարակիր ռեժիսոր Փիթեր Ջեքսոնի նկարահանած տեսահոլովակի պրեմիերան:

Կոմպոզիցիայի դեմո-տարբերակը 1977 թ. ձայնագրել էր Ջոն Լենոնը, իսկ 1994 թ. այն բիթլի այրի Յոկո Օնոն փոխանցեց խմբի մյուս անդամներին: Երեք բիթլները նվագակցեցին ձայնագրությանը, սակայն քանի որ դրա որակն ի սկզբանե անբավարար էր, հետաձգեցին երգի թողարկումը: Եվ ահա, ներկայիս տեխնոլոգիաները վերջապես թույլ տվեցին ազատվել ձայնագրությանն ուղեկցող ավելորդ աղմուկից ու առանձնացնել Ջոնի ձայնը, ինչից հետո Փոլ Մաքքարթնին ու Ռինգո Սթարը ավարտեցին աշխատանքը՝ 1995 թ. Ջորջ Հարիսոնի կատարած կիթառային նվագին ավելացնելով բաս կիթառի, սլայդ-կիթառի, հարվածայինների եւ բեք-վոկալի պարտիաները: Երգի համապրոդյուսեր Ջայլզ Մարթինը («Բիթլզի» պրոդյուսեր Ջորջ Մարթինի որդին) նշում է, որ դրանում օգտագործել է խմբի հին ձայնագրություններից վերցված վոկալ հարմոնիաները: Հայտնի է նաեւ, որ հրավիրյալ նվագախմբի երաժիշտները մասնակցել են ձայնագրությանը, չիմանալով, թե ո՞ր խմբի երգն են ձայնագրում:

Փոլ Մաքքարթնին ենթադրում է, որ արդյունքը Ջոնին դուր կգար: Ըստ Փոլի՝ վերականգնումից հետո Ջոնի ձայնը «բյուրեղի պես մաքուր է հնչում», իսկ Ռինգոն հավելում է. «Ասես Ջոնը մեզ հետ լինի»: Ըստ լուրերի՝ երգի ձայներիզի տուփին Ջոնը գրել է՝ «Փոլի համար», իսկ դրա տեքստում այսպիսի բառեր կան՝ «Հիմա եւ այնժամ կարոտում եմ քեզ»:

Երգը ներկայացվում է որպես ««Բիթլզի» վերջին ձայնագրություն», սակայն «Բիլբորդի» առաջին դեմքերն իրենց կասկածն են հայտնում. չէ՞ որ նման լեգենդար երաժիշտները չհրապարակված նյութերի անվերջանալի պաշար են ունենում:

Սինգլն արդեն բրիտանական չարթերի առաջին տեղում է. դրանով «Բիթլզը» սահմանել է բոլոր ժամանակների մի քանի ռեկորդներ (մասնավորապես՝ #1 հիթերի միջեւ ընկած ամենաերկար ժամանակահատվածի, ամենաշատ #1 հիթեր ունեցող խմբի եւ առաջին տեղը զբաղեցրած ամենահին խմբի): Երգը հայտնվել է նաեւ ամերիկյան «Բիլբորդի» չարթերի վերին տասնյակում:

ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթրի» 90-ամյա հոբելյանը

Հաջորդ գրառումը

«Yes, we have»

Համանման Հոդվածներ

13 հունիսի, 2025

Հայ եկեղեցին՝ մեր հոգու ծննդավայրը

13/06/2025
13 հունիսի, 2025

Ինչո՞վ եք զբաղված

13/06/2025
13 հունիսի, 2025

Ափսոս, Պրն. Վարչապետ

13/06/2025
13 հունիսի, 2025

«Ընկած առյուծին հրմշտել ամեն մեկը կարող է»

13/06/2025
Հաջորդ գրառումը

«Yes, we have»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Իրավունք

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց

19/06/2025

Երկու հայկական պետություններում` Արցախում ու Հայաստանում միլիարդների ներդրումներ արած հայազգի գործարար Սամվել Կարապետյանը կալանավորվեց 2 ամսով: Մինչև ուշգիշ՛եր տևած դատական...

ԿարդալDetails

Սամվել Կարապետյանին ձերբակալելու պատճառը.  Փաշինյանը «Հայաստանի էլեկտրական ցանցերը» հանձնում է Թուրքիային. միջնորդը Գռզոն է

19/06/2025

Իրեն Սուլթան համարող Էրդողանը հարձակվում է Իսրայելի վրա․ Իսրայելի ԱԳ նախարար

18/06/2025

Արցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել նախագահի թեկնածուի առաջադրում և ընտրություն չանելու վերաբերյալ

18/06/2025

Իսրայելի հարվածներն առնչվում են կեղծ Զանգեզուրի միջանցքի բացմանն ու Իրանը մասնատելու ծրագրերին. իրանցի փորձագետ

18/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական