Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ընդդիմադիրները ներքին պայքար են տանում՝ ո՞վ կլինի վարչապետի թեկնածուն

16/09/2022
- 16 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մինչ այս օրերին Ազգային ժողովի դարպասների առջեւ ընթացող հանրահավաքի մասնակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն ու Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններին՝ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցության ներակայցուցիչներից ինպիչմենտի գործընթաց սկսել, ընդդիմադիրները ներքին պայքար են տանում, թե ո՛ւմ թեկնածությունն են առաջադրելու:

Սեպտեմբերի 15-ի գիշերը, երբ Ազգային ժողովի մոտ հավաքված մարդիկ ընդդիմադիր պատգամավորների առջեւ հստակ պահանջ են դրած եղել, թե հենց այս պահին ներկայացրեք ինպիչմենտի փաստաթուղթը, թե՛ «Հայաստան», թե՛ «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչները երկար ժամանակ կամուկացի մեջ են եղել հենց թեկնածու առաջադրելու հարցի հետ կապված: Բանն այն է, որ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի  համոզմամբ՝ հենց ինքը պետք է լինի վարչապետի թեկնածուն: Նրա այդ համոզմանն (եթե անգամ չեն կիսում) արտաքուստ աջակցում են խմբակցության դաշնակցական թեւի ներկայացուցիչները: Վահե Հակոբյանի թիմակիցները, բնականաբար, իրենց կուսառաջնորդին են որպես ապագա վարչապետ դիտարկում: Դե իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներն էլ համոզված են՝ եթե անգամ Քոչարյանը չէ վարչապետի թեկնածուն, ապա հենց նրա «դաբրոյով» առաջարկված մեկը պետք է լինի: Ինչ վերաբերում է «Պատիվ ունեմ» խմբակցությանը, ապա նրանք սեփական թեկնածու չունեն, քանի որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը որեւէ մեկին առաջադրել չի ուզում: «Ազգի» տեղեկություններով՝ հենց սա է պատճառը, որ սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովում մի քանի ժամ՝ մոտ 3, ապա նոր միայն ստորագրություններով թուղթ ստորագերլու պատճառը հենց սա է եղել՝ վարչապետի թեկնածուի բացակայությունն ու ոչ միասնական դիրքորոշումը: Ընդդիմադիրներն, ի վերջո, գտել են լուծումը, այն է՝ թեկնածուի հարցը թողնել ժողովրդի ուսերին ու ասել, թե մենք անհրաժեշտ ստորագրությունները տվել ենք, մնացածը դուք որոշեք:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պոնտոսի հույների բռնագաղթը

Հաջորդ գրառումը

«Ապրելով հաղթելու» գաղափարախոսությունով սերունդներ դաստիարակենք

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

«Ապրելով հաղթելու» գաղափարախոսությունով սերունդներ դաստիարակենք

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական